Աշխարհահռչակ այս հայուհին իր հմայքով եւ ոճով գրավել է, գրեթե, բոլորին: Նրա մասին ակտիվորեն խոսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:
Նրան քննարկում են, քննադատում, նրա մասին բամբասում են, նմանակում, բայց…միեւնույն է` նա շատերի համար անհասանելի երազանք է:
Քիմն աշխարհին գերել է իր ճաշակով, ճիշտ վարսահարդարմամբ եւ make up-ով:
Եկեք քննարկենք, թե որոնք են գեղեցկուհու TOP 5 ամենահայտնի այցեքարտերը:
Միշտ խնամված եւ փարթամ վարսեր.
Երբ մտածում ենք Քիմ Քարդաշյանի սանրվածքի մասին, երեւի բոլորս էլ առաջին հերթին պատկերացնում ենք հետեւյալ կերպարը` երկար սեւ փայլուն վարսեր: Թեեւ հայուհին իրեն փորձել է նաեւ այլ կերպարներում, սակայն փարթամ սեւ սանրվածքը, հաստատ, նրա համար վաղուց է դարձել այցեքարտ:
Հնարավորինս երկար թարթիչներ.
Քիմի աչքերի հարդարումից խոսելով` չենք կարող անտեսել նրա մշտապես խիտ եւ երկար թարթիները: Դրանք առավել խորհրդավոր եւ գրավիչ հայացք են հաղորդում ռեալիթի շոուի աստղին: Սակայն երկար թարթիչները Քարդաշյանի աչքերի հարդարման միակ մեխը չեն…
Դրամատիկ smokey eyes.
Այո, Քիմի աչքերին թարթիչները հաղորդում են պայծառ եւ խորհրդավոր հայացք, սակայն նրա կերպարն ավելի դրամատիկ են դարձնում մուգ երանգների ստվերաներկերը, կամ այլ կերպ ասած` հայուհու մյուս այցեքարտը smokey eyes դրամատիկ դիմահարդարումն է:
Դեմքի մանրակրկիտ դիմահարդարում.
Ուշադրություն դարձրեք Քարդաշյանի ճակատին, այտոսկրերին, քթին եւ ծնոտին: Ցանկացած երանգ պայմանավորված է դեմքի ճիշտ կոնտուրով: Այս կինը հստակ գիտի, թե ինչպես պետք է ավելի արտահայտիչ դարձնել այտոսկրերը, ինչպես շեշտել շուրթերն ու ավելի նեղ դարձնել քիթը:
Ինքնավստահություն.
Եվ, վերջապես, աշխարհարռչակ հայուհուն առանձնակի հմայք է հաղորդում նրա ինքնավստահությունը:
Մինչ շատ կանայք բարդույթավորվում են մի փոքր փարթամ կառուցվածք ունենալու պատճառով, Քիմը շատերին գերում է իր կլորիկ բարեմասնություններով, որոնք ինքն էլ այնքան է գնահատում, որ շրջապատն էլ է ստիպում հիանալ իրենով: Նա գիտի, թե ինչ հագուստ կրի, ինչպես շպարվի, եւ ինչպես լուսանկարվի տեսախցիկների առջեւ` միշտ փայլելով իր համարձակությամբ եւ ինքնավստահությամբ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»