Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Երանի»-ում Ֆելոյին մարմնավորող Գարիկ Սաֆարյանը՝ իր կերպարի եւ իր մասին տարածված բամբասանքների մասին

15:05, 24 նոյեմբերի

«Երանի» եւ «Վենդետա» հեռուտասերիալներից հայտնի դերասան Գարիկ Սաֆարյանն այն քչերից է, որի կերպարները, միանգամից, հետաքրքրություն առաջացրեցին հեռուստադիտողի շրջանում: Հատկապես, «Երանի»-ի Ֆելոյի հումորային երկխոսությունները միշտ սպասված են սերիալի երկրպագուների համար: Դերասանի խաղն այնքան համոզիչ է, որ նրան հաճախ նույնացնում են իր մարմնավորած հերոսի հետ:

NEWS.am STYLE-ը զրուցել է մասնագիտությամբ ճարտարագետ Գարիկի հետ «Երանի» հեռուստասերիալի իր կերպարի, իր անվան շուրջ հյուսվող բամբասանքների եւ սերիալային նոր առաջարկների մասին:

«Իրականում կան որոշ բաներ, որոնք ես եւս անում եմ այնպես, ինչպես Ֆելոն»,-խոստովանում է դերասանը՝ հավելելով, որ ինչպես ֆիլմում՝ իրական կյանքում եւս ինքը, Բեն Ավետիսյանը, Սարգիս Թաշչյանն ու Հայկո Չոմոյանը մտերիմ ընկերներ են:

Դերասանների կյանքում բամբասանքները սովորական բնույթ են կրում: Այդպես եղավ նաեւ Գարիկի դեպքում, երբ վերջերս Ադրիանա Գալստյանի հետ հրապարակած լուսանկարը դարձավ քննարկման թեմա, թեպետ մեզ հետ զրույցում Ադրիանան նշել էր, որ իր եւ Գարիկի միջեւ չկա սիրավեպ եւ նրանք, պարզապես, լավ ընկերներ են: Ինչպե՞ս է ինքը՝ դերասանը, վերաբերվում իր անվան շուրջ ստեղծված բամբասանքներին.

«Ես այդ խոսակցություններին շատ նորմալ եմ վերաբերվում: Ասեմ ավելին՝ ինձ դուր է գալիս լսել, թե ինչեր են մարդիկ հնարում, դա ինձ, նույնիսկ, ուրախացնում է»:

Ինչեւէ, վերադառնանք Ֆելոյի կերպարին, որը հեռուստասերիալի ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվում: Գարիկից հետաքրքրվեցինք՝ էլ ինչո՞վ է իր կերպարը զարմացնելու հեռուստադիտողին.

«Եկեք փակագծերը չբացեմ, որ հետաքրքիր լինի: Միայն կարող եմ ասել, որ հեռուստադիտողին հետաքրքիր սերիաներ են սպասվում»,-նշեց նա:

Ինչպես հեռուստասերիալներում նկարահանվող շատ դերասաններ՝ Գարիկն էլ ունի բազմաթիվ երկրպագուներ, որոնք ակտիվորեն քննարկում են նրա յուրաքանչյուր գրառում եւ լուսանկար: Արդյոք դերասանը ժամանակ գտնո՞ւմ է երկրպագուների նամակներին պատասխանելու համար.

«Ես աշխատում եմ բոլոր հաղորդագրություններին պատասխանել: Փորձում եմ նրանցից ոչ մեկին չնեղացնել»,-ասում է նա՝ տեղեկացնելով նաեւ, որ արդեն ստանում է նկարահանվելու առաջարկներ տարբեր հեռուստաընկերությունների կողմից:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել