Հոլիվուդյան աստղ Քեւին Քեսթներն այսօր նշում է ծննդյան 62-ամյակը: Դերասանը «Ոսկե Գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի դափնեկիր է, իսկ 1991 թ-ին առաջադրված է եղել «Օսկար»-ի, միանգամից, երկու անվանակարգում` «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր»:
Քոսթները համարվում է ժամանակակից Հոլիվուդի ամենահետաքրքիր ու տաղանդավոր ռեժիսրներից մեկը: Ինքը` դերասանը, կարծում է, որ իր հաջողությունը պայմանավորված է նրանով, որ իր ֆիլմերը սյուժետային առումով տարբերվում են:
Ամենահայտնի «թիկնապահի» մյուս հայտնի եւ անհայտ մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Բնական է` ֆիլմը բոլորին չի կարող գոհացնել, սակայն այն պետք է լինի հիշվող: Ես ինձ պրոֆեսիոնալ նկարիչ չեմ համարում բայց կարծում եմ` մարդիկ հեշտությամբ կարող են տարբերել իմ ֆիլմերը»:
«Աստղ լինել` ինչ-որ տեղ նշանակում է լինել գեղեցիկ կին»:
«Ես միշտ հավատարիմ եմ այն բանին, ինչին հավատում եմ»:
«Ես սիրում եմ սպորտը: Ինձ դուր է գալիս լինել դրա մեջ, սակայն կարծում եմ` ես սպորտային ֆիլմերում նկարահանվելու համար հարմար թեկնածու չեմ»:
«Երբ որեւէ ֆիլմ ձախողվում է, այդ պատասխանատվությունը միայն մեկ հոգու ուսերի վրա ընկած չէ»:
«Ես խաղում եմ ոչ թե կինոքննադատների, այլ այն մարդկանց համար, ովքեր գումար են վճարում որպեսզի կինոթատրոնում ֆիլմ դիտեն»:
«Չեմ կարծում` երբեւէ շատ մեծ ռիսկի կդիմեմ: Չնայած չեմ վախենում համարձակ քայլերից»:
«Եթե չհասկանաս քո սահմանները, կյանքում շատ բանի չես հասնի»:
«Ձախողումը քեզ չի սպանում, այն մեծացնում է մի բան անելու ցանկությունդ»:
«Ես երազանքների մեծ երկրպագու եմ: Դժբախտաբար, երազելը առաջին բանն է, որից մարդը սկսում է հրաժարվել` տրվելով իրականությանը»:
«Երբ տեսնում եմ երեխաներիս եւ այն մարդկանց, որոնք գնահատում են ինձ, ինձ աշխարհի ամնահաջողակ մարդն եմ համարում»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից