«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

9 պարզ պատճառ, թե ինչու ձեզ չեն կանչել երկրորդ ժամադրության

22:13, 5 դեկտեմբերի

1. ՆԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՎԱՏ Է ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ

Դա առաջինն է, ինչ մտքովդ անցնում է, երբ նա չի զանգահարում եւ ուղղակի անհետանո՞ւմ է։  Ճիշտ է։ Նման մարդիկ կան, եւ շատ հավանական է, որ ձեր դեպքը հենց դա է։ Հաճախ առանց նախազգուշացնելու անհետանում են մարդիկ, որոնք պատրաստ չեն հարաբերությունների կամ նրանք, ովքեր այլ առաջնայնություններ ունեն։

Հնարավոր է, որ նա որոշել է վերադառնալ իր նախկին հարաբերություններին կամ դեռ շարունակել որոնումները։ Հակառակ դեպքում նրա անհետանալը կարելի է միայն ողջունել։

2.  ՈՒՄ ՀԵՏ ԴՈՒՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՔ, ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԶԳՈՒՄ

Ինչ էլ  լինի, ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, քան ինքնախաբեությամբ զբաղվել։ Հարաբերությունների ոլորտում մասնագիտացած Ջեննի Էփլի մոտ խորհրդակցության եկած մարդկանց միայն կեսն է նշել, որ առաջին ժամադրության ժամանակ ինչ–որ բան է զգացել ընտրյալի նկատմամբ։ Մյուսներն ուղղակի ասել են, որ ֆիզիկական հետաքրքրությունը բացակայում էր, եւ իրենք չեն ուզել այդ մասին ասել նամակով կամ հեռախոսով խոսելիս։

«Իմ խորհուրդը հետեւյալն է. սրտներիդ մոտ մի՛ ընդունեք։ Դա վիճակագրություն է, իսկ նշանակում է, որ այդպես դեռ շատ կլինի, եւ ոչ միայն ձեզ հետ։ Ձեր հանդեպ ձգողություն չզգացած մեկ մարդու դիմաց ձեզ բաժին են հասնելու եւս երկուսը, որոնք ձեզ ֆիզիկապես գրավիչ կհամարեն»։

3. ԴՈՒՔ «ՁԵԶ ՀԵՏ ՔԱՐՇ ԵՔ ՏՎԵԼ» ՆԱԽԿԻՆԻՆ

Մի՛ անցեք փողոցի մութ կողմը՝ քննարկելով ձեր նախկին հարաբերությունները կամ ինչն ավելի վատ է, բողոքեք դրանցից, ասում է նյույորքցի քոուչ Ֆեյ Գոլդմանը։ «Ոչ ոք չի ուզում ձեր դեմքին չարություն տեսնել եւ լսել տհաճ բաներ այն օրը, երբ առաջին անգամ է ձեզ տեսնում։ Ձեր զրուցակիցը կսկսի իրեն պատկերացնել նրա տեղում, ում մասին դուք խոսում եք, եւ դա նրան կստիպի փախչել նման հարաբերություններից»։

4. ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

Այնքան շատ բան եք ուզում իմանալ, իսկ հանկարծ դա հենց այն մարդն է, ում հետ դուք կանցկացնեք ձեր ամբողջ կյանքը։ Շատ հնարավոր է։ Բայց փորձեք չվնասել՝ հարցախեղդ անելով մարդուն։ Դրանք դիմացինին կստիպեն զգալ ինչպես աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ, ասում է քոուչ Նիլի Սթեյնբերգը։

«Երբեմն միայնակ մարդիկ շատ զգույշ են լինում եւ ուզում են ամեն բան իմանալ իրենց ընտրյալի մասին, երբ դեռեւս այդ կապը շատ նուրբ է։ Դա առաջ է բերում նման ագրեսիվ հետաքրքրությունից պաշտպանվելու ցանկությունը։ Չափը մի՛ անցեք»։

5. ՁԵՐ ԱՌԱՋԻՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՁԳՁԳՎԵԼ

Անհիմն չէ կարծիքը, որ առաջին ժամադրության համար պետք է փոքրիկ սրճարան ընտրել։ Սուրճ խմելու համար կես ժամը բավական է։ Այդ ընթացքում կարելի է շփվել՝ ձեր մասին դրական տպավորություն թողնելով եւ դիմացինին հետաքրքրելով։ Այդ պատճառով քոուչ Դամոնա Հոֆմանն իր հաճախորդներին խորհուրդ է տալիս առաջին ժամադրության համար 2 ժամից երկար չհատկացնել։ Մոխրոտի մասին հեքիաթը հենց դրա մասին է։

«Կարեւոր է էներգիան առավելագույնս պահպանել։ Ժամադրությունը պետք է ավարտվի ասես թե կեսին։ Այդպես տղամարդը հաջորդ հանդիպման ժամանակ կսպասի առաջինի շարունակությանը, եւ նրա համար հետաքրքրիր կլինի»։

6. ԴՈՒՔ ՑՈՒՅՑ ՉԵՔ ՏԱԼԻՍ ՁԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Միգուցե դուք հաճախ եք պատասխանել ձեր հեռախոսի հաղորդագրություններին կամ մի կողմ եք նայել եւ գրեթե նրա աչքերին չեք նայել։ Կամ էլ այնպիսի տեսք եք ընդունել, ասես թե դուք ավելի հետաքրքիր գործեր ունեք։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վկայում են ձեր անտարբերության մասին, ասում է Մեյ Հույը Հարավային Քալիֆորնիայից։ «Մի՛ մոռացեք նայել նրա աչքերի մեջ, հակառակ դեպքում ձեզ անդաստիարակ կհամարեն»։

7. ԴՈՒՔ ՈՒՇԱՑԵԼ ԵՔ ԵՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԵՔ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ

Այսօր շատ  հեշտ է նախազգուշացնել այն մասին, որ դուք ուշանում եք, իսկ ուրիշի ժամանակի նկատմամբ հարգանքը միշտ լավ տպավորություն է թողնում։ Իրավիճակը, երբ մեկը մի վայրում է սպասում, իսկ մյուսը՝ ուրիշ, հնարավոր է միայն եթե երկուսն էլ կորցրել են հեռախոսները։ Քոուչ Սամանտա Բերնսը խորհուրդ է տալիս առաջին ժամադրությանը գնալիս այնպես հաշվարկել ժամանակը, ինչպես դա անում եք հարցազրույցի նախօրեին։

8. ԴՈՒՔ ՀՈԳՆԵԼ ԵՔ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻՑ, ԵՎ ԴԱ ԶԳԱՑՎՈՒՄ Է

Թերթելով ձեր հեռախոսում հարյուրավոր թեկնածուների լուսանկարները, «գլուխ պրծացնելով» նրանցից, որոնք ձեզ դուր չեն գալիս, դուք հեշտությամբ ցինիկ եք դառնում։ Եթե դա այդպես է, եւ նոր դեմքերը ձեզ ձանձրացրել են, ընդմիջում տվեք, ասում է 40 տարեկանից մեծ կանանց հետ աշխատող քոուչ Դեբ Բեսինգերը։ «Իմ համար առաջին խորհուրդը. դուք պետք է ներդրում կատարեք այդ գործընթացում՝ առանց շահույթի մասին մտածելու։ Կրկնե՛ք դա կախարդական բառերի նման, եւ դա կօգնի»։

9. ԴՈՒՔ ԻՆՔՆԵՐԴ ՆՐԱՆ ՉԵՔ ԳՐԵԼ

Հիշեք, որ դուք այդ գործընթացի նույնպիսի ակտիվ կողմ եք, ինչպես որ նա։ Եթե ուզում եք նրան տեսնել, ռիսկի դիմեք, առաջինը կապ հաստատեք, խորհուրդ է տալիս քոուչ Լորել Հաուսը։ Այն, ինչ նախկինում առաջին ժամադրության պարտադիր պայման էր համարվում, այսինքն. «աղջիկը պետք է մի փոքր սպասի, տղամարդը պետք է առաջինը զանգահարի», այսօր արդեն չի աշխատում։

Երբեմն այնպես է լինում, որ երկուսն էլ ուզում են եւս մեկ անգամ հանդիպել, սակայն սպասում են, թե ով առաջինը կզանգահարի։ Ուղղակի գրեք առավոտյան. «Շնորհակալություն հաճելի երեկոյի համար»։ Կարող եք նշել, որ ուրախ կլինեք նորից հանդիպել։ Երբեմն դա այն ամենն է, ինչը պետք է։

 

Աղբյուրը՝  Otvetinavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել