Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Կանացի հինգ գործողություն, որոնք կատաղության են հասցնում տղամարդկանց

15:04, 20 փետրվարի

ՇՈՓԻՆԳ 

Ցանկացած տղամարդ ենթարկվել է այս կտտանքներին 5, երբեմն էլ` 10 ժամ, երբ դու, մինչեւ հաշմանդամության աստիճան փաթեթների տակ կքած, նստած ես փափուկ աթոռին եւ մտածում ես, որ Մոսկվայի խցանումները շատ էլ մարդասիրական են, որ ֆուտբոլը հասցրել է սկսվել եւ ավարտվել, որ սա քո միակ հանգստյան օրն է, իսկ դու սիրում էիր այդ կնոջը:  Դու տետրիս ես խաղացել, այֆոնի յուրաքանչյուր թրեքն արդեն 100 անգամ լսել ես, ընկերների եւ հնարավոր սիրուհիների հետ մի քանի տարվա նամակագրություն ես արել, ուզածիդ չափ նայել ես հայելուն  (եթե այն կախված է փափուկ աթոռների դիմաց) եւ արդեն հասցրել ես ծանոթանալ դժբախտության ընկերներիդ հետ, իսկ նա դեռ փորձում է ու փորձում, եւ դեռ ուզում է, որ դու էլ մասնակցես, խորհուրդ տաս, չնայած արդյունքում չի օգտվի դրանից: 

ԿԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏՆԻՑ

Չի կարելի հենց այնպես մարզակոշիկները հագնել եւ թափել աղբը: Ուր էլ գնա, առնվազն 2 ժամ պետք է ծախսի անհասկանալի զգեստափոխության վրա, դժբախտ մոխրոտի հոգոցներով, որն ընդհանրապես հագնելու բան չունի: Իհարկե, չէ որ   ամեն տեսակ կոշիկների, զգեստների, շարֆերի, բլուզների, շապիկների, տաբատների, ուլունքների, թեւնոցների եւ այլնի 1000 միավորը, որ սատանան է ստեղծել, հնացել եւ ձանձրացրել է դեռեւս երեկ:  Վաղուց շոփինգի չի գնացել: Նման պահերին ուզում ես վերցնել այդ ամբողջ փալաս-փուլուսը, վրան արագ բենզին լցնել եւ այրել, իսկ հետո խնամքով հավաքելով մոխիրը` մինչեւ վերջին մոլեկուլը, լցնել զուգարանակոնքը:  Որ էլ չտեսնես: Կարեւորը, որ հագուստից բացի, նաեւ երիցս նզովյալ լաք եւ դիմահարդարում է պետք: Իմ կանայք սովորաբար դիմահարդարում չեն օգտագործում, փոխարենը սպասում են, որ մազերը բնական եղանակով չորանան: Որքան շատ եմ ապրում, այնքան ինձ այցելում է այն միտքը, որ պետք է  օրենսդրական մակարդակում արգելել հագուստ գնելը (որոշակի քանակից ավելի):

ԿԻՆԸ ՂԵԿԻՆ

Նույնիսկ չենք մեկնաբանում...

ԴԻԵՏԱ

Աղջկա համար սննդակարգը նույն բանն է, ինչ ձկնորսությունը տղայի համար, կարեւորը գործընթացն է: Բայց, ի տարբերություն կնոջ, մենք լուռ արթնանում ենք վաղ առավոտյան եւ հանգիստ, ոչ մեկին ձեռք չտալով, գնում ենք լիճ: Իսկ եթե աղջիկը որոշել է սննդակարգի հետեւել, չգիտես ինչու, դա բոլորին է վերաբերում:  Կոնֆետները վերացվում են տնից, շոկոլադները արգելված են, չես հասցնում աչքդ թարթել, տեսնում ես, որ անալի հազար ես ուզում եւ անչափ օգտակար բողկ:   Բայց ուղեղն ամենից ավելի կաշկանդում է ծոմը, որի ընթացքում պեպպերոնի պիցցա չի կարելի ուտել, իսկ Պրահայի տորթն ամբողջությամբ  (բոլոր կողմերից շոկոլադապատ) կարելի է:

ՄԻՇՏ ԻՐԱՎԱՑԻ Է

Կարեւոր չէ՝ նա քեզ է բախվել լուսացույցի մոտ` ինստագրամ նայելիս, թե դու նրան խնդրել ես ինչ-որ բան անել, նա էլ արել է, բայց հակառակը: Կամ էլ ուղղակի հագուստդ փչացրել է լվացքի մեքենայում, մեղավոր է՝ ով ասես, բայց ոչ նա: Որովհետեւ չափազանց կտրուկ արգելակեցիր կարմիր լույսի առաջ, որովհետեւ պետք չէր իրեն խնդրել ինչ-որ բան անել, որովհետեւ սվիտրը վատ բրդից է: Եթե նա խորհուրդ է տալիս, իսկ դու չես լսում ու փորձանքի մեջ ես ընկնում, դու չլսող հիմար ես: Իսկ եթե լսում ես ու մեկ է` փորձանքի մեջ ես ընկնում, «Պետք չէր ինձ լսել, ես ընդամենը կարծիք հայտնեցի»: Նա իրավացի է, իսկ դու մի քիչ մտածիր: Եթե քեզ թվում է, որ ես անամոթ եմ, անպատկառորեն խաբում եմ, այս ցուցակն ուղարկիր քո տղամարդուն: Թող իմանա, որ ինքը մենակ չէ: 

 

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել