Կատուներին տնական բուժակներ են համարում: Հավանաբար բազմիցս լսել եք այդ մասին, իսկ եթե տանը կատու եք պահում, ինքներդ ուշադրություն դարձրած կլինեք, թե ձեր տնային սիրելին ինչպես է արձագանքում, երբ դուք հիվանդ եք: Լուրջ իրավիճակում կատուն կարող է մի քանի ժամ չհեռանալ հիվանդից: Վիճակագրության համաձայն, կատուների սիրահարները բժշկի են դիմում գրեթե 5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր կատու չեն պահում:
1. Սրտանոթային հիվանդությունների դեպքում
Հայտնի են շատ պատմություններ այն մասին, որ կանայք մարդկանց փրկել են սրտային նոպայից եւ հիպերտոնիկ կրիզից: Կատուն կարող է նույնիսկ զգուշացնել հնարավոր նոպայի մասին: Կատուների տերերը գիտեն, որ իրենց սիրելիները երբեմն սկսում են գգվել, երբ իրենց տերը չափազանց նյարդայնացած կամ լարված վիճակում է:
Կատուն տանը նվազեցնում է միոկարդի կրկնական կաթվածի ռիսկը: Այն մարդու մոտ, որը վերջերս նոպա է տարել, կարգավորվում է ճնշումը եւ զարկերակը, եթե նա մի քանի րոպե փաղաքշում է սիրելի կատվին:
2. Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում
Կատուներին փաղաքշելն օգտակար է նաեւ մարսողության համար: Կարճամազ կամ անմազ կատուները (սֆինքսները, սիամականները, արեւելյանները, եթովպականները, կորատները, եգիպտական մաուները) սովորաբար այլ ցեղատեսակներից ավելի լավ են բուժում աղեստամոքսային տրակտի եւ միզասեռական համակարգի հիվանդությունները:
3. Սթրեսի եւ հոգնածության դեպքում
Կատուն ի վիճակի է հանել հոգնածությունը, սթրեսը, միգրենը, նվազեցնել ճնշումը, կարգավորել զարկերակը: Հրաշալի հոգեթերապեւտներ եւ նյարդաբաններ են համարվում երկարամազ կատուները` սիբիրյանները, անգորականները, պարսկականները, բիրմանականները, նորվեգական անտառային կատուները, որոնք օգնում են անքնությամբ, նյարդայնությամբ, դեպրեսիայով տառապող մարդկանց:
Սեւ կատուները մարդկանցից երկու անգամ ավելի շատ բացասական էներգիա են վերցնում, քան այլ գույնի կատուները: Խարտյաշ կատուներն իրենք են էներգիա տալիս: Բաց շագանակագույն երանգի կատուները «խթանում են» մեր էներգետիկան, իսկ մոխրակապույտները` հանգստացնում են: Իսկ սպիտակ կատուները անգերազանցելի բուժակներ են ըստ ցուցանիշների:
4. Իմունիտետի բարձրացման համար
Եթե ամեն օր լսեք կատվի մլավոց, որը կատարվում է 4 - 16 Գց հաճախությամբ, դա դրականորեն կազդի իմունիտետի վրա: Գիտնականները ենթադրում են, որ մլավելը նման է ուլտրաձայնով բուժմանը, որն արագացնում է վերքերի առողջացումը, ոսկրերի աճը եւ ամրացումը: Պարսկական կատուներն ի վիճակի են թեթեւացնել հոդերում ցավը եւ օստեոխոնդրոզի ախտանիշները:
5. Կյանքի տեւողության ավելացման համար
Գիտնականները հետազոտել են կատուների ազդեցությունը իրենց տերերի կյանքի տեւողության վրա եւ հանգել են այն եզրակացության, որ այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքում կատու են պահել, միջինը 10,3 տարով ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր կատու չեն ունեցել: Կատվի տերերի մոտ արյան ճնշման եւ խոլեստերինի պարունակության ցուցանիշներն ավելի ցածր են եղել:
6. Ասեղնաբույժ կատուներ
Կատուներն ի վիճակի են հանդես գալ «ասեղնաբույժի» դերում. երբ նրանք բարձրանում են տիրոջ վրա եւ մռլտալով ազատություն են տալիս ճանկերին, գրգռում են ռեֆլեքսոգեն գոտիները, ինչպես ասեղնաբուժության իսկական թերապիայի դեպքում: Բուժման այդ միջոցն արդեն վաղուց է օգտագործվում բժշկության մեջ:
7. Կատուները որպես էներգատեղեկատվական սարք
Կենսաէներգետիկները համարում են, որ կատուն իսկական էներգատեղեկատվական սարք է: Նրանց կարծիքով, եթե կատուն հաճախակի է պառկում տիրոջ գլխին, ուրեմն նա ամենայն հավանականությամբ հիպերտոնիա ունի կամ էլ գլխացավի հակում: Եթե կենդանին պառկում է ձախ թիակին կամ ուսին, դա խոսում է սրտի հետ կապված խնդիրների մասին: Կատուն պառկում է գոտկատեղին, եթե երիկամների հետ կապված խնդիրներ է «զգում», ոտքերին` եթե տերը տառապում է ցածր ճնշումից կամ էլ հաճախակի մրսում է:
Աղբյուրը՝ My Jane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին