Սոցցանցերը արդեն վաղուց դարձել են ոչ միայն շփման, ծանոթությունների ու հետագա ամուսնությունների վայր, այլեւ պարզաբանումների հարթակ։
Դրանցից չեն խորշում ոչ քաղաքական գործիչները, ոչ սովորական մահկանացուները։
Համացանցում հիմա հատկապես շատ է տարածված դավաճանության պատճառով հաշիվներ պարզելը։ Այսպես, Life.ru-ի տվյալներով, մի մոսկվացի ինժեներ վրեժխնդիր է եղել իր 19-ամյա կնոջից իրեն դավաճանության համար՝ համացանցում տեղադրելով պոռնոտեսագրություն իրենց երկուսի մասնակցությամբ։
Կայքը մեջբերում է համացանցի միջոցով վրեժխնդրության 8 տեսակ՝
1․ Փորձել է կործանել կյանքը
Համացանցում իր նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարը տեղադրած տագանրոգցին իր արարքը բացատրել է շատ հասարակ․ «Նա կործանել է իմ կյանքը, ես էլ նրանը կկործանեմ»։ Որքան էլ տարօրինակ չլինի, երիտասարդի գործողությունները շատ բուռն քննադատությունների ալիք էին բարձրացրել համացանցում, ու շատերը պնդում էին, որ նրան վարչական պատասխանատվության է պետք ենթարկել։
2․ Վրեժխնդիր է եղել նախկին կին ղեկավարին
Այս պատմության մեջ տղամարդը վրեժխնդիր է եղել ոչ թե իր նախկին կնոջը, այլ նախկին կին ղեկավարին։ Ակտաու քաղաքի բնակիչը հատուկ կայքերում հրապարակել է նախկին կին ղեկավարի լուսանկարը՝ նշելով նրա կոնտակտային տվյալները։ Հենց կնոջը սկսել են զանգել անծանոթներ, որոնք ազատ հարաբերություններ էին ուզում, նա դիմել է ոստիկանություն։
3․ Դատապարտել են տեսագրության համար
Չերեպովեցում տղամարդուն, որը խախտել է նախկին կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիությունը, ստիպել են պատասխան տալ դատարանի առաջ։ Ապահարզանից մի քանի ամիս հետո վիրավորված տղամարդը համացանցում տեսագրություն էր հրապարակել, որում ցուցադրված էին այն ժամանակ դեռ երջանիկ ընտանեկան կյանքի ինտիմ պահերը։ Հիմա նրան սպառնում է 200 հազար ռուբլու տուգանք կամ հարկադիր աշխատանքներ։
4․ Կնոջը բռնացրել է Ժորիկի հետ ու տեսագրությունը հրապարակել համացանցում
Մոսկովյան ընտանիքներից մեկում ծավալված մի ամբողջ ընտանեկան դրամա ներկայացվել էր համացանցի օգտատերերին։ Տղամարդը կնոջը բռնացրել էր մեկ ուրիշի հետ, որոշել էր տեսագրել ու հրապարակել այն համացանցում որպես դավաճանության ապացույց։ Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են կինը ու նրա՝ Ժորիկ անունով սիրեկանը փորձում հագնվել, ամուսինը երկուսին անպատվում է, արթնացնում 4 տարեկան դստերն ու պատկերավոր բառերով բացատրում նրան, թե ինչ է իրենից ներկայացնում նրա մայրը։
5․ Որոշել է վարկաբեկել
Եվս մի երիտասարդ էլ վիրավորվել էր ընկերուհուց, որը լքել էր նրան ու որոշել է վարկաբեկել նրան ընկերների ու ազգականների աչքերում։ Հենց դրա համար էլ համացանցում հրապարակել է այն ինտիմ լուսանկարները, որոնք նախկինում ընկերուհին ուղարկել էր նրան։ Պոռնոգրաֆիկ նյութերի մասին գործը փոխանցվել է դատարան։
6․ «Վիրավորանք»
Իրենց նախկինների ինտիմ լուսանկարները ու տեսագրությունները հրապարակելը նորաձեւ է դարձել նաեւ ավելի երիտասարդ սիրահարների շրջանում։ 13-ամյա աշակերտուհին դադարեցրել էր հարաբերությունները իր ընկերոջ հետ, ինչի համար դաժանաբար հատուցել է։ Համացանցում հայտնվել էր նրա ինտիմ բնույթի նամակագրությունը ու ոչ պակաս ինտիմ լուսանկարները։
7․ Դա կլինի համացանցում
«Դա կլինի համացանցում»՝ նման բառերով էր խաբված բրիտանացին մեկնաբանել անհավատարիմ կնոջ մասնակցությամբ տեսագրությունը։ Նա կնոջը բռնացրել էր մեկ ուրիշի հետ ու որոշել էր վրեժխնդիր լինել՝ հրապարակելով տեսագրություն, որտեղ նա դեռ չէր հասցրել հագնվել դավաճանությունից հետո
8․ Խայտառակության ճանապարհ
Մեկ ուրիշ տղամարդը ավելի հեռուն է գնացել՝ բավական չէ, որ իր անհավատարիմ ընկերուհուն թույլ չէր տվել հագնվել, դեռ մի բան էլ նրան փողոց էր վռնդել ու ստիպել, որ նա քայլի միայն սրբիչով փաթաթված, որը նույնպես հետո վրայից հանել էր։ Այդպես նա որոշել էր կնոջը պատժել յոթ տղամարդկանց ինտիմ լուսանկարներ ուղարկելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ