№1 Միայնություն
Շատ հաճախ կանայք, որոնք ընտրում են սիրուհու դերը, մտածում են. «Ես նրա հետ կլինեմ, մինչեւ չհանդիպեմ իմ միակին»։ Բայց կնոջ էներգետիկ համակարգն այնպես է կառուցված, որ քանի դեռ նրա դաշտում տղամարդ կա, որին նա իրենն է համարում, նա չի կարող ուրիշին ձգել։
Նրա էներգետիկան մոտ չի թողնում այլ տղամարդկանց, քանի որ արդեն մեկը կա։
Կինը կարող է անգամ փորձել դասավորել իր անձնական կյանքը եւ ընտանիք ստեղծել, սակայն հաճախ ոչինչ չի ստացվում, նրան ոչ մեկ դուր չի գալիս, նրան ոչ ոք չի գրավում։
Եվ դա հասկանալի է, որովհետեւ նա, թվում է, թե ամուսնացած է, եւ այլ տղամարդկանց ճանաչելու եւ զգալու համակարգը վատ է աշխատում եւ խոտան է տալիս։
№ 2 Սնուցման աղբյուր
Քանի դեռ կինը ամուսնացած տղամարդու հետ է կապված, ինքն այդ տղամարդու սնուցման աղբյուրն է։ Հիմնականում տղամարդիկ սիրուհի են պահում մի պարզ պատճառով. նրանց կանայք բավականաչափ նուրբ էներգիա չեն արտադրում, որպեսզի տղամարդիկ ռեալիզացվեն, նրանք չեն կարողանում տղամարդկանց լիովին հագեցնել Ինի էներգիայով։ Այդ ժամանակ տղամարդը սկսում է թուլանալ/հիվանդանալ, հետընթաց գրանցել եւ սկսում է իր համար սնուցման այլ աղբյուր գտնել՝ կնոջ, որը կարող է հագեցնել իրեն, եւ ինքն առաջ կընթանա։ Երբ կանայք հասկանում են, որ իրենց տղամարդու համար մարտկոցի պես մի բան են, սկզբում դա ընկալում են անգամ որպես գովասանք։
Բայց սիրուհին սնուցում է ոչ միայն տղամարդուն, նա նաեւ նման աղբյուր է տղամարդու կնոջ, երեխաների եւ ընտանիքի համար։ Այդ նուրբ էներգիան, որը տղամարդը ստանում է սիրուհուց, նա իր հետ տուն է տանում։
№3 Կնոջ անեծքներից հալածված
Իր հիմար էներգետիկ ինքնազոհողության պատճառով սիրուհին իր տղամարդու կնոջից անեծքների այնպիսի չափաբաժին է ստանում, որոնք դեռ երկար իրենց մասին հիշեցնել կտան։ Կարեւոր չէ, թե կինը գիտի, թե ոչ, համակարգը միեւնույնն է աշխատում է։ Հատկապես եթե ընտրել ես այնպիսի տղամարդու, որի կինը 2-3 երեխա ունի։ Դա մեծ խնդիր է, քանի որ նման կնոջ հետ կապվելով՝ կարելի է վնաս հասցնել սեփական ճակատագրին, եւ այդ հետքերը կմնան, քանի դեռ սիրուհին չզղջա եւ կքավի կնոջը հասցրած ցավի մեղքը։
№4 Կանայք, որոնք գիտակցաբար ընտրում են սիրուհու դերը, ցածր ինքնագնահատական ունեն, քանի որ իրեն սիրող կինը երբեք համար 2-ը չի ընտրի։ Երբեք չի ուզենա լինել ստվեր։ Անգամ եթե սիրում է… նա իր պայմաններ է դնում։
№5 Զտարյուն սերունդ
Երբեմն կանայք ինձ ասում են, որ այդ հարաբերություններն իրենց պետք են սեռական բավարարվածության համար։ Սակայն 2,5 կամ 10 տարի անց կինն ամեն դեպքում սկսում է մտածել երեխաների մասին, եւ ամեն մայր էլ ուզում է, որ իրերեխան առողջ լինի, երջանիկ, ընտանիքի հետ կապված։ Ամեն մի մայր իր երեխայի համար բարեկեցություն է ուզում։ Սակայն եթե կինը երկար ժամանակ ինչ–որ տղամարդու սիրուհի է եղել, իսկ հետո ամուսնացել է ուրիշի հետ եւ նախորդ հարաբերություններից մաքրվելու պրակտիկա չի անում, նա իր մարմնում կրում է նախորդ եւ ներկայիս տղամարդկանց ցեղի ինֆորմացիան, եւ այդ ամենը դրվում է երեխայի գենոտիպի մեջ։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:50, 19 ապրիլի
Սիրուշոն արձագանքել է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին22:06, 19 ապրիլի
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը միացել է այսօրվա հանրահավաքի մասնակիցներին21:37, 19 ապրիլի
Իվետա Մուկուչյանն իր մտահոգությունն է հայտնել հայրենիքի ներքաղաքական իրավիճակի մասին21:07, 19 ապրիլի
Ալեքսանդր Բաբասյան. «Ցավում եմ ազգիս համար, սիրտս մղկտում ա, կներեք ինձ» (տեսանյութ)20:41, 19 ապրիլի
Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին20:02, 19 ապրիլի
Չինացիների հաջողության բանաձեւը19:38, 19 ապրիլի
Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»19:06, 19 ապրիլի
Նազենի Հովհաննիսյանի քաղաքացիական գրառումը. «Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա»18:31, 19 ապրիլի
Ջեյմս Ֆրանկոն նշում է 40-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել18:04, 19 ապրիլի
Քանյե Ուեսթի նոր ալբոմը պատրաստ է17:32, 19 ապրիլի
Հայկական շոու բիզնեսի 10 հայտնի գեղեցկուհի, որոնք առանձնանում են յուրահատուկ աչքերով (ֆոտո)17:04, 19 ապրիլի
Օդրի Հեփբերնի մարգարտե ականջօղերն աճուրդի են հանվել