Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպե՞ս Ադրիանա Գալստյանն իրականացրեց իր մանկության երազանքը (ֆոտոռեպորտաժ)

12:08, 29 դեկտեմբերի

Պարզվում է՝ «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Երանի» հեռուստսերիալից հայտնի դերասանուհի Ադրիանա Գալստյանը մանկուց երազել է մոդել դառնալու մասին։ Օրերս գեղեցկուհուն հաջողվեց իրականացնել իր երազանքը՝ ներկայացնելով դիզայներ Անահիտ Հովհաննիսյանի զգեստները։

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել Ադրիանայի առաջին դեֆիլեին եւ զրուցել դերասանուհու հետ․

«Դեռ մանկուց էի ցանկանում դառնալ մոդել, սակայն հասկանալով մոդելային չափանիշները, կարծում էի, որ դա այդպես էլ կմնա՝ որպես երազանք։ Ամեն դեպքում, շարունակում էի դիտել մոդելների եւ նորաձեւության վերաբերյալ հաղորդումներ։ Մեծ ոգեւորությամբ եմ մասնակցել այս ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին։ Հուզմունքս շատ մեծ է։ Երբ էկրանից այն կողմ էի նայում մոդելներին, որոնք պատրաստվում էին իրենց մուտքին, այդքան չէի հասկանում, թե ինչ է դա իրենից ներկայացնում, վերջապես ես էլ ունեցա այդ էմոցիաները»,-նշեց Ադրիանան, որը որպես մոդել ներայանալու առաջարկն ստացել է հենց դիզայներից․

«Անահիտ Հովհաննիսյանի հետ ծանոթացել եմ մեկ այլ դիզաներ՝ իմ մտերիմ ընկերուհի Մարիա Արամյանի միջոցով։ Այդպես, ես էլ սկսեցի օգնել նրանց նախապատրաստական փուլում եւ եկանք այն եզրակացության, որ ես եւս կարող եմ մասնակցել ցուցադրությանը՝ որպես մոդել»։

Դերասանուհին նշեց, որ իր համար որքան էլ երանելի է մոդելի կարգավիճակում լինելը, այնուամենայնիվ, մեծ նշանակություն ունի նաեւ դիզայների գործոնը․

«Եթե հետագայում էլ լինեն առաջարկներ, մեծ սիրով կընդունեմ դրանք»,-հավելեց նա։

Դիզայներ Անահիտ Հովհաննիսայանն էլ մեզ հետ զրույցում խոսեց ներկայացված հավաքածուի մասին․

«Այսօր ներկայացված են իմ հագուստները՝ աշուն-ձմեռ հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցում են նաեւ ուսանողներս։ Հավաքածուն ընդգրկում է ձմեռային հագուստներ, կոկտեյլային զգեստներ եւ երեկոյան տոնական հագուստներ։ Հագուստները ցուցադրող աղջիկները մոդելներ չեն, ուսանողները կրում են իրենց զգեստները։ Ներկայացված են նաեւ գլխազարդեր, որոնք պատրաստել է դիզայներ Լիլիթ Կարապետյանը։ Հավաքածուի նմուշների մեծ մասն արվել է մոտ երկու ամսվա կտրվածքով, բայց կան զգեստներ, որոնք աղջիկներն ավելի վաղ են պատրաստել»,-նշեց դիզայները, որը մեր խնդրանքով խոսեց նաեւ Ամանորի գիշերվա թրենդներից․

«Իմ հավաքածուի մեջ դուք կտեսնեք բազմաթիվ գույներ։ Իմ կարծիքով շատ կարեւոր է, որ տվյալ գույնը համապատասխանի ձեր դեմքին, իսկ զգեստը համահունչ լինի կազմվածքին եւ մազերին։ Ի դեպ, աստիճանաբար, մոխրագույնը, կարծես թե, նվաճում է նորաձեւության ասպարեզը։ Առհասարակ, շատ ուրախ եմ, որ նկատում եմ գույների բազմազանություն։ Կա գունային փունջ, որից կարելի է ընտրություն կատարել»,-նշեց տիկին Անահիտը։

Նորաձեւության ցուցադրության մյուս մանրամասներին հետեւեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի միջոցով։

Տեսքտը եւ լուսանկարները՝ Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել