Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչու՞ են որոշ կանայք գրավում միայն ամուսնացած տղամարդկանց

21:04, 12 հունվարի

Տղաները եւ ձեր ընկերուհիների ամուսինները հաճա՞խ են սիրահարվում ձեզ։ Դուք միշտ դո՞ւր եք գալիս ամուսնացած տղամարդկանց։ Դուք ամուսին ունեք, իսկ տղամարդիկ շարունակում են «ուտե՞լ» ձեզ աչքերով։ Շատ կանանց հետ է նման բան պատահում։ Ես նման պատմության մեջ հայտնված մի քանի հաճախորդ եմ ունեցել, եւ դրա պատճառները պարզելու ժամանակ նրանք ուրախ ժպտում էին եւ ասում. «Դե ի՞նչ կարող եմ ես անել, եթե այսքան հմայիչ եմ, ես հո նրանց չե՞մ գայթակղում, նրանք են ինձ սիրահարվում»…

Իրոք, ի՞նչ անես, թվում է, թե կինն անմեղ է։

Բայց եթե իրավիճակը խորապես ուսումնասիրենք, ապա գրեթե միշտ նույն պատմությունն է ստացվում։ Աղջկան փոքր հասակում ինչ–որ կերպ նեղացրել են, վիրավորել նրա գեղեցկությունը, կանացիությունը, արտաքին տվյալները, նրան տգեղ են անվանել, ընկերուհին սկսել է հանդիպել տղայի հետ, որը նրան էր դուր գալիս, մայրիկը պնդում էր, որ նման պահվածքով նրա հետ ոչ ոք չի ամուսնանա, եւ աղջկա մոտ սկսում է ձեւավորվել բարդույթ, որը պաշտպանում է նրան հարձակումներից եւ փոխհատուցում ցավի դիմաց, որը նրան պատճառել է շրջապատը։ Այդ բարդույթը կարելի է անվանել Հետերայի բարդույթ։

Հետերան հմայող, կախարդող եւ գայթակղող կինն է։ Դա ազատ, անկախ եւ շատ խելացի կնոջ կերպար է, որը կարողանում է իշխել տղամարդկանց թուլությունների վրա։ Հետերան երբեք չի սիրահարվում, բայց իրեն սիրահարեցնելը նրա աշխատանքն է։

Կնոջ մեջ այդ տեսակն արթնանում է, որպեսզի ինքն իրեն ապացուցի, որ ինքը լավն է, պահանջված, պետքական, արժեքավոր։ Նման կանանց տղամարդիկ առհասարակ պետք չեն, նրանք պայքարում են մինչեւ հիմա իրենց ականջներում հնչող վիրավորանքների եւ ֆանտոմային ցավերի դեմ։

Ենթագիտակցորեն նման կինը գայթակղում է ամուսնացած տղամարդուն՝ ի դեմս նրա կնոջ տեսնելով իրեն վիրավորողին։ Նա դա անում է գրեթե աննկատ, նրանից գայթակղման հսկայական էներգիա է գալիս։ Բայց նվաճելով այդ տղամարդուն՝ Հետերան հանգստանում է, մինչեւ վիրավորողների ձայները նորից չհնչեն իր գլխում։

Ընդ որում, կինը կարող է լինել ամուսնացած, սակայն շարունակի նվաճել տղամարդկանց՝ ներքին ցավի փոխհատուցման համար։ Այդ հարաբերությունները սեքսի չեն հասնում, չէ՞ որ նրան սեքս պետք չէ, այդ տղամարդկանց սերը պետք չէ, նրա համար կարեւորը հաղթանակի գիտակցության պահն է։

Այդ նվաճումները երբեք չեն ավարտվում, իսկ հետո ոչ մի բավարարվածություն չեն բերում, այլ միայն փլուզում են հարաբերությունները ընկերուհիների հետ, բացում կանանց անեծքի կծիկը։ Սակայն նա շարունակում է դա անել, որպեսզի զգա, որ իր հետ ամեն  բան կարգին է, ինքը գեղեցիկ է, ցանկալի, որ իրեն կարող են սիրել, որ ինքն արժեք ունի։

Անվերջ շարունակվող սցենարը կարելի է կանգնեցնել միայն վիրավորողին ներելով։

Պետք է հիշողության մեջ գտնել այն մարդուն, որին նվիրված են այս բոլոր «հաղթանակները», գիտակցել իրավիճակը, ներել նրան եւ ընդունել ինքներդ ձեզ, ոչ թե փորձել դիմացինի սերը, այլ ուղղակի ընդունել այն շրջապատից։

Պետք է նաեւ  ներողություն խնդրել կանանցից, որոնց ցավ եք պատճառել։ Կարելի է նրանց բացատրել իրավիճակը, չէ՞ որ մենք բոլոր փոքր տարիքում կյանքի դաժան դասեր ենք քաղել, եւ ամեն կին կարող է հասկանալ դա ու ներել։

Դրանից հետո վրա կհասնի երկար սպասված թեթեւությունն ու ազատության զգացողությունը։

Աղբյուրը՝  Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել