Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մեզ մոտ պակասում է միջին մասնագիտական կրթությունը. Արամ Նիկոլյանն ու Սիրարփի Ադամյանը՝ հայկական նորաձեւության մասին

16:58, 15 նոյեմբերի

Աշխատասիրություն եւ նպատակասլացություն՝ ահա, թե ինչ է պակասում երիտասարդ հայ դիզայներներին. այս կարծիքին են դիզայներ Արամ Նիկոլյանը եւ ոճաբան-բլոգեր Սիրարփի Ադամյանը, որոնք այսօր՝ նոյեմբերի 15-ին, կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին հայկական նորաձեւության եւ դրա խնդիրների մասին.

«Մենք անընդհատ համեմատում ենք հայկական նորաձեւությունը վրացականի հետ: Սակայն մի շատ կարեւոր տարբերություն կա։ Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, Վրաստանում եղել է 7-8 տարի առաջ: Քաղաքական ցնցումներ եղել են նաեւ Վրաստանում, սակայն նրանք ավելի բաց են եղել արտաքին աշխարհի համար, շփումն ավելի շատ է եղել»,-նշեց Սիրարփին՝ հավելելով, որ այսօր երիտասարդ դիզայներները քիչ ժամանակ են տրամադրում ուսմանը՝ շտապելով գտնել աշխատանք։ Արդյունքում՝ ստացվում է այն, ինչ ունենք այսօր։

Ոճաբանի հետ համակարծիք է Արամ Նիկոլյանը, ըստ որի՝ նորաձեւությունը մեզ մոտ դասավանդվում է հին ծրագրով, դրա պատճառով էլ չենք ունենում լավ կադրեր.

«Կան երիտասարդներ, որոնք լավ մտածելակերպ ունեն, սակայն նրանք քիչ են։ Լիդերություն կա ցանկացածի մեջ։ Երիտասարդները չեն ցանկանում գալ արդեն իսկ կայացած դիզայներների մոտ՝ սովորելու։ Շատերը փորձում են սոցիալական ցանցերի միջոցով դառնալ դիզայներներ։ Սակայն գիտելիքը մեր մասնագիտության մեջ ամենակարեւոր հիմքն է»,-նշեց դիզայները, որի խոսքով՝ նորաձեւության ոլորտը չպետք է սահմանափակվի միայն դիզայներներ պատրաստելով.

«Մեզ մոտ պակասում է միջին մասնագիտական կրթությունը, օղակը, կամ չկա տեղ, որտեղ կարող են սովորել, օրինակ՝ տեխնոլոգներ կամ չեն ուզում սովորել։ Նորաձեւությունը բավականին արդյունավետ բիզնես է, որը ճիշտ կառավարելու եւ համապատասխան մասնագետներ ունենալու պարագայում կարելի է մեծ եկամուտ ստանալ։ Նորաձեւություն ասվածը միայն դեֆիլեներն ու դիզայներները չեն. դա մի մեծ աշխարհ է՝ սկսած մոդելինգից, վերջացրած ամսագրերից, եւ այդ ամենի եկամուտը բավականին մեծ է»,-ընդգծեց Արամ Նիկոլյանը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել