1.Անմատչելի մի՛ եղեք։ Որքան շատ եք դուք մեկի հետ շփվում, այնքան շատ կարող եք նրան դուր գալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան շատ է մարդն անում որեւէ բան, այնքան շատ է դա իրեն դուր գալիս։ Բայց մոռացե՛ք, այն մասին, որ պետք է անմատչելի լինեք մի մարդու համար, որը ձեզ դուր է գալիս։ Դրա փոխարեն ավելի լավ է հաճախ հանդիպելու առիթ փնտրեք, մինչեւ համոզվեք, որ դուր եք գալիս նրան։ Այդ ժամանակ կարող եք պակաս մատչելի լինել։
2.Իսկ հետո դժվարամատչելի դարձեք։ Երբ վստահ եք, որ հետաքրքրել եք մարդուն, կրճատեք ձեր ակտիվությունը։ Դա դեֆիցիտի սկզբունք է. մարդիկ գնահատում են եւ ուզում են այն, ինչը քիչ է կամ դժվար է ստանալ։
3. Պետք չէ նրա համար հաճելի բաներ անել, թույլ տվեք, որ նա ինքն անի դա ձեզ համար։ Երբ դուք մարդու համար հաճելի բան եք անում, դուք 2 զգացողություն ենք ունենում՝ գոհունակություն եւ մեծ ձգողություն մարդու հանդեպ, որի համար դուք հաճելի բան եք արել։ Մեր ջանքերն արդարացնելու համար մենք հաճախ իդեալականացնում ենք մարդուն, համոզելով մեզ, որ նա դրան արժանի է։ Արդյունքում նա մեզ ավելի շատ է դուր գալիս։ Բայց մեզ պետք է հակառակ արդյունքը ստանալ։ Այսինքն՝ պետք է թույլ տանք նրան մեզ համար հաճելի բաներ անել։
4. Նայեք նրա աչքերի մեջ։ Հարվարդցի հոգեբան Զիկ Ռուբինը նկատել է, որ շատ ուժեղ սիրահարված զույգերը խոսակցության ընթացքում ժամանակի 75 տոկոսը միմյանց աչքերի մեջ են նայելով են անցկացնում։ Սովորական զրույցի ժամանակ մարդիկ միմյանց աչքերի մեջ նայելով անցկացնում են ժամանակի 30-60 տոկոսը։ Այստեղից եզրակացություն։ Մարդկանց սիրահարվածության մակարդակը կարելի է պարզել նրանով, թե որքան ժամանակ են նրանք նայում միմյանց աչքերի մեջ։ Եթե երկար նայեք նրա աչքերի մեջ, դա կխաբի նրա զգոնությունը։ Չէ՞ որ վերջին անգամ նրան այդպես նայել էր այն մարդը, ում հետ նա սիրային հարաբերություններ էր ունեցել։ Նրա ուղեղը կսկսի Ֆենիլեթիլամին արտադրել, որը ամֆետամինների քիմիական ազգականն է։ Այն մեր նյարդային համակարգն արտադրում է, երբ մենք առաջին անգամ սիրահարվում ենք։ Հենց դա էլ մե ձեռքերին ստիպում է քրտնել, հաճախակի է դարձնում սրտի զարկերը։
5. Փորձեք պուպիլլոմետրիան։ Դա բիբը չափելն է։ Դուք կզարմանաք, բայց գիտնականները նկատել են, որ մեծ բիբերով մարդիկ ավելի շատ են դուր գալիս։ Փորձի ժամանակ տղամարդկանց ցույց են տվել կանանց լուսանկարներ, որոնց աչքի բիբերը լայնացած են եղել։ Փորձն ապացուցել է, որ նրանք տղամարդկանց ավելի շատ են դուր գալիս։ Բիբը լայնանում է, երբ մարդն ինչ–որ բան շատ է ուզում, երբ նա տարված է կրքով։ Սովորական պայմաններում դուք կարող եք նման էֆեկտ ստեղծել, օրինակ, լույսն անջատելով։ Թեպետ, եթե մարդն իրոք ձեզ դուր է գալիս, ձեր բիբն առանց դրա էլ սովորականից լայնացած է լինելու։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները