Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

4 կարեւոր սխալ գնումներ կատարելիս

19:13, 24 հունվարի

1. Մենք ուզում ենք նմանվել նրանց, ովքեր մեզ նման չեն։ Պենելոպե Քրուզին, Ռիհանային, արեւելյան արքայադստերը, մեր գեղեցիկ ընկերուհուն եւ այլն։ Ուրիշի կերպարի հանդեպ համակրանքը ու հիացմունքը միանգամայն հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ այդ բոլոր վերոնշյալ կանայք շատ ներդաշնակ կերպարանք ունեն, այսինքն նրանց արտաքինը համապատասխանում է ոճին։ Հենց այդ ներդաշնակությունն է համակրանք  առաջացնում նրանց հանդեպ։ Իսկ եթե փորձենք մեզ վրա փորձել ուրիշի կերպարանքն ու ուրիշի կաշվե տաբատը՝ կստեղծվի դիսոնանս, շրջապատին ակնհայտ կդառնա, որ դուք խաղում եք ուրիշի, այլ ոչ թե ձեր դերը, ընդ որում խաղում եք վատ։

2. Մենք հագուստը մեզնից անջատ ենք գնահատում։ Արդյունքում Չենք գնում այն հագուստը, որը իրականում կսազեր մեզ, փոխարենը գնում ենք այն, ինչը չի սազում։ Բայց ինչո՞ւ։

3. Մենք վախենում ենք որոշակի գույներից. մուգ կարմիրը ծերացնում է, երկնագույնը՝ գունատեցնում, մոխրագույնը՝ անշուք դարձնում եւ այլն։ Իրականում պետք է ոչ թե գույնից վախենալ, այլ միագույն հագուստից։ 35-ն անց կնոջ դեմքի գույնը երիտասարդացնող ու թարմացնող անհրաժեշտ երանգը գտնելը բարդ է, բայց ահա այդ երանգը ապարանջանի, վզնոցի, ականջօղերի, շարֆի օգնությամբ շտկելն ու համապատասխանեցնելը շատ հեշտ է։ Չեք հավատա, բայց այդ ձեւով հնարավոր է փրկել նույնիսկ ամենասասափելի գույնի հագուստը։

4. Մենք փորձում ենք արդարացնել որեւէ մեկի ակնկալիքները։ Ամուսնու՝ երբեմն նույնիսկ նախկին, մոր, գործընկերոջ, ընկերուհու, մի խոսքով՝ բոլոր նրանց, ում դեմքն ենք պատկերացնում, նոր զգեստ հագնելիս։ Ձեր մայրը, գուցեեւ, հրաշալի ճաշակ ունի, բայց թույլ տվեք ճշգրտել, իսկ քանի՞ ֆեշըն բլոգերների բաժանորդ է նա Instagram-ում։ Իսկ ձեր ամուսնու գեղագիտական իդեալը հաստատ կաշվե լեգինսով ու ընձառյուծի կաշվի պրինտով վերնազգեստ հագած կրքոտ աֆրոամերիկուհին չէ՞։ Կամ էլ ձեր գործընկերները հաստատ դեռ մտովի իրենց 2005-ում չե՞ն պատկերացնում։ Դուք առհասարակ վստա՞հ եք, որ բոլոր այն մարդիկ, ում դուք ուզում եք դուր գալ, իրոք ճիշտ են կողմնորոշվում նորաձեւության, ոճի հարցերում, ձեր անձնական պահանջներում, վստա՞հ եք, որ նրանց գնահատականն այս հարցում ձեր սեփական կարծիքից կարեւոր է։

 

Աղբյուր՝ Elle.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել