Մադոննան դարձավ 59 տարեկան

«Հայրենիքում վախի օրեր շատ ապրեցի». օգոստոսի 16-ը էլվինա Մակարյանի ծննդյան օրն է

Կարապի լճում շարժական քանդակների ցուցահանդես է բացվել

Ամուսնության առաջարկություն՝ Արագածի գագաթին

Արաբո Իսպիրյանն իր հարսանիքի օրը անակնկալ ելույթ է ունեցել Հյուսիսային պողոտայում

Կադրեր՝ Սիրուշոյի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքից

Ավանդական եւ ժամանակակից տարրերով հարսանիք՝ Սաղմոսավանքում

«Իմ ողջ կյանքի ընթացքում ես մի բանից եմ վախեցել». Հոլի Բերին դարձավ 51 տարեկան

Միլա Կունիսը նշում է ծննդյան 34-ամյակը

Shine&Food. Խոհարարի տետրից «գողացված» բաղադրատոմս

Ջուսի խելահեղ ելույթն ու դիջեյների միքսերը` Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Քայլի Ջենները դարձավ 20 տարեկան. գեղեցկուհու TOP 10 ամենաոճային կերպարները

Արաբո Իսպիրյանն ամուսնացավ

Մկրտիչ Արզումանյանը դարձավ 41 տարեկան. Մկոյի TOP 10 ամենածիծաղաշարժ կերպարներն՝ ըստ NEWS.am STYLE-ի

Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 54 տարեկան

«Առաջվա փայլն էլ չունեմ». Դասթին Հոֆմանը դարձավ 80 տարեկան

Շարլիզ Թերոնը նշում է ծննդյան 42-ամյակը. սեքսուալ դերասանուհու TOP 10 ամենագրավիչ look-երը

Հայկական բրեյքդանս, հիփ-հոփ եւ ուորքաութ. Երեւանում տեղի ունեցավ Street Workout փառատոնը

Որքանով իրական է վիրտուալ դավաճանությունը

22:04, 17 դեկտեմբերի

Եթե զուգընկերդ սկսել է շատ ժամանակ անցկացնել Համացանցում՝ ուրիշ կանանց հետ շփվելով, ուրեմն պետք է իմանաս, թե որքանով է իրական վիրտուալ դավաճանությունը

Վիրտուալ դավաճանության դրական կողմերը

Իրականում տղամարդու ու կնոջ հարաբերությոններում հաճախ են որոշակի ճգնաժամեր լինում։ Դրանք երբեմն այդքան էլ էական չեն  (օրինակ՝ թեթեւ վիճաբանություն չլվացված ափսեների պատճառով), բայց միեւնույն է դրանք վնասում են անձնական կյանքին, եթե ժամանակին չկանխեք դրանք ու չհարթեք հետեւանքները։ Ի՞նչ է մնում ամուսիններին, որոնք նեղացել են իրարից, չեն ուզում հաղթահարեն իրենց հպարտությունն ու առաջին քայլն անել։ Բնականաբար առաջանում է վերքերը ավելի բարյացակամ մթնոլորտում ամոքելու ցանկություն ու որոշ ամուսինների համար «լավագույն ելքն» այդ դեպքում դավաճանությունն է դառնում։

Վիրտուալ դավաճանությունն այս առումով շատ ավելի հանդուրժելի է։ Սեռական ակտ կամ ֆիզիկական մտերմություն սիրահարների միջեւ տեղի չի ունենում՝ միայն տեքստեր ու երեւակայություն։ Շատ կանայք կողմնակի տղամարդկանց հետ նամակագրությունը դավաճանություն չեն համարում, տղամարդիկ նույնպես ոչ միշտ են բացասաբար վերաբերում դրան։

Եվ իրոք, վիրտուալ դավաճանությունն ունի եւս մեկ առավելություն։ Այն սիրեկանի հետ իրական սեքս չի պահանջում, իսկ վիրտուալ սեքսից ստացած զգացողությունները գրեթե չեն զիջում իրական զգացողություններին։

Վիրտուալ դավաճանության բացասական կողմերը

Թերություններն իհարկե ավելի շատ են։ Տղամարդու ու կնոջ հարաբերությունները կարող են պարզապես քանդվել դրանց ճնշման ներքո։

Դավաճանությունը միայն ինտիմ մտերմությունը չէ։ Դավաճանությունն առաջին հերթին բարոյական ու հոգեկան հարթության վրա է։ Դժվար թե բռնաբարված աղջկան մեղադրես ամուսնուն անհավատարմության մեջ, մինչդեռ կողմնակի տղամարդու հետ ֆիզիկական հարաբերություն, այնուամենայնիվ, եղել է։Հետեւաբար դավաճանությունը ոչ թե այն է, ինչ մարմնի հետ է կատարվում, այլ այն, ինչ հոգում է կատարվում։

Վիրտուալ դավաճանությունը կարող է անվստահություն ծնել։ Ի՞նչ կզգաս դու, եթե գտնես մեկ այլ կնոջ հետ քո ամուսնու նամակագրությունը։ Հաստատ կտխրես ու կբարկանաս, քանի որ վիրտուալ սեքսի ժամանակ մարդիկ հիմնականում իրենց իրական ցանկություններն են արտահայտում։ Իսկ դու կարող էիր նույնիսկ չկռահել այդ ցանկությունների մասին։ Իմանալով, որ ամուսինդ իր ցանկությունների մասին ուրիշին է պատմում, այլ ոչ թե քեզ՝ դու քեզ վիրավորված կզգաս։ Իսկ վիրավորանքն ու անվստահությունը հանգեցնում են հարաբերությունների խզմանը։

Վիրտուալ դավաճանությունը կարող է նաեւ իրական դառնալ։ Մանավանդ եթե սիրեկանը կամ սիրուհին այնքան էլ հեռու չեն ապրում։ Հաճախ նման հանդիպումներ նախաձեռնողները տղամարդիկ են լինում, սակայն կանայք էլ, համացանցում հանդիպելով բառերի իշխանությանը հմտորեն տիրապետող սիրեկանի, կարող են գլուխները կորցնել ու չդիմանալ իրական հանդիպման գայթակղությանը։

Աղբյուրը՝ Otvetinavse.com

NEWS.am STYLE





  • Այս թեմայով

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ երգչուհին
Իվետա Մուկուչյան
Լիլիթ Հովհաննիսյան
Սիրուշո
Սոֆի Մխեյան
Էմմի