Տղաները եւ ձեր ընկերուհիների ամուսինները հաճա՞խ են սիրահարվում ձեզ։ Դուք միշտ դո՞ւր եք գալիս ամուսնացած տղամարդկանց։ Դուք ամուսին ունեք, իսկ տղամարդիկ շարունակում են «ուտե՞լ» ձեզ աչքերով։ Շատ կանանց հետ է նման բան պատահում։ Ես նման պատմության մեջ հայտնված մի քանի հաճախորդ եմ ունեցել, եւ դրա պատճառները պարզելու ժամանակ նրանք ուրախ ժպտում էին եւ ասում. «Դե ի՞նչ կարող եմ ես անել, եթե այսքան հմայիչ եմ, ես հո նրանց չե՞մ գայթակղում, նրանք են ինձ սիրահարվում»…
Իրոք, ի՞նչ անես, թվում է, թե կինն անմեղ է։
Բայց եթե իրավիճակը խորապես ուսումնասիրենք, ապա գրեթե միշտ նույն պատմությունն է ստացվում։ Աղջկան փոքր հասակում ինչ–որ կերպ նեղացրել են, վիրավորել նրա գեղեցկությունը, կանացիությունը, արտաքին տվյալները, նրան տգեղ են անվանել, ընկերուհին սկսել է հանդիպել տղայի հետ, որը նրան էր դուր գալիս, մայրիկը պնդում էր, որ նման պահվածքով նրա հետ ոչ ոք չի ամուսնանա, եւ աղջկա մոտ սկսում է ձեւավորվել բարդույթ, որը պաշտպանում է նրան հարձակումներից եւ փոխհատուցում ցավի դիմաց, որը նրան պատճառել է շրջապատը։ Այդ բարդույթը կարելի է անվանել Հետերայի բարդույթ։
Հետերան հմայող, կախարդող եւ գայթակղող կինն է։ Դա ազատ, անկախ եւ շատ խելացի կնոջ կերպար է, որը կարողանում է իշխել տղամարդկանց թուլությունների վրա։ Հետերան երբեք չի սիրահարվում, բայց իրեն սիրահարեցնելը նրա աշխատանքն է։
Կնոջ մեջ այդ տեսակն արթնանում է, որպեսզի ինքն իրեն ապացուցի, որ ինքը լավն է, պահանջված, պետքական, արժեքավոր։ Նման կանանց տղամարդիկ առհասարակ պետք չեն, նրանք պայքարում են մինչեւ հիմա իրենց ականջներում հնչող վիրավորանքների եւ ֆանտոմային ցավերի դեմ։
Ենթագիտակցորեն նման կինը գայթակղում է ամուսնացած տղամարդուն՝ ի դեմս նրա կնոջ տեսնելով իրեն վիրավորողին։ Նա դա անում է գրեթե աննկատ, նրանից գայթակղման հսկայական էներգիա է գալիս։ Բայց նվաճելով այդ տղամարդուն՝ Հետերան հանգստանում է, մինչեւ վիրավորողների ձայները նորից չհնչեն իր գլխում։
Ընդ որում, կինը կարող է լինել ամուսնացած, սակայն շարունակի նվաճել տղամարդկանց՝ ներքին ցավի փոխհատուցման համար։ Այդ հարաբերությունները սեքսի չեն հասնում, չէ՞ որ նրան սեքս պետք չէ, այդ տղամարդկանց սերը պետք չէ, նրա համար կարեւորը հաղթանակի գիտակցության պահն է։
Այդ նվաճումները երբեք չեն ավարտվում, իսկ հետո ոչ մի բավարարվածություն չեն բերում, այլ միայն փլուզում են հարաբերությունները ընկերուհիների հետ, բացում կանանց անեծքի կծիկը։ Սակայն նա շարունակում է դա անել, որպեսզի զգա, որ իր հետ ամեն բան կարգին է, ինքը գեղեցիկ է, ցանկալի, որ իրեն կարող են սիրել, որ ինքն արժեք ունի։
Անվերջ շարունակվող սցենարը կարելի է կանգնեցնել միայն վիրավորողին ներելով։
Պետք է հիշողության մեջ գտնել այն մարդուն, որին նվիրված են այս բոլոր «հաղթանակները», գիտակցել իրավիճակը, ներել նրան եւ ընդունել ինքներդ ձեզ, ոչ թե փորձել դիմացինի սերը, այլ ուղղակի ընդունել այն շրջապատից։
Պետք է նաեւ ներողություն խնդրել կանանցից, որոնց ցավ եք պատճառել։ Կարելի է նրանց բացատրել իրավիճակը, չէ՞ որ մենք բոլոր փոքր տարիքում կյանքի դաժան դասեր ենք քաղել, եւ ամեն կին կարող է հասկանալ դա ու ներել։
Դրանից հետո վրա կհասնի երկար սպասված թեթեւությունն ու ազատության զգացողությունը։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»