«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Եկատերինա Վարնավան եւ Մաքսիմ Մարինինը «Սառցե դարաշրջան» շոուի ժամանակ պարել են «Արի իմ սոխակ» երգի ներքո՝ ցուցադրելով անմոռուկը

22:40, 19 նոյեմբերի

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Սառցե դարաշրջան» շոուն: Մրցույթի հինգերերոդ փուլի ժամանակ Եկատերինա Վարնավա եւ Մաքսիմ Մարինին զույգը (մարզիչ՝ Իլյա Ավերբուխ) պարեցին «Արի իմ սոխակ» հայտնի հայկական երգի ներքո:

Սա, անխոս, զույգի լավագույն ելույթն էլ ողջ շոուի ընթացքում: Ավելին, շոուի ավարտին արտիստները ծածկվեցին «սավանով», որի վրա պատկերված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:

Ի ուրախություն Ավերբուխի՝ զույգը հավաքեց 11.96 միավոր: Ժյուրիի անդամ Թիմուր Ռոդրիգեսը նշեց, որ նման թեմա վերցնելը մեծ պատասխանատվություն է:

«Մեծ պատասխանատվություն է Հայոց ցեղասպանության թեմայով պար բեմադրելը, քանի որ ոտքերդ սկսում են դողալ եւ դու մոռանում ես բոլոր էլեմենտների մասին: Միայն մտածում ես, թե ինչպես պետք է ճիշտ ներկայացնես այդ թեման: Դուք արել եք ամենակարեւորը. այդ նրբությունները հասել են մեր սրտերին»,-նշել է նա:

Խոսելով թեմայի ընտրության մասին՝ Մաքսիմ Մարինինը նշել է.

«Այս պատմությունն ունի շատ մութ կողմեր եւ մենք ցանկանում էինք ասել, որ մարդիկ չպետք է մոռանան այս փաստը, որն ընդունված չէ  աշխարհի մի շարք երկրների կողմից: Մեր ելույթը նվիրված էր այդ անմեղ զոհերի հիշատակին»:

«Ես էմոցիոնալ առումով կորցրել էի ինձ սառույցի վրա: Դեռ երբեք նման զգացողություններ չէի ապրել»,-նշել է Եկատերինան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել