Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կանացի ագահություն կամ ապրել ըստ ունեցած միջոցների

20:10, 7 մարտի

Յուրաքանչյուր կին կորցնում է իր նկատմամբ վերահսկողությունը, եթե չի կարողանում բավարարել իր պահանջներն ու ցանկությունները, ինչը նշանակում է, որ խախտվել է նրա եւ կյանքի միջեւ հավասարակշռությունը։ Փողը դառնում է թմրանյութ, որը երջանկության ու բարեկեցության զգացողություն է պարգեւում։ Իսկ կնոջ համար կարեւոր է, այսպես ասած, «լավ հարաբերությունների մեջ լինել ինքն իր հետ» եւ բարեկեցության զգացողություն ունենալ՝ անկախ փողից։ 

Մեծացրե՛ք դրական հույզերի քանակությունը։ Դրանք կարելի է ստանալ ոչ միայն ձեռք բերելուց եւ պահանջելուց, այլեւ տալուց։ Եւ խոսքն ամենեւին էլ փողի մասին չէ։ Դուք կարող եք նվիրել հաճոյախոսություն, ժպիտ, ձեր բարի խոսքերը, լավ տրամադրությունը, հյուրընկալությունը։ Եղե՛ք մի փոքր ավելի բարի եւ մի փոքր ավելի առատաձեռն։
Շնորհակալություն հայտնեք կյանքին, մարդկանց՝ այն բանի համար, ինչ նրանք տալիս են ձեզ, բացե՛ք ձեր սիրտն ու հոգին, հաճախ ժպտացեք։

Ձեզ ոչ ոքի հետ մի՛ համեմատեք, ձեր կյանքը յուրօրինակ է։ Մի՛ ձգտեք ձեր կյանքը «հարմարեցնել» «ինչպես բոլորը» ձեւաչափին։
Պետք է սովորել ճիշտ հագեցնել ու լցնել կյանքը՝ ելնելով այն «ռեսուրսներից», որոնց դուք տիրապետում եք ներկա պահին։ Դա կարող է լինել ձեր ժամանակը, էներգիան, հոգեւոր ուժերը։ Իսկ կարող եք լցնել ձեր կյանքը, օրինակ, ճիշտ սնվելով, հագուստով, մարմնի մասին հոգ տանելով։ Միշտ չէ, որ դա փողի հետ կապված հարց է։ Դա իրականում ուշադիր եւ առատաձեռն լինելու ձեր ցանկությունն է՝ նախեւառաջ հենց ձեր անձի նկատմամբ։
Մի՛ մտածեք՝ որտեղից փող գտնել։ Դրանք «տղամարդկային» մտքեր են։ Նպատակները, ծրագրերը թողե՛ք տղամարդկանց։ Իսկական կանացի ցանկությունները հեշտ են իրականացվում այլ մարդկանց կամ հենց կյանքի կողմից։

Կյանքի որակը ստեղծվում է ոչ միայն փողով։ Երբ փողը քիչ է, կարելի է ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին առատաձեռնության վրա։ Մենք կյանքի ցածր որակ ունենք միայն հոգեւոր թուլության ու ագահության պատճառով։
Կնոջ համար կարեւոր է ընդունել այն ֆինանսական ու նյութական հնարավորությունները, որոնք ունի տղամարդը։ Դա կփրկի ընտանիքը կործանումից, իսկ կնոջը՝ լճացումից։
Երբ կնոջ եւ ամուսնու միջեւ սեր ու վստահություն կա, այդ ժամանակ փողի եւ պարտքի հետ կապված խնդիրներ գոյություն չեն ունենում։ Եթե ֆինանսական խնդիրներ ունեք, ժամանակն է ինչ-որ բան փոխել հարաբերություններում։

Ոչինչ ապառիկ մի գնեք. դրանով դուք չեք ազատվի ներքին անհարմարավետությունից։ Պարտքերի բեռից ձեր ներքին անհարմավետությունն օրեցօր կմեծանա։ Կանացի հոգենաբության համար դա սարսափելի է։ Վարկերի ու ապառիկների հետ կապված բոլոր որոշումները պետք է ընդունի տղամարդը։ Հաշվարկելով իր ուժերը՝ նա պետք է կրի պատասխանատվությունը։

Հատկապես զգույշ պետք է լինեն միայնակ կանայք։ Շատերն այնքան անհամեստ ու ագահ են ապրում՝ ասես տղամարդ ունեն իրենց կողքին։ Ապառիկ գնում են թանկարժեք ավտոմեքենաներ, բնակարաններ։ Այդ ամենը մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում, ինչը նշանակում է, որ պետք է շատ աշխատել ու լարվել։ Իսկ դրանից հետո որտեղի՞ց կարող եք գտնել էներգիան, որը գրավում է տղամարդկանց։ Քանի դեռ տղամարդ չունեք, պետք է զսպեք ձեր ցանկություններն ու ամբիցիաները։
Որեւէ բան գնելուց առաջ հարյուր անգամ մտածե՛ք։ Երջանկության աղբյուրը ձեր ներսում է եւ ոչ թե փողի մեջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել