Կախված կնոջ հանդեպ զգացմունքներից՝ տղամարդիկ իրենց տարբեր կերպ են պահում: Բայց կարեւոր է ուշադրություն դարձնել նրանց արարքներին, ոչ թե խոսքերին: Դրանք բառերից եւ խոստովանություններից ավելի խոսուն են, հատկապես՝ երբ...
1. Նա ժպտում է, երբ մտածում է ձեր մասին
Իհարկե՝ ցանկալի է, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա տեսնել, երբ իր տղամարդը մտածում է իր մասին: Երբեմն նայում ես տղամարդուն ու հասկանում, որ նրա ժպիտը քո մասին է: Դա քնքուշ պահ է, որն անգիտակցական մակարդակում խոսում է նրա զգացմունքների մասին:
2. Նա ձեր մասին պատմում է մորը
Երբ նա ուզում է ձեզ համար կատարյալ նվեր ընտրել կամ առաջարկություն անել, ո՞վ կարող է ավելի լավ խորհուրդ տալ: Իհարկե՝ նրա մայրը: Կամ ձեր մայրը: Ամեն դեպքում՝ դա զգացմունքների հստակ ցուցանիշ է:
3. Նա շփացնում է ձեզ
Սիրող տղամարդը ցանկանում է ձեզ ամբողջ աշխարհը նվիրել: Նա կարող է չասել դա, բայց նրա արարքները խոսում են այդ մասին: Նա միշտ ստուգում է, մեքենայում լա՞վ է ամրացված ձեր ամրագոտին, արդյո՞ք չի անցել ձեր յոգուրտի պահպանման ժամկետը: Նա կարող է ձեզ երես տալ նվերներով եւ հոգ տանել ձեր մասին, կարծես դուք ամենաթանկ բանն եք, որ նա ունի:
4. Նա սիրում է հաճելի հիշողություններ
Նա կարող է հիշել, թե ինչպես եք ծանոթացել կամ ուր եք միասին գնացել: Դա խոսում է նրա ռոմանտիկության մասին, այն մասին, որ ձեզ հետ անցկացրած րոպեները թանկ են նրա համար:
5. Նա մոռանում է իր անցյալը
Հավանաբար ձեզանից առաջ նա հանդիպել է ինչ-որ մեկի հետ, բայց եթե իսկապես կարողացել է մոռանալ, դա ցույց է տալիս, որ հիմա նա ամբողջությամբ տրվել է ձեզ ու ձեր հարաբերություններին:
6. Նա ցանկանում է զգալ ձեզ իր կողքին
Նա ամեն հարմար առիթով բռնում է ձեր ձեռքը, խաղում է ձեր վարսերի հետ, ցույց է տալիս իր հոգատարությունը եւ ուզում, որպեսզի իր կողքին լինեք:
7. Նա ձեզ թույլ է տալիս իր համար հագուստ ընտրել
Նա վստահում է ձեզ հետ եւ ուզում է դուր գալ ձեզ: Դա իսկական զգացմունքների նշան է:
8. Նա ձեզ խորհուրդներ է տալիս
Այո՛, դա նրա սերն է: Դուք նրա համար միեւնույն չեք, եւ նա ուզում է լավագույնն անել: Նա կարող է անկեղծորեն խոսել ձեզ հետ, արտահայտել իր կարծիքը: Եթե նա ուզում է ձեզ օգնել, դա նրա զգացմունքների լավագույն արտահայտությունն է:
9. Նա պաշտպանում է ձեզ
Նա կպահպանի իր գանձը, եթե նրա համար այն արժեքավոր է: Դուք նրա գանձն եք:
10. Նա հպարտ է ձեզ իր ընկերուհին կոչել
Նա ձեր մասին պատմում է ընկերներին, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի, որ միասին եք:
Աղբյուրը՝ Soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին