Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես են աշխատում կենդանակերպի նշանները

21:13, 6 դեկտեմբերի

Ջրհոս

Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են հայտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ: Նրանք կարող են տարեց տարի փնտրել աշխատանքային հերթական ոլորտը՝ սեփական էգոն բավարարելու համար: Ջրհոսներին հատուկ է «ներշնչել» շրջապատին իրենց ճիշտ կարծիքը, այդ իսկ պատճառով էլ վեճն իրենց հետ անիմաստ է: Միշտ համարում են, որ իրենք ճիշտ են: Նրանց ուղեղում անընդմեջ հերթական մի պլան է հասունանում, որն իրականացնելը բավականին բարդ է, սակայն հնարավոր:

Ձկներ

Նրանք չեն ձգտում իշխանության, սակայն միշտ պատվավոր տեղում են, Ձկներին կարելի է կարևոր խնդիր վստահել, քանի որ իրենք համառորեն կգնան մինչև վերջ: Սովորել չեն սիրում, սակայն իրենց գործը շատ լավ գիտեն: Ձկների մոտ լավ զարգացած է ինտուիցիան, և հաջողության հասնելն իրենց համար միայն ժամանակի հարց է:
Ղեկավարները նրանց գնահատում են, չէ՞ որ իրենք ամբողջությամբ տրվում են գործին: Ձկների համար գոյություն չունեն  հստակեցված  աշխատանքային ժամեր։ Նրանք կարող են գործը տանել տուն, իսկ արձակուդի ժամանակ չեն անջատում հեռախոսը:

Խոյ

Կարիերայի առաջընթացի հարցում Խոյը չի սիրում միապաղաղություն և 09:00-18:00 կարծրացած աշխատանքային գրաֆիկը նրանց համար չէ: Նա փնտրում է այն հնարավորությունները, որտեղ կարող է ցույց տալ իր ամբողջ ներուժն ու տաղանդը: Խոյը հստակ գիտի, թե որ հարցերում է արհեստավարժ, իսկ որտեղ՝ ոչ, և նա բոլոր հնարավոր ճանապարհներով կփորձի օգտագործել միայն սեփական գիտելիքներն ու արժանիքները՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհին:

Ցուլ

Ցուլերն իրենց գործում միշտ արհեստավարժ են: Պրակտիկ մտքի ու «ոսկե ձեռքերի» գերազանց համադրություն է Ցուլը: Նրանց չի վախեցնում ամենօրյա միապաղաղ աշխատանքը. նրանք կարևորում են արդյունքը:
Սեփական հաջողությունների բերկրանքը իրենց կարիերայի կարևորագույն խթանն է:

Երկվորյակներ

Միապաղաղությունը սպանում է Երկվորյակների ստեղծագործական մտքի հոսքը, գողանում նրանց ֆիզիկական ուժը և ընկճախտի առաջին ցուցանիշն է հանդիսանում: Թեպետ Երկվորյակների ընկճախտն էլ ակնթարթային երևույթ է: Սակայն այս նշանն իր պահապան-հրեշտակն ունի՝ հաջողությունը միշտ իրենց հետ է, և ցանկացած գործում նրանք արհետսավարժ են դառնում: Սակայն միապաղաղությունը կրկին ձանձրացնում է նրանց, և Երկվորյակները «թթվածին» են փնտրում մեկ այլ վայրում:

Խեցգետին

Խեցգետինները գերազանց աշխատակիցներ են, սակայն իրենց շատ զգույշ է պետք ղեկավարել: Նրանք չեն սիրում ճնշումը և պետք է համոզված լինեն, որ կատարած աշխատանքը իզուր չէ: Միայն մոտիվացիան կարող է խրախուսել իրենց աշխատանքային պահերին: Նրանց կարելի է վստահել աշխատանքի ողջ ընթացքը, նրանք կհանձնեն բոլոր նախագծերը ժամանակին և առանց որևիցե սխալի: Կարևոր է չխանգարել խորհուրդներով, քննադատաություններով կամ հուշումներով. դա միայն նյարդայնացնում է այս նշանի ներկայացուցիչներին: 

Առյուծ

Հիմնականում Առյուծները ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում: Իրենց հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար Դուք պետք է ընդունեք, որ Առյուծն ամենատաղանդավոր, ստեղծարար, իմաստուն և ամեալավ ղեկավարն է աշխարհում: Նա պետք է տեսնի Ձեր աշխատասիրությունը, որպեսզի հասկանա, որ Դուք այն եք, ինչ նրան անհրաժեշտ է: Նա չգիտի, թե ինչ է «մերժելը», այնպես որ նույնիսկ չփորձեք մերժել նրա խնդրանքները: Դուք պետք է զբաղեցնեք իր ուշադրությունը այլ նախագծերով, կամ բարձրաձայնեք իր խելացի և հստակ որոշումներն ու առաջարկները այս կամ այն խնդրի լուծման հարցում: Եվ շուտով նա կմոռանա իր հանձնարարությունների մասին, ինչը կթեթևացնի Ձեր կյանքը և ավելի հետաքրքիր կդարձնի:

Կույսեր

Կույսերը կարող են արժանանալ «ամսվա լավագույն աշխատողը» տիտղոսի: Նրանք կարգապահ են, ճշտապահ, բարեկիրթ և պատասխանատու: Իրենց համար կարևոր է սիրել գործը, և այդ ժամանակ ամեն բան կստացվի: Ուշադիր են ուրիշների ցանկությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ իրենցից հրաշալի հոգեբաններ, բժիշկներ խոհարարներ, դիզայներներ են ստացվում: Իրենք չեն սիրում աղբն ու խառնաշփոթը և ամեն բան պահում են թղթապանակներում և դարակներում և միշտ ակնթարթորեն գտնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նրանք չեն սիրում ստել, և ավելի ազնիվ աշխատակից Դուք հաստատ չեք գտնի: Եթե Դուք ցանկություն հայտնեք Կույսերին աշխատանքի ընդունել, ապա երբեք չեք հիասթափվի այս ընտրությունից:

Կշեռք

Այս մարդիկ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած կոլեկտիվում: Նրանք հարգանքով են վերաբերվում հակառակորդներին և իրենց մասին միշտ միայն լավն են խոսում: Նրանք ունակ են լուծել ցանկացած խնդիր և միշտ ուժ կգտնեն ցանկացած նպատակին հասնելու համար: Կշեռքները ամեն ինչում հավասարակշռություն են փնտրում, և իրենց կարելի է վստահել ամենաբարդ գործերը՝ գիտակցելով, որ կհաղթահարեն ամենաբարդ խոչընդոտը: Կշեռքները խաղաղապահներ են և ունակ են հարթել ցանկացած իրավիճակ և փոխել իրադարձությունների ընթացքը: Աշխատանքի իրենց սխեման գրեթե միշտ պահպանողական է, սակայն ինչ-որ պահի նրանք կարող են փոխել այն՝ չվախենալով սուզվել նորարարությունների մեջ: Կշեռքները տաղանդավոր, ընդունակ և ստեղծարար աշխատակիցներ են:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ պետք է աշխատեն մարդկանց հետ: Նրանք սիրում են վերլուծել իրավիճակը, փնտրել տարբեր հարցերի պատասխաններ, նաև ունակ են հարթեցնել ցանկացած կոնֆլիկտ՝ օգտագործելով իրենց խարիզման, հմայքն ու ֆլիրտը: Հիմնական հաջողությունը գալիս է նրանց մոտ արդեն իսկ մի քանի տարի աշխատելուց հետո, երբ իրենք արդեն մի որոշ քայլեր են արել  կարիերայի մի քանի սանդուղքներով: Հաջորդիվ՝ իրենց հեղինակությունն է ապահովում առաջընթացը: Կարիճները նպատակասլաց են և ռիսկային, և հաջողությունը սիրում է իրենց սրամտությունն ու վճռականությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներնը միշտ ուշանում են աշխատանքից, և իրենց հարկավոր է ճկուն գրաֆիկ և ղեկավարության ըմբռնումը: Չեն ընդունում սահմանափակումերը և պետք չէ իրենց ասել, որ «այսպես ապրում է ամբողջ երկիրը»: Նրանք ինքնուրույն կգտնեն միջոցներ ապրելու այնպես, ինչպես իրենք են ուզում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր նախագծին, ապա կտրամադրի սիրված աշխատանքին իր անբողջ ժամանակն ու ուժը: Աղեղնավորը չի սիրում սովորել դպրոցում, սակայն հետագայում մեծ սիրով կուսանի այն, ինչն իրեն և իր ըտանիքին կապահովվի ապագայում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ գտնվում են աշխարհը բացահայտելու պրոցեսի մեջ: Նրանք չեն հոգնում բացահայտել և ուսումնասիրել իրենց մասնագիտության տարբեր ճյուղերի նոր բնագավառները: Բարձր աշխատավարձը կարևորագույն դրդապատճառն է իրենց գործում: Այծեղջյուրներն ի սկզբանե գիտեն, որ կոլեկտիվում կլինեն լավագույնը: Նրանց նպատակները միշտ համաչափ են իրենց հնարավորություններին:



Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել