MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կցանկանայի իմ «երանգը» ավելացնել ասպարեզում. Երգչուհի Աննա Մարտիի խորհրդավոր ֆոտոշարքն ու առաջին քայլերը հայկական շոու-բիզնեսում

12:25, 21 հունվարի

Հայկական շոու-բիզնեսում հաճախ են հայտնվում նոր անուններ: Ոմանք կարճ ժամանակում մոռացվում են, ոմանք էլ շարունակում  են համառորեն աշխատել` իրենց ուրույն տեղը գրավելու համար:

Երգչուհի Աննա Մարտիի մուտքը հայկական երգարվեստ մեկնարկեց անցած տարի` «Սիրո հեղեղ» երգով եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակով: Այն կարճ ժամանակում գրանցեց խոստումնալից քանակի դիտելիություն` երգչուհուն դրդելով նոր ու բազմապիսի աշխատանքների:

Վերջերս Աննան լուսանկարվել է լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի ֆոտոշարքում, որն իրականացնելիս համագործակցել է նաեւ ոճաբան Արմեն Գալյանի եւ ռեժիսոր Արեն Բայադյանի հետ:

Լուսանկարները երգչուհին առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատասխանել է մեզ հետաքրքրող հարցերին:

-Աննա, անցած տարի ներկայացրեցիք Ձեր առաջին տեսահոլովակը։ Այս տարի երաժշտական նորություններ սպասվո՞ւմ են:

-Առաջին տեսահոլովակիս՝ «Սիրո հեղեղի» թողարկումից անմիջապես հետո սկսեցինք մտածել նոր երգի մասին։ Հիմա արդեն մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք նոր երգի ձայնագրման ու տեսահոլովակի ստեղծման ուղղությամբ։ Հավանաբար փետրվարի մեջ արդեն կներկայացնենք նոր տեսահոլովակը:

-Նոր ֆոտոշարքի մասին կխոսե՞ք:

-Այս ֆոտոնախագծում աշխատել ենք մի քանի՝ իրարից բավական տարբեր կերպարներ ստանալ, որոնցից միայն մեկն ենք այստեղ ներկայացնում։ Կերպարների ստեղծմանը մասնակցել են Հայաստանի լավագույն մասնագետները. Բացի լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանից, ոճաբան Արմեն Գալյանից,  եւ ռեժիսոր Արեն Բայադյանից` աշխատել ենք նաեւ դիմահարդար Աշխեն Կոստանդյանի եւ վարսահարդար Նանո Ջուլհակյանի հետ:

-Ինչո՞ւ սեւ ու սպիտակ: Դա կախվա՞ծ էր տրամադրությունից:

-Սեւ ու սպիտակ լուսանկարները զերծ են զարդարանքներից, շեղող հանգամանքներից ու դիտողի հայացքը ավելի լավ է կենտրոնանում նրա վրա, ինչ տեղի է ունենում նկարում։ Սեւ-սպիտակ նկարներում զգացմունքները ավելի ցայտուն են, իրականությունը՝ ավելի շոշափելի։ Քանի որ մենք ցանկանում էինք այս շարքի լուսանկարներում շեշտը դնել իմ տարատեսակ տրամադրությունների ու զգացմունքների վրա, դրա համար ընտրեցինք այս տարբերակը, իսկ Ռուբենը կարողացավ շատ պրոֆեսիոնալ լուսանկարներ ստանալ:

-Երգիչները, սովորաբար, գալիս են երգարվեստ` ինչ-որ բան փոխելու կամ ավելացնելու նպատակով: Ձեր առաքելությունն, ըստ Ձեզ, ո՞րն է:

-Իմ կարծիքով 21-րդ դարում երաժշտության մեջ ինչ-որ տեսակի նորամուծություն անելը բավականին բարդ է։ Երգարվեստի ասպարեզը շատ հագեցած է ու ասել, որ ես մի բան փոխելու առաքելությամբ եմ եկել, մեծամիտ կհնչեր։ Ես պարզապես կցանկանայի իմ «երանգը» ավելացնել ասպարեզում։ Տեսահոլովակի թողարկումից հետո շատ նամակներ ստացա, որոնցում մարդիկ իրենց զգացմունքներն էին արտահայտում, ասելով, որ կատարումս անկեղծ էր ու հուզել էր իրենց։ Միայն այն, որ արված աշխատանքը մարդկանց դուր է գալիս, մեր թիմին անընդհատ աշխատելու եւ թարմ աշխատանքներ ներկայացնելու ձգտում է տալիս:

-Հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ համագործակցություններ սպասվո՞ւմ են:

-Քանի որ ճանապարհը դեռ նոր է սկսվում, վերջին շրջանում կենտրոնացած եմ նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Զուգերգի մասին գուցե մտածենք հաջորդ երգից հետո:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել