Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

7 արտահայտություն, որոնք ծնողները պետք է ամեն օր ասեն իրենց երեխաներին

18:27, 9 փետրվարի

1. «Ես հավատում եմ քո ուժերին»

Մի կին այս թեմայով իր զվարճալի պատմությունն է ներկայացրել: Նա 3 տարեկան որդուն ասել է «Ես հավատում քո ուժերին» եւ այդ հավատը բումերանգի նման վերադարձել է նրան: Մի անգամ կինը երկար ժամանակ բնակարանի բանալին է փնտրել եւ չկարողանալով գտնել՝ հուսահատ նստել է բազմոցին: Այդ պահին որդին ասել է նրան. «Մայրի՛կ, գիտեմ, որ կարող ես գտնել բանալիդ: Ես հավատում եմ քո ուժերին»: Այս բառերը կարծես մոգական ազդեցություն են ունեցել: Նա տեղաշարժել է պահարանն ու գտել բանալին: «Ես հավատում եմ քո ուժերին» արտահայտությունն իսկապես շարժիչ ուժ է:

2. «Երբեք մի հանձնվիր»

Այս արտահայտությամբ կարելի է ուժ տալ երեխային, լիցքաթափել մթնոլորտը՝ այն արտաբերելով թեթեւակի խաղացկուն հնչերագնով: Դուք պետք է նրան մղեք իրավիճակից ելք գտնել: Հարկավոր է երեխային բացատրել, թե որքան կարեւոր է չհանձնվել, ինչպես նաեւ այն, որ հարկավոր է բաց լինել նոր լուծումների համար:

3. «Մենք ընթացքում ենք սովորում»

Ձեր երեխան պետք է հասկանա, որ դժվարություններն ու սխալները նորմալ են: Փորձեք նրան սովորեցնել թեւաթափ չլինել ոչ մեծ բացթողումների համար: Կարեւոր է նրան հիշեցնել այդ մասին ոչ միայն պարտության պահին, այլեւ նրա կյանքի կարեւոր, պատասխանատու եւ վճռորոշ իրադարձություններից առաջ:

4. «Յուրաքանչյուր մասնագետ ժամանակին քեզ նման աշակերտ է եղել»

Շատ կարեւոր է ժամանակ առ ժամանակ երեխային հիշեցնել, որ յուրաքանչյուր հաջողակ մասնագետ իր կյանքի ուղու մեկնարկին պրոֆեսիոնալ չի եղել: Թող ձեր երեխաները մեծանան ընկալումով, որ սխալվելը նորմալ է, պարտվելը նորմալ է, պայքարելը՝ նույնպես: Նորմալ չէ մտածել, որ սխալները, պարտությունն ու պայքարը շարունակական են: Երեխային հասկացրեք, որ համբերատարությունը, համառությունն ու ջանասիրությունը շատ ավելի կարեւոր են, քան կատարելությունը:

5. «Պարտությունն ընտրություն չէ»

Ձեր երեխայի հետ խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը: Բացատրեք, որ նա պետք է հասնի իր նպատակին, ցանկացած փորձ որպես դաս ընկալի, դրանում ոչ թե պարտություն, այլ սովորելու նոր հնարավորություններ տեսնի, նոր ռազմավարություն փնտրի: Պարտությունը չի կարող ընտրություն լինել: Ընտրություն է սովորելը, աճելը, համառության համար ինքն իրեն սիրելն ու իր ուժերին հավատալը:

6. «Դու պետք է սովորես յուրաքանչյուր կապտուկից»

Ամեն անգամ, երբ ձեր երեխան ինչ-որ բան այնպես չի անում, տհաճ իրավիճակի մեջ է ընկնում, հարցրեք, թե ինչ սովորեց այդ փորձից: Խոսեք նրա հետ այդ մասին, բացատրեք, որ բոլորս էլ սովորում ենք սխալների, բացթողումների ու կապտումների միջոցով: Նրան սովորեցրեք յուրաքանչյուր իրադարձությունից եզրահանգումներ անել:

7. «Դու անվտանգության մեջ ես՝ շրջապատված սիրով եւ հոգատարությամբ»

Կարո՞ղ եք ձեր մանկությունից դրվագ հիշել, երբ ձեզ անվտանգության մեջ եք զգացել, շրջապատում՝ սեր ու հոգատարություն: Դրանք հանգստության ու ջերմության, ներդաշնակության պահեր են: Չափազանց կարեւոր է երեխային սիրո եւ հոգատարության մթնոլորտում մեծացնել, որպեսզի նա իրեն անվտանգության մեջ զգա: Դա դրական է ազդում ինքնագնահատականի վրա, օգնում է ուժեղ եւ քաջ զգալ: Ամեն երեկո քնելուց առաջ ձեր փոքրիկին ասեք. «Դու անվտանգության մեջ ես: Դու շրջապատված ես սիրով եւ հոգատարությամբ»: Այդ բառերն ասեք քնքուշ եւ հանգիստ, որպեսզի նա կարողանա դրանք հիշել սթրեսի եւ դժվարությունների ժամանակ:

 

Աղբյուրը՝ Soulpost


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել