Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Խուլիո Իգլեսիաս. Հայաստան այցս օտարի այց չէ, այլ՝ մտերիմ բարեկամի (ֆոտո)

17:20, 16 մարտի

Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան։ Արդեն երկու հազարամյակ է, որ հայ եւ իսպանացի ժողովուրդների միջեւ բարեկամական կապեր են զարգանում, որի մասին վկայում են նույնիսկ արտասանության նմանությունը։ Այս մասին մարտի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Խուլիո Իգլեսիասը։ «Ես շատ հայ ընկերներ ունեմ, եւ վերջին 45 տարում հազարավոր հայերի եմ ծանոթացել, ովքեր տարածում են ձեր ազգի մշակույթը ամբողջ աշխարհով, եւ իմ այցը Հայաստան ոչ թե օտարի, այլ մտերիմ բարեկամի այց է։ Կծանոթանամ իմ բարեկամ հայերի հայրենիքին։ Ես երջանիկ եմ որ եկա այստեղ եւ մեծ հաճույքով կերգեմ»,-ասաց Իգլեսիասը։

Իգլեսիասը խոսելով հայ երաժիշների հետ համագործակցության մասին՝ նշեց, որ վաղուց Շառլ Ազնավուրի հետ ընկերներ են, եւ մեկ անգամ չէ, որ միասին երգել են։ Ազնավուրն Իգլեսիասի համար մեծ եղբայր է։

Իգլեսիասը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ինքը սուպերհաջողակ է կանանց հարցում, պարզապես խոստովանեց, որ շատ է սիրում կանանց։ «Ես կարծում եմ, որ կանայք զգում են, երբ տղամարդը նրանց սիրում է»,-ասաց նա։

Երգիչը չկարողացավ որեւէ երգ առանձնացնել, որին առանձնահատուկ ջերմությամբ է վերաբերում։ «Իմ ամբողջ կյանքը երգերից է բաղկացած, եւ չեմ կարող առանցնացնել դրանցից մեկը»,- նկատեց նա։

Հայ լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, նա փորձի հայերեն ինչ-որ երգ կատարել, ինչին ի պատասխան Իգլեսիասը նշեց, որ արդեն հետաքրքրվել է, թե հայերը հատկապես որ երգերն են սիրում։

Ինչ է նշանակում ապրել հարցին, Իգլեսիասը պատասխանեց. «Հանդիսատեսը հաճախ կարծում է, թե մենք մեծ երազողներ են։ Իրականում դա այդպես չէ։ Մենք փորձում են ստիպել մյուսներին երազել։ Հոգին ազգություն չի ճանաչում, ես կերգեմ հոգով՝ պատկերացնելով, որ տիեզերքում եմ։ Հայերի երաժշտությունը գալիս է հենց հոգու խորքից»։

Իգլեսիասը խոստովանեց, որ երազող մարդ չէ։ «Երիտասարդ տարիքում վերածնունդ ապրեցի, եւ կյանքին սկսեցի իրատեսորեն նայել։ Ես իմ առջեւ նպատակ եմ դնում, եւ գնում դեպի այն»,- ասաց երգիչը։

70-ամյա Իգլեսիասը ամենամեծ ձեռքբերումը համարում է ճիշտ ժամանակին մահանալը, իսկ բացթողումը՝ ժամանակի կորուստը։

Հայաստանի մասին իր տպավորությունների մասին խոսելիս նա նշեց. «Երեբ երեկ Մոսկվայից մեզ Երեւան էին ճանապարհում, ասացին, որ մեկնում ենք շատ տաք երկիր, բայց նկատի չունեին կլիման, այլ՝ մարդկանց։ Ես նախկինում Հայաստանում չեմ եղել, բայց իմ ընկերների շնորհիվ ճանաչում եմ այն։ Հայերի աչքերում մելանքոլիա կա, ինչն ինձ հիշեցնում է իմ հայրենիքը։ Մելանքոլիան խոցելիության քույրն է, իսկ երբ մարդը խոցելի է, դա վկայում է նրա հերոսականության մասին»,- նկատեց Իգլեսիասը։

Նշենք, որ Իգլեսիասի համաշխարհային տուրնեն սկսվել է փետրվարի 24-ին՝ Գվատեմալայում։ Երգիչն այցելել է Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄԷ, Թայվան, Իսպանիա եւ արդեն Հայաստանում է։ Բացի այս երկրներից Իգլեսիասը համերգներ կտա նաեւ Շանհայում, Սինգապուրում, Կորեայում եւ Բրազիլիայում։

Նշենք, որ համաշխարհային հռչակ վայելող Խուլիո Իգլեսիասը իր գործունեության ընթացքում վաճառել է 300 մլն սկավառակ, թողարկել 70 ավելի ալբոմներ։ Նրա երգերի մեծ մասը հիմնականում իսպաներեն են։

Իգլեսիասը երիտասարդ տարիներին երազել է զբաղվել ֆուտբոլով, սակայն 20-ամյա հասակում ընկերների հետ վթարի են ենթարկվել, ինչի արդյունքում 6 ամիս շարունակ գամված է եղել մադրիդյան կլինիկայի մահճակալին։ Բժիշկները նույնիսկ հույս չեն տվել, որ նա երբեւիցե կքայլի։ Նրա վերելքը ուղիղ եւ բեմական իմաստով սկսվել է այն պահից, երբ մադրիդյան կլինիկայի բուժքույրերից մեկը՝ Մագդալենա Էլադիոն, նրան կիթառ է նվիրել։   

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել