Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Գեղեցկության՝ բոլոր ժամանակների 7 թրենդերը

15:10, 23 հունվարի

Դեմքի եզրագծում

Մինչ եզրագծումը գեղեցկության թրենդի կարգավիճակ հաստատեց, այն ակտիվորեն օգտագործվում էր 90-ականների դիմարդարների կողմից ՝ մոդելներին դիմահարդարում անելու համար։

Քիմ Քարդաշյանի ջանքերի շնորհիվ դեմքի եզրագծումն այսօր առօրյա դիմահարդարման հիմքն է դարձել, իսկ ինտերնետում կարելի է հազարավոր տեսանյութեր գտնել՝ մանրամասն բացատրությամբ, թե ինչպես կարելի է ստանալ դեմքի իդեալական եզրագծում։

Փարթամ թարթիչներ

Արհեստական թարթիչները հայտնի էին դեռ Թվիգիից առաջ, սակայն նոր կարգավիճակ ձեռք բերեցին միայն նրանից հետո, երբ բրիտանական սուպերմոդելը նվաճեց 60-ականների նորաձևության օլիմպը։

Ժամանակի ընթցքում փարթամ թարթիչները վերածնեցին «սարդի թաթիկների» և այս տեխնիկան կարճ ժամանակով վերադարձավ նորաձևություն անցած տարի, սակայն այսօր կրկին նորաձև են կլորացված և առանձնացված թարթիչները։

Ֆրանսիական մատնահարդարում

Ֆրանսիական մատնահարդարումը չի զիջում դիրքերն արդեն շուրջ 40 տարի։ Այս տեխնիկան հորինել էր  Orly  ապրանքանիշի ստեղծողը մեծանուն հոլիվուդյան ռեժիսորի խնդրանքով․ մաեստրոյին դուր չեր գալիս, որ դերասանուհիները անըդհատ ստիպված էին փոխել լաքի գույնի ըստ հանդերձանքի։

Եվ այսպես էլ ստեղծվեց  մարմնագույն հիմքով և սպիտակ եզրերով մատնահարդարումը , որն ի սկզբանե կոչվում էր «բնական»։ Երբ Հոլիվուդի կինոհարթակներում հայտնի տեխնիկան  գլխապտույտ հաջողություն ունեցավ Փարիզում,  այն վերանվանվեց «ֆրանսիականի»։

«Բոբ» սանրվածք

Գեղեցկության ոլորտում վերջին տարիներին հոլիվուդյան աստղերն առանց երկար մտածելու հրաժարվում էին իրենց երկար վարսերից  ի օգուտ «բոբ» սանրվածքի։

Կոկո Շանելն ու Զելդա Ֆիջերալդն առաջիններից էին, ով կարե սանրվածքը  նորաձև դարձրեցին։
Ժամանակակից բոբը մինչ օրս համարվում է հարմար և բողոքի նշույլ է պարունակում՝ այն ընտրում են աղջիկները, որոնք ցանկանում են թարմացնել ձանձրացած կերպարը, և , ինչու ոչ, ժամանակ տնտեսել՝ առավոտյան մազերը հարդարելիս։

Կարմիր շրթներկ

Կարմիր շրթներկը ոչ միայն պարզապես լայն տարածում գտած գեղեցկության թրենդ է, այլև բոլոր ժամանակաների ամենավաճառվող ապրանքնիշը, որը, ընդ որում , միշտ կարևոր սոցիալական ենթատեքստ է կրել։ Այսպես, 18 դարում շրթներկի կարմիր երանգը կուրտիզանուհիների խորհրդանիշ էր համարվում, իսկ 20-ականների սկզբին՝ սուֆրաժիստուհիների բողոքի նշան։

Կարմիր շրթներկի պատմության նոր գլուխը՝ Մերլին Մոնրոյի դարաշրջանն է։ Հայտնի շիկահերը ֆիրմային տարբերանշան դարձրեց սեփական կարմիր շուրթերը։

Այսօր դիմահարդարման մեջ կարմիր շրթներկը՝ ամբողջությամբ դասական մոտեցում է։ Բացի այդ , ամեն սեզոն փոփոխվում են  շրթներկի կիրառման մեթոդները։ Այսպես վերջին տարիներին իր ամուր դիրքերն է պահպանում «գրադիենտը» և համբուրած շուրթերի էֆեկտը։

Բրազիլական էպիլյացիա

Եվս մեկ բյութի-թրենդ, որն եկել է  2000-ականներից՝ բրազիլական էպիլյացիա։ Անցանկալի մազերից մեղրամոմի օգնությամբ  հեռացման մասին ամբողջ աշխարհն իմացավ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շնորհիվ։

Այսօր գրեթե չկա այնպիսի կին, որը չի փորձել հեռացնել մազերը մեղրամոմի օգնությամբ, չէ որ դա հարմար է, պրակտիկ, և արյդունքն էլ ՝ երկարատև։

Այնուամենայնիվ վերջին տարիներին ավանդական էպիլյացիան փոխարինվեց ավելի արդիական՝ լազերային էպիլյացիայով, որի օգնությամբ կարելի ազատվել անցանկալի մազերից մինչև 5 տարի ժամկետով։

Ռեալիթի շոուների գեղեցկությունը

Վերջին տարիներին ռեալիթի շոուների աստղերը հատուկ տեղ են զբաղեցնում շոու-բիզնեսում։   Իրենց շահույթն ու հանրաճանաչությունը կարելի համեմատել Հոլիվուդի առաջատար աստղերի հետ։  Կարելի է որպես օրինակ բերել Քիմ Քարդաշյանի ընտանիքը, որն այսօր համարվում է գրեթե ամենահարուստն Ամերիկայում։

Արհեստական արևայրուկը, ձյունաճերմակ ժպիտը և տասնյակ պլաստիկ վիրահատությունները՝ այսպիսին պետք է լինի հեռուստաշոույի դասական հերոսուհին։ Թեև հարկ է նշել, որ Քարդաշյան քույրերի հանրաճանաչությանը զուգահեռ կտրուկ բարձրացել է ռինոպլաստիկայի, բլեֆարոպլաստիկայի և կուրծքը մեծացնելու դիմելիությունն ամբողջ աշխարհի կլինիկաներում։


Աղբյուրը՝  Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել