Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

15-ամյա plus-size բալետի պարուհին համացանցի աստղ է դարձել

10:52, 16 հունվարի

ԱՄՆ-ից բալետի պարուհի Լիզի Հոուելը ոգեշնչման աղբյուր է դարձել շատերի համար այն բանից հետո, երբ մի կարճ հոլովակ է հրապարակել սոցանցերի իր էջերում։ Տեսանյութը, որում plus-size պարուհին ցուցադրում է իր գեղեցիկ ֆուետե պտույտները, միանգամից հայտնվել է հազարավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում՝ արժանանալով բազմաթիվ հիացական մեկնաբանությունների։ Գրեթե բոլորը գնահատել են 15-ամյա Հոուելի ինքնավստահությունը։

Տեսահոլովակն այնքան լայն տարածում է գտել, որ Լիզիի հետ կապվել են բրիտանական կայքերը եւ զրուցել նրա հետ։

«Իմ հոլովակը տարածվել է ամբողջ աշխարհում։ Ինձ դուր է գալիս կարդալ մեկնաբանություններն այն մասին, որ ես ոգեշնչում եմ շատերին։ Դա ստիպում է ավելի լավ զգալ ինձ եւ այն ամենը, ինչ ես անում եմ»,- պատմել է աղջիկը։

Պարզվում է, որ Հոուելը հինգ տարեկանից է զբաղվում պարով, ընդ որում ոչ միայն բալետով, այլեւ ստեպով։ Գեղեցկուհին այնքան է սիրել պարել, որ նույնիսկ քաշը չի խանգարել իրականացնել իր ցանկությունը։

«Կարեւոր չէր՝ որքան էի կշռում, գլխավորն իմ մեծ սերն էր պարի հանդեպ։ Ես փորձում եմ նիհարել, որպեսզի ավելի լավ պարուհի դառնամ, բայց դա այնքան էլ հեշտ չէ»,-նշում է Լիզին։

Իսկ վերջում 15-ամյա գեղեցկուհուն խնդրել են իր խոսքն ասել երիտասարդ աղջիկներին, որոնք ավելորդ քաշի խնդիր ունեն.

«Դուք պետք է կրկնակի ավելի աշխատեք, որպեսզի ապացուցեք «նախանձներին», որ իրենք սխալ են։ Արեք այն, ինչ սիրում եք։ Կարծրատիպերը կոտրելու համար են»,- պատասխանել է պարուհին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել