Քչերին է հայտնի, որ «Ֆուլ հաուս» եւ «Change» սիթքոմներից հայտնի դերասանուհի Լիլիթ Հարոյանը զբաղվում է նաեւ յոգայով եւ ունի յոգայի միջազգային մարզչի կոչում: NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքում դերասանուհին ցուցադրեց յոգայի ամենաբարդ դիրքերից մի քանիսը եւ կիսվեց մեզ հետ իր փորձով:
Դեռեւս տարիներ առաջ ինձ համար շատ կարեւոր մարդիկ խորհուրդ էին տալիս զբաղվել յոգայով: Լսում էի նրանց, բայց չէի գործում: Սակայն մոտավորապես 4 տարի առաջ մի դեպք պատահեց ինձ հետ, որը ճակատագրական եղավ ինձ համար: Հասկացա, որ պետք է զբաղվեմ յոգայով: Այդ օրվանից սկսած յոգան դարձավ իմ, իսկ ես նրա անբաժանելի մասնիկը: Ինձ միշտ հետաքրքրել է ավելին իմանալ մարդու, կյանքի ու դրա իմաստի մասին, ահա թե ինչու եմ ընտրել հոգեբանի մասնագիտությունը: Թերեւս, այն միակ գիտությունը, որը տվել է բոլոր հարցերիս պատասխանները, յոգան է:
Ասում են՝ յոգան հաճախ փոխում է մարդու բնավորությունն ու վերաբերմունքը այս կամ այն երեւույթի նկատմամբ: Քո մեջ զգացե՞լ ես փոփոխություններ:
Յոգան օգնում է ներքին լուրջ աշխատանք տանել ինքներս մեզ հետ, ազատվել մանկուց ստեղծված կարծրատիպերից, սովորություններից, կախվածություններից ու կապվածություններից: Յոգայով զբաղվելով՝ մենք փոխում ենք մեր վերաբերմուքը երեւույթների նկատմամբ`դառնալով ավելի ներդաշնակ, էներգիայով լի եւ կենսուրախ: Զզացողությունների պատճառը միտքն է: Յոգայի օգնությամբ մենք կարողանում ենք կառավարել ոչ միայն մեր մարմինը, այլեւ մտքերն ու էմոցիաները: Այժմ ես դարձել եմ ավելի ներդաշնակ, առողջ, երջանիկ, էներգիայով եւ երախտագիտությամբ լեցուն:
Նկատեցի, որ որոշ դիրքեր պահանջում են ճկուն մկաններ: Սպորտով զբաղվե՞լ ես, թե այդ ամենին կրկին հասել ես յոգայի շնորհիվ:
Ի դեպ, այդ դիրքերը յոգայի մեջ կոչվում են ասանաներ: Որեւէ սպորտով խորապես չեմ զբաղվել: Մարմինս մանկուց ճկուն է եղել, բայց յոգայի շնորհիվ ավելի է կատարելագործվել: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ յոգան ֆիզիկական դիրքերի առումով անսահմանափակ է եւ անընդհատ աճելու տեղ ես ունենում:
Գիտեմ նաեւ, որ ինքդ էլ յոգայի մարզիչ ես...
Ունեմ յոգայի միջազգային մարզչի կոչում: Ինքս ինձ ուսուցիչ անվանելիս մի փոքր ամաչում եմՈւնեմ յոգայով զբաղվելու փորձ եւ շատ ուրախ եմ, որ այդ փորձով կարող եմ կիսվել ուրիշների հետ: Ինքս գերադասում եմ մնալ աշակերտ եւ միշտ սովորել: Իմ սաներին տված առաջին խորհուրդս հետեւյալն է` եթե երբեւէ համեմատելու ես քեզ ինչ-որ մեկի հետ, ապա միայն ինքդ քո: Պետք է կարողանալ լինել պահի մեջ եւ չթողնել, որ մտքերն անընդհատ տանեն մեզ անցյալ կամ ապագա: Պետք է անընդհատ կարողանանք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունենք:
Համամի՞տ ես այն մտքի հետ, որ ներշնչանքի միջոցով կարելի է հասնել ամեն ինչի, նույնիսկ բուժել ամենաբարդ հիվանդությունները:
Յոգայի ֆիզիկական ասպեկտը կարգավորում է բոլոր էներգետիկ հոսքերը մարմին, ապահովում է լավ նյութափոխանակություն, արյան լավ շրջանառություն, առողջ ռեգենարացիա, տալիս է մարմնին ճկունություն, բալանս, առողջ մեջք ու նյարդային համակարգ, նաեւ գեղեցիկ ու ձիգ կեցվածք: Միանշանակ, համամիտ եմ այն մտքի հետ, որ ներշնչանքով կարելի է բուժել ոչ միայն ծանր հիվանդությունները, այլեւ փոխել կյանքը:
Որքա՞ն հաճախ է թույլատրվում զբաղվել յոգայով: Արդյոք կա՞ն սահմանափակումներ:
Կոնկրետ ոչ մի սահմանափակում չկա: Ես միշտ ասում եմ` մարդ պետք է կարողանա լսել իր օրգանիզմին: Այն անհատական է...Յոգան սովորեցնում է մեզ ավելի լավ ճանաչել մեր մարմինը, ուստի զգալ, թե ինչ հաճախականությամբ կարելի է անել ֆիզիկական դիրքերը: Յոգան ապրելաոճ է:
Լավ, անցնենք հեռուստատեսությանը... այս պահին ի՞նչ նորությունների շուրջ ես աշխատում:
Այս պահին նկարահանվում եմ «Change» սիթքոմում: Ի դեպ, նաեւ հեռուստատեսությունից առաջարկ ունեմ հենց յոգայի հետ կապված:
Յոգայով զբաղվելը օգնո՞ւմ է հեռուստատեսության աշխատանքի մեջ:
Յոգան օգնում է, որ հատուկ շնչառական վարժությունների շնորհիվ հուզմունքս հասցնեմ նվազագույնի, շուտ չհոգնեմ, կարողանամ ավելի լավ կենտրոնանալ: Նկարահանման դադարների ժամանակ, երբեմն յոգայի դիրքեր եմ ընդունում (ծիծաղում է):
Ի դեպ, հիմնական կրթությանս զուգահեռ սովորել եմ նաեւ Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում: Այնպես որ` գուցե ինձ կրկին տեսնեք հաղորդավարուհու կարգավիճակում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նարեկ Տ.Պ.
Նկարահանումն իրականացվել է «Լույս» յոգա ստուդիայում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը