Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ի՞նչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

22:01, 14 դեկտեմբերի

Իդեալական հարաբերությունների ժամանակ, իհարկե, դուք եւ ձեր զուգընկերը ֆիզիկապես եւ  հուզական առումով համատեղելի եք։ Բայց ի՞նչ անել, եթե ձեր ինտիմ կյանքն այնքան էլ տպավորիչ չէ, իսկ մյուս բոլոր առումներով ամեն բան ուղղակի հիանալի է։ Հնարավոր է արդյոք ֆիզիկական բացը լրացնել հուզականով։ Եվ որքանով սեքսը դրանից կարող է ավելի լավը դառնալ։

Սեքսոլոգ Վանեսա Մարինի խոսքով՝ ամեն բան կախված է ձեր ցանկությունից եւ խնդրի վրա աշխատելու պատրաստակամությունից։ Եթե դուք երկուսդ էլ ուզում եք ու պատրաստ եք, սովորաբար կարելի է ամեն բան լուծել։ Իսկ եթե ձեզնից ինչ–որ մեկը պատրաստ չէ, ապա, հավանաբար, ձեր հարաբերությունների խնդիրը միայն սեքսը չէ։

Ընտանեկան թերապեւտ Մարիսա Նելսոնի խոսքով՝ իր այցելուների մոտ հարաբերություններում բարելավումներ են նկատվում, եթե նրանք երկուսն էլ անկեղծ խոսում են իրենց սեռական խնդիրների մասին եւ միասին աշխատում են դրանց վրա։ Նրանցից ոմանք ուղղակի փորձում են խուսափել այդ թեմայից, որպեսզի չվիրավորեն զուգընկերոջ զգացմունքները, եւ ի վերջո նրանք դադարում են սեքսով զբաղվել։ Բայց դա խնդրի լուծում չէ։

Խնդիրն այն է, որ սեռական անբավարարվածության պատճառը հաճախ ավելի մեծ խնդիրների մեջ է, օրինակ, զուգընկերոջից հեռանալը, ֆիզիկական բարդույթները, սթրեսը, հուզվելը, թե ինչպես կլինի սեքսը։ Որպեսզի իրական պատճառը պարզվի, պետք է խոսել այդ մասին։

Խոսեք այն մասին, թե ինչ եք դուք ուզում ձեր ինտիմ կյանքից, ինչն է ձեզ գրգռում, իսկ ինչը՝ ոչ, ինչպես եք դուք ուզում սկսել սեքսը, եւ ինչպես եք աշխատում այդ ուղղությամբ։

Կարեւոր է նաեւ դիմացինին հարցնել. «Եթե ես քեզ վստահեցնեմ, որ դու կարող ես ինձ վստահել, ինչ 3 կարեւոր բան կասես դու մեր սեռական կյանքի մասին»։

Փորձագետները խորհուրդ են տալիս մեկ ամիս տրամադրել ձեր սեռական հարաբերությունները կառուցելու եւ ինչ–որ նոր բան փորձելու վրա։ Հիշեք, որ այստեղ կանոններ չկան։ Բուն սեռական ակտը չպետք է գլխավորը լինի, ոչ էլ ոչ միշտ պարտադիր օրգազմը։

Փորձեք այն, ինչից նախկինում վախենում էինք, եւ ձեր սեռական կյանքը կարող է շատ ավելի լայն հնարավորություններ բացել, քան կարող էիք պատկերացնել։

Աղբյուրը՝ Soulpost


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել