Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Յոգայի 6 դիրքեր, որոնք կօգնեն ազատվել ստամոքսում ծանր զգացողությունից. խորհուրդ է տալիս մասնագետը (ֆոտո)

14:15, 5 հունվարի

Ամանորը հրաշալի տոն է, որին սպասում են, գրեթե, բոլորը, սակայն այն լի է ոչ միայն Ձմեռ պապի, այլեւ ստամոքսի կողմից մատուցված անակնկալներով… Դրա պատճառն, իհարկե, այս տոնական օրերին անկանոն սնվելն է: Համեղ ուտելիք, որից դժվար է հրաժարվել, սակայն օրեր շարունակ նման սննդակարգ ընդունելը կարող է տհաճություն պատճառել ստամոսքին:

Այդ ծանր զգացողությունից կարող եք ազատվել յոգայի շնորհիվ: Կան որոշ դիրքեր, որոնք ոչ միայն կթեթեւացնեն ձեր ստամոքսն, այլեւ հանգիստ ու հաճելի զգացողություն կպատճառեն ձեր մարմնին:

Յոգայի ամենահարմար 6 դիրքերն օգնեց բացահայտել «Լույս» յոգա կենտրոնի մասնագետ Սվետլանա Ավագյանը.

«Այն ամբողջ սնունդը, որ մենք ուտում ենք, ամբողջ մարմնով անցնում է միջինում 11 մետր երկարություն: Սնունդն անցնում է բերանի, կերակրափողի, ստամոքսի, բարակ աղիքի և հաստ աղիքի միջով: Սնունդը փոխազդվում է թքի հետ և ենթաստամոքսային գեղձի, լյարդի և երիկամների սեկրեցիայից առաջացած հեղուկների հետ, ինչի արդյունքում այն ճեղքվում է մարսողական էնզիմների և թթուների միջոցով: Այս պրոցեսների արդյունքում է, որ սննդի մեջ գոյություն ունեցող բոլոր նյութերը ներծծվում են օրգանիզմի կողմից: 

Շատ խառը եւ բազմաբնույթ սնունդ օգտագործելիս, ինչը հատկապես հատկանշական է նոր տարվա տոներին, մեծ հավանակություն կա ուտելիքի չմարսման խնդրի առաջ կանգնել: Այդ օրերին մեծ քանակով մսամթերք, պահածոյացված, թթու դրված, տապակած կամ այրված, մի քանի օրվա սնունդ է օգտագործվում, որն իրականում սննդարար եւ օգտակար չէ։ Այդպիսի սնունդը հայտնի է տամասիկ անվանմամբ։ Նման սննդի ընդունման դեպքում ցավ է առաջանում որովայնի վերին հատվածում, դիսկոմֆորտի, սրտխառնոցի զգացում, փսխում կամ այրոց, փքվածության զգացողություն եւ լիքը լինելու մշտական զգացողություն, փորլուծություն կամ փորկապություն է լինում»,-ասում է Սվետլանան՝ հավելելով, որ մարսողական խնդիրներն առաջին հերթին  ազդում են մեր ուղեղի նորմալ աշխատանքի վրա, դրանից էլ առաջանում է անհանգստության զգացողություն, դեպրեսիա եւ անքնություն:

Ահա այն դիրքերը, որոնք կօգհնեն ձեզ խուսափել վերը նշված խնդիրներից: Ի դեպ, մեր ֆոտոշարքում իր մասնակցությունն ունեցավ նաեւ Սվետլանայի փոքրիկը՝ գեղեցկուհի Լուսի Դանան:)

Վաջրասանա կամ կայծակի դիրք.

«Այս դիրքը բարելավում է մարսողությունը, կարելի է կատարել անմիջապես ուտելուց հետո։ Ծալել ծնկները եւ նստել կրունկներին՝ ծնկները և կրունկները պահելով միասին։ Այս դիրքը նաեւ առույգություն եւ լավ հիշողություն է պարգեւում»։

Պարշվակոնասանա կամ կողային անկյան դիրք.

«Այս դիրքը նախ նպաստում է իրանի գոտկային շրջանի ճարպից ազատվելուն։ Այն խթանում է աղիքների նորմալ աշխատանքը եւ նպաստում լիարժեք սննդային մարսմանը։ Ոտքերի միջեւ հեռավորությունը մեկ մետրից ավել դնել, թեքել աջ ոտնաթաթը 90 աստիճան դեպի աջ, ծալել աջ ծունկը 90 աստիճան, ձախ ոտնաթաթը զուգահեռ է դրվում։ Արտաշնչելով աջ նախաբազուկը դնել ազդրին։ Մնալ դիրքում 30 վարկյան։ Կրկնել ձախ ոտքով»։

Շիրսասանա կամ գլխի վրա կանգնած դիրք.

«Այս դիրքը բոլոր դիրքերի թագավորն է, հենց անունն էլ դա է ասում։ Այն նպաստում է բոլոր օրգան համակարկերի եւ էնդոկրին համակարգերի բնականոն աշխատանքին։ Դիրքը միայն կատարել փորձառու մարզիչի հետ կամ ներկայությամբ»։

Վիպարիտա կարանի կամ ոտքերը դեպի վեր.

«Դիրքը գրեթե նույն ազդեցությունն ունի ինչ նախորդ դիրքը, սակայն այն պարզ է կատարման համար և բոլորին հասանելի է։ Այն նաեւ կարելի է կատարել վաղ առավոտյան արթնանալիս, հենց անկողնու մեջ։ Կարեւորը կոնքը բարձր լինի կրծքավանդակից։ Դիրքը հատկապես օգտակար է փորկապության դեպքում։ Այն կարելի է կատարել օրը երկու անգամ, առնվազն 5 րոպե մնալով դիրքում»։ 

Պասչիմոտանասանա կամ նստած դեպի առաջ ծալում.

«Դիրքը վերացնում է ավելորդ քաշը, էներգիա է հաղորդում ամբողջ մարմնին, մերսում է ողջ ներորովայնային և կոնքազդրային շրջանները, բարելավում է մարսողությունը, կանխարգելում աղիքային կոլիտների առաջացումը։

Նստել եւ ոտքերը միացնել միմյանց, ոտնաթաթերը կրճատ պահելով։ Ուղիղ մեջքով ծալվել առաջ և ձեռքերով բռնել ոտնաթաթերը»։ 

Շավասանա կամ ննջեցյալի դիրք.

«Խորը թուլացման դիրքն է, որի ժամանակ թուլացնում ենք բոլոր մկանները, վերջույթները։ Լիարժեք թուլացման ժամանակ օրգանիզմը գտնում է լավագույն ճանապարհն ինքնավերականգնվելու եւ կազդուրվելու համար։

Պառկել չոր մակերեւույթի վրա եւ աստիճանաբար թուլացնել մարմնի բոլոր հատվածներն ու մկանները։

Որքան, որ դիրքերը պարզ թվան, դրանք բոլորն էլ շատ սպեցիֆիկ են ամեն մարդու համար եւ ցանկալի է դրանք կատարել յոգայի որակավորված մարզչի ներկայությամբ կամ օգնությամբ»,-նշեց Սվետլանան:  

Տեսքստը եւ լուսանկարները՝ Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել