1. Ոչ մի գենդերային դեր
Ամերիկուհու հետ այլեւս ստիպված չեք լինի լսել՝ «իսկական տղամարդը պետք է» ոճով արտահայտություններ, «տղամարդու պարտականությունների» մասին խոսակցություններ: Ամերիկուհին ամենեւին չի սպասում, որ իր զուգընկերն իր համար ե՛ւ հայր, ե՛ւ հովանավոր, ե՛ւ սպասավոր, ե՛ւ ավագ եղբայր կլինի: Նրա հետ միշտ ձեզ հավասարի պես կզգաք եւ միանման պատասխանատվություն կզգաք կյանքի ցանկացած մարտահրավերի առջեւ: Բայց ամերիկուհիներին, ինչպես բոլոր նորմալ աղջիկներին, դուր են գալիս ջենտլմենները: Նա ուրախությամբ կընդունի ձեր նվիրած ծաղիկներն ու գեղեցիկ վարվելակերպը:
2. Անկախություն
Ամերիկուհիները շատ են գնահատում իրենց ազատությունն ու անձնական տարածքը: Նույն կերպ նրանք հարգում են իրենց զուգընկերոջ ազատությունը: Եթե անգամ դուք լուրջ հարաբերություններ եւ համատեղ ապագայի ծրագրեր ունեք, դա ամենեւին չի նշանակում, որ դուք միմյանց կապված եք պղնձե ճոպանով: Ամերիկուհու հետ հարաբերություններում ձեզանից յուրաքանչյուրն իր ծանությունների շրջանակն ու հետաքրքրությունները կունենա: Յուրաքանչյուրը կարող է իր ընկերների հետ ժամանակ անցկացնել, նոր ծանոթություններ հաստատել, հետաքրքիր վայրեր այցելել: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ զուգընկերները երբեմն նախընտրում են իրարից առանձին հանգստանալ: Այս ամենը չի խոսում ամերիկուհիների թեթեւամտության եւ մատչելիության մասին, պարզապես նրանք կարողանում են վայելել կյանքը:
3. Անկեղծորեն խոսելու ունակություն
Ամերիկուհին երբեք չի հանդուրժի ինչ-որ բան, որն իրեն դուր չի գալիս: Նա ուղղակի կխոսի զուգընկերոջ հետ խնդիրների մասին: Սկզբում դա նյարդայնացնում էր ինձ, քանի որ ես նման խոսակցություններն անվերջանալի պահանջների շարք էի ընկալում: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ դա օգնում է խուսափել ավելորդ կասկածներից: Ամերիկուհիներն այդպիսի խոսակցություն չեն սկսում սկանդալի կամ բացասական էմոցիաները դուրս թափելու համար: Հակառակը, նրանք ցանկանում են այդ կերպ արագորեն փոխըմբռնման հասնել: Այդ պատճառով հանդիպելով ամերիկուհու հետ, ստիպված չեք լինի գուշակել, թե ինչ է կատարվում նրա գլխում եւ ինչու է նրա տրամադրությունն արագորեն փոխվում: Պարզապես հարկավոր է նրան հարցնել այդ մասին՝ ճշմարտացի եւ լիարժեք պատասխան ստանալու համար:
4. Ամերիկյան լավատեսություն
Շատերը կեղծ ու երկերեսանի են կոչում հայտնի ամերիկյան ժպիտը: Բայց հանդիպելով ամերիկուհու հետ՝ ես հասկացա, որ նրանց ժպիտը ոչ թե ձեւականություն է, այլ պարզապես ամեն ինչի հանդեպ դրական վերաբերմունք: Ամերիկացիները հաճախ հավակնոտ են, ինքնավստահ, բարձր ինքնագնահատական ունեն: Նրանք միշտ հաջողություն եւ երջանիկ ավարտ են ուզում, ինչը թույլ չի տալիս, որպեսզի գերիշխի վատ տրամադրությունը: Սկզբում դա միամտություն էր թվում, բայց հաջողության հասնում է միայն նա, ով հավատում է դրան: Այդ պատճառով ես սկսեցի գնահատել անկախ ամեն ինչից ժպտալու ունակություն:
5. Ամերիկյան անձնագիր
Բոլոր հաջողակ հարաբերությունները վաղ թե ուշ ավարտվում են ամուսնությամբ: Չէի ցանկանա հաշվենկատ երեւալ, բայց ամերիկուհի հարսնացուն ԱՄՆ քաղաքացի դառնալու վստահ միջոց է: Նույնիսկ չթվարկեմ երկրների ցանկը, ուր կարող եք ազատորեն գնալ՝ ամերիկյան անձնագիր ունենալով: Մի խոսքով՝ ինտերնացիոնալ միությունը նոր հորիզոններ կբացի ձեր առջեւ: Առավելությունները կարող էին ավելին լինել, բայց կենտրոնանանք հիմնականների վրա, իսկ ահա թերությունների մասին առայժմ կլռեմ: Առանց դրանց, բնականաբար, անհնար է, բայց ավելի լավ է թերությունների մասին խոսենք հաջորդ անգամ:
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:46, 16 մայիսի
«Ես եւ ես»․ Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ (ֆոտո)23:12, 16 մայիսի
Netflix-ը հայտարարել է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ եթերաշրջանի մասին22:32, 16 մայիսի
«Սուտը բռնող ռոբոտը»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը22:12, 16 մայիսի
Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» կատակերգությունը գլխավորել է ռուսական վարձույթը21:40, 16 մայիսի
«Ոճային հայուհի»․ Աստղիկ Սաֆարյանի նոր հրապարակումը Ծաղկաձորից21:12, 16 մայիսի
Կանանց 7 սխալ հարաբերություններում20:31, 16 մայիսի
«Մի օր, միգուցե ընտանիք ինստիտուտն առհասարակ վերանա... եւ ապագայի մարդիկ էդպես էլ չեն իմանա՝ ինչ երջանկություն է ապրել ամենասիրելիների հետ»․ Արեւիկ Ուդումյան20:12, 16 մայիսի
Ալլա Պուգաչովայի թոռը հայտնել է, որ պատրաստ է նկարահանվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմում19:45, 16 մայիսի
«Բնության գրկում ինձ ներդաշնակ եմ զգում»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)19:12, 16 մայիսի
Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել Սիքստինյան կապելայում արված լուսանկարի համար18:40, 16 մայիսի
«Երազանքի ծառ»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր լուսանկարը Հաղարծին վանական համալիրից18:12, 16 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմում Մարգո Ռոբին կփոխարինի Ջոնի Դեփին