«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սեր, ջազ, սատանա». Բեն Ավետիսյանն ու Մարիամ Ադամյանը` սիրային տրագիկոմեդիայի գլխավոր հերոսներ (ֆոտոռեպորտաժ)

14:05, 6 դեկտեմբերի

Երեկ` դեկտեմբերի 5-ին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում հանդիսատեսը վայելեց ռեժիսոր Կարո Նաղդալյանի «Սեր, ջազ, սատանա» տրագիկոմեդիան, որի գլխավոր դերերում հանդես են գալիս սերիալային սիրված դերասաններ Բեն Ավետիսյանն ու Մարիամ Ադամյանը:

Ներկայացումը ռեժիսորը տարիներ առաջ գրել է որպես դիպլոմային աշխատանք: Այն արդեն հասցրել են ներկայացնել նաեւ Կապանում:

Այս աշխատանքը մոլորված երիտասարդների մասին է, որոնցից յուրաքանչյուրը դեռեւս չի հասկացել, թե ինչն է կարեւորում կյանքում` սե՞րը, ընկերությո՞ւնը, թե՞այլ արժեքներ: Պատմության միակ դրական հերոսը, թերեւս, Բեատրիչեն է, որին մարմնավորում է Մարիամ Ադամյանը.

«Սկզբում ես չէի ցանկանում որեւէ ուսանողական ներկայացման մեջ խաղալ, ինչը պայմանավորված էր ժամանակի սղությամբ, բայց այս գործը դուրս եկավ: Այստեղ խաղացել եմ նաեւ երեք տարի առաջ, կրկին մարմնավորել եմ Բեատրիչեին: Խաղի առումով որոշ բաներ փոխվել են: Նախկինում աղջիկն ավելի մեղմ էր, այժմ փոքր-ինչ փոխվել է կերպարը, դարձել է ավելի վայրի, նույնիսկ բեմական հագուստն է այլ»,-ասում է Մարիամը:

Բենի կարծիքով` ներկայացումը հաջողված է: Դերասանը խոստովանում է` բացի աղջկանից` բոլոր հերոսները բացասական են, բայց ամենաբացասական գծերը հենց իր կերպարի` Անդրիուսի մեջ են ամփոփված: Սակայն «Երանիի» աստղը չի վախենում բացասական դերեր կերտելուց.

«Չեմ վախենում, որովհետեւ սա մեկ կամ երկու ժամ տեւողությամբ ներկայացում է ու առհասարակ ժողովրդի մոտ այդքան չեն տպավորվում դերասանների թատրոնի կերպարները»,-ասում է նա` ավելացնելով, որ իր յուրաքանչյուր կերպարի մեջ ինչ-որ բաներ ներդնում է նաեւ իրենից.

«Յուրաքանչյուր կերպարի մեջ կա մեր «ես»-ը: Երբեմն ներդնում եմ իմ խոսալեձեւը, շարժումները: Կարծում եմ` բոլոր դերասաններն էլ դիմում են այդ հնարքին»:

Ըստ Բենի` ներկայացման մեջ կարեւոր էր նաեւ շեշտել այն փաստը, որ երիտասարդները դեռ փոքրուց պետք է ստանան լավ դաստիարակություն.

«Հակառակ դեպքում կլինի այն, ինչ տեսաք բեմի վրա` գողություն, բռնություն, ծեծ, ջարդ…»,-ավելացրեց դերասանը:

Բացի Բենից եւ Մարիամից` ներկայացման մեջ խաղում են նաեւ դերասաններ` Վաչե Երիցյանը, Քրիստինա Կարապետյանը, Աղվան Ավետիսյանը, Կարապետ Քարաջյանը, Հարություն Հարությունյանը, Արթուր Ղալումյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

Տեղեկացնենք, որ ներկայացումը հնարավոր է շուտով բեմադրվի նաեւ Վանաձորում:

Տեսքտը եւ լուսանկարները` Սյունե Առաքելյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել