«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Եվգենի Պլյուշչենկոն ժամանեց Երեւան (ֆոտոռեպորտաժ)

21:17, 25 նոյեմբերի

Գեղասահքի համաշխարհային լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն րոպեներ առաջ ժամանեց Երեւան: Այստեղ նոյեմբերի 27-ին հայտնի գեղասահորդը կմասնակցի Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին:

Պլյուշչենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներն ու լրագրողները:

NEWS.am STYLE-ը եւս դիմավորեց լեգենդար գեղասահորդին` նվիրելով հայկական գինիSmile Ճշտեցինք նաեւ նրա որպիսությունն ու Երեւանում կայանալիք շոուի մանրամասները. «Շատ լավ տրամադրություն ունեմ, իսկապես շատ ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ եւ ելույթ եմ ունենալու ձեզ համար»,-պատասխանեց նա՝ հավելելով, որ ժամանակն այնքան արագ է սահել իր համար, որ չի էլ նկատել, որ արդեն մոտ մեկ տարի է անցել այստեղ կայացած իր նախորդ շոուից. «Ինչպես ասում էր իմ մարզիչը՝ մեր կյանքն անցնում է, իսկ մենք դա չենք նկատում։ Ասես, այտեղից մեկնած էլ չլինեի։

Այս շրջանում զբաղված էի նաեւ մարզչի աշխատանքով, նոր նախագծերով, ընտանիքով ու չնկատեցի, թե ինչպես անցավ ժամանակը։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի շատ անակնկալներ է սպասվում հայ հանդիսատեսին։ Այնպես որ՝ սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս միջոցառմանը»։

Տեղեկացնենք, որ Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին բացի Պլյուշչենկոյից՝ կմասնակցեն նաեւ Ադելինա Մոդնիկովան, Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան, Էդգար Հակոբյանը եւ այլք:

Բացի համերգային եւ պարային շոուից՝ կկայանա նաեւ նորաձւության ցուցադրություն՝ հայտնի մոդելների եւ դիզայներների մասնակցությամբ։

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ