Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայ-շոտլանդական «An Gordonach!» ռոք-խմբի ղեկավար Ստյուարտ Մոիրը՝ Հայաստանի, ստեղծագործության եւ քաղաքացիական դիրքորոշման մասին (ֆոտո)

20:23, 16 մարտի

«An Gordonach!»-ը հայ-շոտլանդական ռոք-խումբ է, որի կազմում ընդգրկված են շոտլանդացի կիթառահար Ստյուարտ Մոիրը, բաս-կիթառահար Տիրայր Մխիթարյանը («PUSH» խմբի նախկին անդամ), ինչպես նաեւ թմբկահար Կարեն Quake-ը, ով նախկինում հանդես էր գալիս «Որդան Կարմիր» խմբում:

Խմբի անդամների խոսքով, Հայաստանի եւ Շոտլանդիայի պատմությունները բազմաթիվ ընդհանրություններ ունեն. զավթիչների դեմ մշտական պայքարը, ավանդույթներին հետեւելը, ընտանիքը հարգելը, տաքարյուն եւ խանդավառ բնավորությունը, իսկ երաժշտության մեջ՝ նման գործիքները, այնպես որ անվանումը ներկայացնում է երկու ժողովուրդների էներգիան եւ սլացքը: NEWS.am STYLE-ը զրուցել է Ստյուարտի հետ Հայաստանի մասին տպավորությունների, խմբի ստեղծման գաղափարի եւ շատ այլ հարցերի շուրջ:

Ստյուարտ, կներկայացնե՞ք ձեր «An Gordonachխմբի պատմությունը: Ե՞րբ եւ ինչպե՞ս ծանոթացաք խմբի մյուս անդամների հետ:

Հայաստան տեղափոխվեցի 2010 թվականի փետրվարին՝ Վանաձորում մարդու իրավունքների ոլորտում աշխատելու համար: Շատ էի աշխատում նախագծի ուղղությամբ. շաբաթական 7 օր: Սկզբում շատ դժվար էր նոր մարդկանց հետ ծանոթանալ: Մի միջոցառման ժամանակ կազմակերպիչներից մեկի հետ  երաժշտության մասին էի խոսում: Պարզվեց՝ նա հայ երգիչ եւ կոմպոզիտոր Գոռ Մխիթարյանի ընկերն է: Ինձ ծանոթացրեց իր կրտսեր եղբոր՝ հայկական «PUSH» փանք-խմբի նախկին կիթառահար Տիրայրի հետ. այդպես էլ ծնվեց մեր ընկերությունը: Շաբաթական մի քանի անգամ հավաքվում էինք՝ երաժշտության, գրականության եւ քաղաքականության մասին խոսելու: «Որդան Կարմիր» ֆանտաստիկ օգնությամբ սկսեցինք միասին ինչ-որ բան անել: Շուտով մեզ միացավ թմբկահար Կարեն Պողոսյանը, ով համակարգչային խաղերի հանդեպ սեր ունենալու պատճառով ընկերների շրջանում հայտնի է որպես Quake, եւ այդպես ծնվեց «An Gordonach!» խումբը: Շուտով որոշեցինք ձայնագրել մեր առաջին սկավառակը, որը թողարկվեց 2011 թվականի սկզբին: 2011-ի փետրվարին փոխադրվեցի Երեւան եւ նույն տարվա օգոստոսին հեռացա Հայաստանից: Հայաստանում գտնվելուս ընթացքում Տիրայրը, Quake-ն ու ես անբաժան էինք: Հետո երկու շաբաթը մեկ հանգստյան օրերին գալիս էի, եւ ավարտեցինք Bydand ալբոմի ձայնագրությունը, որը թողարկվեց 2012 թվականի ապրիլին: Մենք փառքի կամ հարստության մասին չենք մտահոգվում: Ձգտում ենք մեր երաժշտության օգնությամբ Հայաստանում սոցիալական խնդիրների շուրջ քննարկումներ բարձրացնել: Նաեւ հույս ունենք, որ կարող ենք ազդեցություն ունենալ հայկական ռոք երաժշտության վրա եւ հայ ռոքերներին ոգեշնչել՝ չհետեւել սահմանված նորմերին, այլ փնտրել սեփականը, ինչը նախկինում չի եղել:

Ինչպե՞ս ընտրեցիք խմբի անվանումը: Ի՞նչ է այն նշանակում:

Խմբի անվանումը ծագում է կելտական լեզվից, որը հայտնի է որպես գելական լեզու: Ես այդ լեզվով չեմ խոսում, քանի որ իմ ընտանիքն արեւելքից է, ոչ թե Շոտլանդիայի արեւմուտքից, որտեղ տարածված էր այդ լեզուն… Որպես լեզվագետ, խորապես հարգում եմ այդ հին լեզուն եւ ցանկանում եմ, որ այն ապրի նաեւ հիմա: Խմբի անունը կապված է իմ ընտանիքի՝ Գորդոն կլանի հետ: Շոտլանդական կլանները կազմված էին պատմականորեն ստեղծված ընտանիքների խմբերից: «An Gordonach!»-ը (վերջում՝ «խ») ռազմական կանչ է, «Գորդոններ, միասի՛ն»-ի նման: Այդ անունը լիցքավորում էր էներգիայով, կրքով, արյամբ եւ եղբայրությամբ: Որպես խումբ՝ մեզ համար կարեւորը որոշակի անհատականություն պահպանելն է: Բավական շատ խմբեր են անվանվել անգլերեն պատահական բառերով, որոնք ոչինչ չեն նշանակում: «An Gordonach!»-ը դժվար է արտաբերել, բայց մյուս կողմից դժվար է այն մոռանալ: Չնայած մենք շոտլանդական անվանում ունենք, բայց շատ հպարտ ենք, որ Վանաձորից ենք: Հայաստանում Վանաձորը եղել է հայկական լավագույն ռոք-խմբերի ստեղծման բնօրրան, ինչպես, օրինակ, «Լավ էլի»-ն, «Ջեմ»-ը եւ «Որդան Կարմիր»-ը: Ես հայտնաբերեցի, որ վանաձորցիներն ավելի լավ են գլուխ հանում ռոք երաժշտությունից, մասնավորապես՝ 1990-ական թվականների բրիթ-փոփից, քան երեւանցիները:

Դուք ապրել եք Հայաստանում: Ինչպե՞ս ստացվեց, որ մեր երկիր եկաք:

Նախկին Խորհրդային Միության երկրներն ինձ միշտ հետաքրքրել են: Դա հանգեցրեց Լոնդոնի համալսարանում ռուսերեն ուսումնասիրելուն: Աստիճան ստանալուց հետո ցանկանում էի մասնակցել միջազգային զարգացման ծրագրերի, բայց ճգնաժամի պատճառով սկսեցի աշխատել ֆինանսական լրագրության ոլորտում: Նախկին Խորհրդային Միության տարբեր երկրների՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններ էի փնտրում, արդյունքում օգտվեցի Հայաստանում ընձեռված հնարավորությունից: Ես Լոնդոնի հայ համայնքում մի քանի ընկեր ունեմ, բայց Հայաստան այցելությունս պատահականություն էր: Սակայն արդյունքում սիրեցի Հայաստանը եւ սկսեցի ձեր երկրում զբաղվել մարդու իրավունքների խնդիրներով:

Որպես օտարերկրացի, ինչպիսի՞ն են մեր երկրի մասին Ձեր տպավորությունները:

Հայերն ինձ այդ հարցը շատ անգամներ են տվել: Իմ առաջին պատասխանը միշտ այն էր, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Հիշում եմ, երբ առաջին անգամ ձմռանը Վանաձորից Երեւան եկա, բնապատկերն անչափ գրավիչ էր:

Իհարկե, լինելով մարդու իրավունքների համար պայքարող, ես չէի կարող չնկատել նաեւ Հայաստանում գոյություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանց թվում են թաքնված մարմնավաճառությունը, կոռուպցիան, երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ոչ քննադատական ընկալումը, սեռական փոքրամասնությունների նկատմամբ ոչ այնքան հանդուրժող վերաբերմունքը, տաղանդավոր երիտասարդության հոսքն արտասահման:

Բայց ես Հայաստանում շատ բան եմ տեսել, որն ինձ ստիպում է հավատալ, որ երկրում իրավիճակը կբարելավվի: Մեծանում է սփյուռքահայերի թիվը, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայրենիք եւ փորձել ինչ-որ բան բարելավել այնտեղ: Երիտասարդական մշակույթ կա, որը դուրս է ձեւավորված նորմերի սահմաններից:

Երաժշտությունը զարգանում է, ավելի շատ երիտասարդ եւ անկախ խմբեր են ստեղծվում: Իմ ճանապարհին շատ երիտասարդ տաղանդավոր մարդկանց եմ հանդիպել Հայաստանից: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ ձեր երկիրը կլուծի բոլոր սուր սոցիալական խնդիրները եւ հետագա սերունդների համար պայծառ ապագա կկառուցի:

Շոտլանդական եւ հայկական մտածելակերպում նմանություններ կա՞ն:

Ես կասեի, որ շոտլանդացիների եւ հայերի ամենամեծ նմանությունն ազգային հպարտության զգացողությունն է: Ինքնությունը շատ կարեւոր է երկու ժողովուրդների համար էլ, չնայած ես կասեի, որ երկու երկրներում էլ անհրաժեշտ է տարբերակել հայրենասիրությունն ու ազգայնականությունը. դրանք տարբեր հասկացություններ են: Օրինակ՝ ես հպարտանում եմ շոտլանդական ժողովրդով, կիլտ հագնելիս ինձ հարմարավետ եմ զգում, բայց Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման գաղափարի հակառակորդն եմ:

Այս տարի ամռանը այցելելու եք Հայաստան: Պատրաստվո՞ւմ եք համերգով հանդես գալ:

Անհամբերությամբ եմ սպասում Հայաստան ճանապարհորդությանը: Վերջին երկու տարվա ընթացքում սա իմ առաջին այցը կլինի, կարոտել եմ խմբի անդամներին եւ ընկերներիս: Իհարկե, մենք Երեւանում հանդես կգանք համերգով: Երբ ամսաթիվը որոշված լինի, կտեղեկացնենք ֆեյսբուքյան մեր էջում: Հիանալի կլիներ նվագել նաեւ Վանաձորում, բայց դա կախված է ժամանակից: Մենք նաեւ պատրաստվում ենք նոր սկավառակ ձայնագրել: Մեր նախորդ ալբոմներում կենտրոնացել էինք միայն երաժշտության ուղղությամբ, բայց այս մեկում նաեւ քաղաքական ասպեկտ կլինի՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Հավանաբար մայիսին նաեւ նոր սինգլ կթողարկենք: Կփորձենք բարձրացնենք հայերի տեղեկացվածությունն ընտանեկան բռնության մասին:

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել