Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպես են մեր կյանքում պարտքեր գոյանում

22:11, 5 հունվարի

Եթե ընդհանրական խոսենք, ապա պարտքերի առկայությունը նշանակում է, որ մենք վճարել ենք մեր որոշ կարիքների համար, չհասցնելով վաստակել դրա համար անհրաժեշտ գումարը։ Դրա պատճառը կարող է լինել եկամուտների կրճատումը, ինչը հազվադեպ չէ ճգնաժամային ժամանակաշրջանում, կամ էլ ծախսերի աճը։ Այսինքն եկամուտները նվազել են, իսկ ծախսերը նույնն են մնացել։ Կամ էլ ինչ-որ բանի անհրաժեշտություն է ստեղծվել, մենք պարտքով գումար ենք վերցրել, իսկ եկամուտն ավելացնելու մասին հոգ չենք տարել։

Մի պահ պետք է կանգ առնել ու վերագնահատել ձեր կյանքը, որպեսզի կարողանաք ելք գտնել ստեղծված «փոսից»։ Ու խնդիրը ոչ այնքան պարտքն է (վարկն ինքնին կարող է եւ բավականին դրական դեր կատարել մեր կյանքում), որքան անբավարարվածության զգացումն ու պարտքի շուրջ առաջացող մյուս բացասական զգացմունքները, որոնք միայն խորացնում են իրավիճակը ձեր շրջապատում։

Եվ այս հարցում կարեւոր է գործել 2 մակարդակների վրա ՝ արտաքին ու ներքին։

Արտաքին մակարդակ

Արտաքին մակարդակի վրա հնարավոր է եկել է գործունեության տեսակը փոխելու ժամանակը, եւ կյանքն ինքն է ձեզ դրդում դրան։ Իհարկե, կայունությունը լավ է, բայց այն ուժեղ արգելակում է մեր ստեղծագործական ներուժը։ Եվ սա հարմար պահ է՝ ստեղծագործական միտքը միացնելու ու վերջապես նոր լուծումներ գտնելու համար, որոնք մենք դադարում ենք տեսնել ամենօրյա կյանքի հորձանուտում։

Ներքին մակարդակ

Դա ձեր զգացմունքներն են պարտքի, ինքներդ ձեր ու ձեր վարկատուի հանդեպ։ Եթե դուք ունակ եք հասկանալ ձեր զգացմունքները, որոնք կարող են նաեւ շատ բացասական լինել՝ բարկություն, տխրություն, հուսահատություն, հիասթափություն եւ այլն, եթե դուք չեք արգելակում դրանք, թույլ եք տալիս, որ դրանք պարզապես գոյություն ունենան, ապա դրանով իսկ դուք վստահում եք կյանքին ու այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հետեւաբար ձեզ համար ավելի հեշտ կլինի լուծում գտնելը, որը կարող է շատ անսպասելի լինել, չնայած գուցե միշտ ձեր աչքի առաջ է եղել։

Այդ որոշումը կարող է լինել այն տհաճ իրողության ընդունումը, որ հիմա ու մոտ ապագայում դուք պարզապես չեք կարողանա վերադարձնել պարտքը, ու այդ մասին ձեր վարկատուին անկեղծորեն խոստովանելը։ Դա կարող է առաջին քայլը դառնալ դեպի իրավիճակի հանգուցալուծում, թոթափելով լարվածությունը հարաբերություններում։

Իսկ եթե դոք շարունակեք կառչել ինքներդ ձեր ու ձեր նպատակի իդեալականումից, ապա մշտական սթրեսը ձեզ համար երաշխավորված է։ Նման իրավիճակում պարտքը վերադարձնելու համար գումար աշխատելը սովորաբար շատ դժվար է լինում։

Մեկը գուցե ստիպված կլինի ընդունել, որ առաջին անգամ է հայտնվել օգնության կարիք ունեցող մարդու վիճակում, ու կարող է իրեն թույլ տալ պարզապես մեկնումեկից խնդրել այդ օգնությունը։

Օգտագործեք դա որպես ձեր կյանքին՝ մասնավորապես ծախսելու ձեր սովորությանը այլ դիտանկյունից նայելու հնարավորություն։ Ավելի ուշադիր ուսումնասիրելով ձեր ծախսերը՝ դուք կարող եք հայտնաբերել, որ դրանցից շատերն անում եք զուտ սովորության համաձայն, այլ ոչ թե անհրաժեշտությունից դրդված։ Եվ հետեւաբար հանգիստ կարող եք հրաժարվել դրանցից, բացելով գումար տնտեսելու հնարավորություն։

Երբեմն էլ մենք օգնում ենք մեկին, չունենալով բավականաչափ գումար, ու դրանով իսկ ինքներս մեզ փակուղու մեջ ենք գցում։ Նման իրավիճակում, որպես կանոն, եթե դուք մերժեք օգնել, այդ մարդը միշտ նոր աղբյուր կգտնի օգնություն խնդրելու համար։

Եթե փողին վերաբերենք որպես էներգիայի, ապա պարտքը նշանակում է, որ ձեզ մոտ էներգիայի գերածախս է։ Ընդ որում դուք կարող եք էներգիան ծախսել այլ էկվիվալենտով՝ ուշադրության, ժամանակի ու ուժերի ձեւով, բայց այն միեւնույն է կանդրադառնա ֆինանսական ոլորտի վրա։

Ըստ էության պարտքը խոսում է այն մասին, որ դուք ինչ-որ բան ձեր ներսում չեք նկատում։

Օրինակ ծնողների, երեխաների, ընկերների առաջ չափազանցված պարտքի զգացողություն ունեք, որը ձեզ ստիպում է ծախսել ավելին, քան կարող եք, ինչն էլ իր հերթին բացասական ֆինանսական հետեւանքների է հանգեցնում։

Այս իրավիճակում շատ բարերար է ազդում երախտագիտության զգացումը, հիշեք այն իրավիճակը, երբ ձեզ մոտ առաջացել է այդ զգացումը ու շնորհակալություն ասեք նրան, ում ձեզ պարտական եք զգում։ Նման անկեղծ շնորհակալությունը, նույնիսկ եթե դուք այդ մարդուն հանդիպելու հնարավորություն չունեք, հրաշալի ազդեցություն է թողնում ձեր հոգեվիճակի ու ընդհանուր կյանքի վրա։

 

Աղբյուրը՝ Econet


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել