Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես 2017- համար անձնական նումերոլոգիական աստղագուշակ կազմել

21:15, 15 հունվարի

Նումերոլոգիայում համարվում է, որ մեր կյանքը բաժանվում է իննամյա ցիկլերի։ Բնականաբար ցիկլի առաջին տարիները հարմար ժամանակ են նոր ծրագրերի ու նախաձեռնությունների համար։ Իսկ վերջին տարին պետք է նվիրել սկսած գործերը ավարտելուն, ապագայի ծրագրեր կառուցելուն։

Անձնական տարվա թիվը նումերոլոգիական կանխատեսման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել տվյալ տարվա ներուժը տվյալ մարդու համար։

Այդ թիվը նաեւ ցույց է տալիս, թե որտեղ եք դուք գտնվում ընթացիկ 9-ամյա ցիկլում։ Հիմա եկեք հաշվենք։ 2017-ի եւ ցանկացած այլ տարվա նումերոլոգիական անձնական կանխատեսումը կազմելու համար անհրաժեշտ է իրար գումարել ծննդյան օրը, ամիսը, ընթացիկ տարեթվի թվերը՝ մինչեւ կստանաք միանիշ թիվ։

Օրինակ մարտի 19-ին ծնվածների համար հաշվարկը այսպիսին կլինի․

1+9 (ծննդյան օրը) +3 (ծննդյան ամիսը) +2+0+1+7(ընթացիկ տարեթիվը) = 23.

2+3= 5

Այսպիսով մարտի 19-ին ծնվածների համար 2017-ը կլինի կյանքի ցիկլի հինգերորդ տարին։ Դե իսկ հիմա դուք ինքներդ այս բանաձեւով հաշվեք ձեր թիվը, իսկ մենք կներկայացնենք բոլոր տարիների նշանակությունը։

Ի դեպ, անձնական տարվա ազդեցությունը սկսվում է ձեր ծննդյան օրվանից, մինչ այդ ձեզ վրա ազդում է նախորդ անձնական տարվա էներգիան։

1-ին անձնական տարին ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԻ ժամանակն է

Վաղո՞ւց էիք ուզում որեւէ նոր բան սկսել, բայց ոչ մի կերպ չէի՞ք համարձակվում։ Եկել է ձեր ամենահամարձակ ծրագրերն իրականացնելու ժամանակը՝ մեծ հնարավորությունների տարի է, առաջիկա ինը տարիների համար ճանապարհի ընտրության տարի։

Փնտրեք ու բաց մի թողեք ձեր առջեւ բացվող նոր հնարավորությունները։

2-րդ անձնական տարին՝ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ տարի

Համբերատար, անշտապ առաջխաղացման ու զարգացման տարի։ Կարեւոր է չկորցնել այն, ինչը արել ու ծրագրել եք անցյալում։ Չափից շատ մի պատմեք ձեր ծրագրերի մասին, պաշտպանեք ինքներդ ձեզ ու ձեր ծրագրերը։ Այս տարի նաեւ հնարավոր է սկսել շատ ջերմ, իսկապես մտերիմ հարաբերություններ, ընկերական ու սիրային, որոնք կարող են շարունակվել ամբողջ կյանքում։

Չարժե բացահայտ կոնֆլիկտի գնալ որեւէ մեկի հետ։ Հակառակը՝ փնտրեք փոխզիջում, շրջանցեք սուր անկյունները։ Ապավինեք ներքին ձայնին, մանավանդ մարդկանց հետ հարաբերություններում։

3-րդ անձնական տարին՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒ ՇՓՄԱՆ ՏԱՐԻ

Ակտիվ ինքնաարտահայտման, էնտուզիազմի ու տաղանդներն առավելագույնս բացահայտելու տարի է։ Կարող եք առաջին անձնական տարվա ընթացքում սկսած ծրագրերի առաջին շոշափելի արդյունքները զգալ։ Տարին կարող է հաջող լինել նաեւ ֆինանսական առումով, մանավանդ եթե զարգացման ուղղությունը ճիշտ է ընտրված։

Սակայն խուսափեք ռեսուրսների գերածախսից, մի փորձեք ինքներդ ձեր գլխից վեր ցատկել։

4-րդ անձնական տարի՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Համառ աշխատանքի տարի է։ Եկել է էներգիան կենտրոնացնելու ժամանակը։ Ամբողջությամբ նվիրվեք աշխատանքին ու նպատակների իրականացմանը։ Մի հրաժարվեք նոր լրացուցիչ աշխատանք, կամ բարդ նախագիծ սկսելուց։ Լավ ժամանակ է սեփականություն գնելու ու տուն կառուցելու համար, ամուսնանալու ու երեխաներ ունենալու համար։

5-րդ անձնական տարի՝ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՏԱՐԻ

Սրընթաց փոփոխությունների, աճի, զարգացման ու հնարավորությունների ընդլայնման տարի է։ Ստիպված եք լինելու կայացնել որոշումներ, որոնք առաջ չէիք համարձակվում կայացնել։ Ցույց տվեք, թե ինչի եք ունակ, մտածելու ժամանակ չկա։ Անձնային աճը ամրապնդվում է նոր պատասխանատվությամբ ու փորձարկումներով։

Ժամանակը բարենպաստ է բնակության վայրը փոխելու, նոր ընկերներ ձեռք բերելու, սիրային կապ սկսելու համար։

6-րդ անձնական տարի՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Ծառայողական ու ընտանեկան գործերը կանոնակարգելու ժամանակաշրջան է։ Դուք հեշտությամբ առաջ կշարժվեք կարիերայի աստիճաններով ու փող կվաստակեք։

Այդ տարվա ընթացքում առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, մտերիմների առաջ ձեր պարտականությունները։ Կհաջողվի հաղթահարել հարաբերություններում առկա անհարթությունները։ Հեշտությամբ կլուծեք նաեւ ընտանեկան խնդիրները, եթե առաջնորդվեք ձեր զգացմունքներով։

7-րդ անձնական տարի՝ ՆԵՐՔԻՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ

Տարին նախատեսված է գիտելիքներ ստանալու, կյանքը վերաիմաստավորելու, դիրքերը ամրապնդելու համար։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր հոգեւոր ու ֆիզիկական վիճակին։ Իմաստավորեք ձեր կյանքը։ Հավասարակշիռ, հիմնավորված որոշումների ու գործողությունների ժամանակ է։ Ինքնահսկողությունը, ինքնահարգանքը, կամքի ուժը կօգնեն ձեզ հաղթահարել խոչընդոտները։ Հաջողության կարող եք հասնել ոչ թե պատահականության, այլ սեփական ջանքերի շնորհիվ։

Տարին հաճախ ընկալվում է որպես զարգացման դադար։ Ակտիվ առաջխաղացման փորձը հազվադեպ է տալիս համարժեք արդյունքներ ու սպառնում է ձախողումներով ու սթրեսներով։

Դուք կցանկանաք ավելի շատ մենակ մնալ, ինքներդ ձեզ վերլուծել։ Մի փորձեք անընդհատ մարդկանցով շրջապատված լինել։ Այս տարի կարեւոր է ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ, ձեր առողջությանը, ներաշխարհին։ Կարդացեք, զբոսնեք, մտածեք, սպորտով զբաղվեք, մեդիտացիայով, յոգայով։ Հանգստացեք ու ուժ հավաքեք։ Պարզապես վայելեք կյանքը։

8-րդ անձնական տարի՝ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏԱՐԻ

Եկել է նախորդ տարիների աշխատանքի արդյունքները քաղելու ժամանակը։ Զգացեք ձեր ուժն ու հասունությունը, գնահատեք ձեր կյանքի փորձը։ Լուծեք վիճահարույց հարցերը ու գործերը, մանավանդ որոնք կապակցված են իրավունքի հետ, կնքեք պայմանագեր, ձեւակերպեք փաստաթղթեր։ Զբաղվեք ձեր կարիերայով։ ՀԻմա դրա համար դուք եւ ուժ ունեք, եւ ցանկություն։

Տարվա տհաճ պահերը․ապահարզանը, չկարգավորվող գործերը, ձախողումները վկայում են այն մասին, որ դուք նախորդ տարիներին թերացել եք ձեր առջեւ դրված խնդիրները կատարելու հարցում։ Փորձեք խնդրին վերաբերվել որպես ինքնահաստատման հնարավորություն, արժեքավոր փորձի արդյունք։

9-րդ անձնական տարի՝ ԱՄՓՈՓՄԱՆ ՏԱՐԻ

Այս տարին ամփոփում է իննամյա ցիկլը։ Այնպես որ այն ամենը, ինչ անավարտ է, պետք է ավարտին հասցնեք։ Կարեւոր է հասկանալ անհաջողությունների, սթրեսների, կոնֆլիկտների պատճառը, ազատվել կուտակված վիրավորանքներից ու բարկությունից։ Տարին հարթ չի լինելու, չափից շատ խնդիրներ եք ստիպված լինելու լուծել, բայց ի վերջո դուք թեթեւացած կզգաք ձեզ, քանի որ առջեւում նոր ցիկլ է ու նոր գործեր։

Կարեւոր որոշումներ մի կայացրեք, խոշոր գնումները ու աշխատանքի փոփոխությունը հետաձգեք մինչեւ ավելի բարեհաջող ժամանակներ։ Սկսեք միայն այնպիսի գործեր,որոնք հնարավոր է ավարտել մեկ տարվա ընթացքում։

Աղբյուր՝ Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել