MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Մի քանի նշան, որ իսկապես սիրահարվել եք

23:08, 21 մարտի

1. Նա մշտապես նեղացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել նրան

Այդ մարդը, հավանաբար, դեռ չի հասկացել, որ դուք միշտ ճիշտ եք: Եվ ամեն անգամ, երբ հիմարություն է անում, դուք պարզապես ցանկանում եք ասել, որ նա հիմար է կամ անզգա:

Երբեմն նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք՝ «Որքան եմ քեզ ատում»... Բայց ժամանակն անցնում է եւ, անկախ անցյալի հիասթափություններից, շարունակում եք միասին լինել: Հավանաբար այն պատճառով, որ արդեն չեք կարող առանց իրար ապրել:

2. Թքած ունեք, թե ինչի մասին եք խոսում

Կարող եք ժամերով խոսել ամենաաննշան թեմաների մասին: Եթե ձեզ չի նյարդայնացնում, որ նրա հետ խոսում եք եղանակի մասին, ուրեմն նա ձեզ համար է:

3. Հանուն նրա բարդացրել եք ձեր կյանքը

Հարաբերությունները բարդ բան են: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն չափազանց զբաղված եք լինում՝ նրա դժգոհությունները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, որ տիեզերքն ամեն ինչ անում է՝ ձեզ կոտրելու կամ հարաբերություններից հրաժարվելու համար:

Սակայն, ամեն դեպքում, դուք պատրաստ չեք ոչինչ փոխել: Դուք պատրաստ եք ձեր սիրելիի հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի դժվար է, քան առանց նրա:

Դուք պատրաստ եք մոռանալ կարեւոր հանդիպումներն ու գործերը, չքնել գիշերը, եւ այս ամենը՝ հանուն օդանավակայանում նրան դիմավորելու: Եթե նման բան ձեզ հետ պատահել է, նշանակում է՝ «ձեր» անձնավորության կողքին եք:

4. Պատրաստ եք վազել նրա հետեւից

Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր ծրագրերի մեջ չէր մտնում: Չնայած դրան՝ նրա հետ գնումների կամ ձկնորսության եք գնում՝ պարզապես նրա կողքին լինելու համար:

Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք ձեզ բացարձակ անիմաստ են թվում:

5. Նրա կողքին չեք ամաչում ձեր մարմնից

Մարդկանց մեծ մասը երբեք իրեն թույլ չի տալիս գազեր բաց թողնել օտար մարդկանց ներկայությամբ: Իսկ ահա սիրելիի կողքին՝ խնդրեմ:

Ի վերջո, Դուք, հավանաբար, անպայման զուգարան եք գնում, մինչ նա լոգանք է ընդունում:

6. Երկու րոպեն բավարար է

Եթե նա զանգահարում է գիշերվա կեսին եւ ընդամենը երկու րոպե զրուցում ձեզ հետ, նույնիսկ 30 վայրկյան, դուք արդեն երջանիկ եք: Դուք միշտ ավելի բարձր եք ծիծաղում, երբ նրա կողքին եք:

Նրա ուշադրության մեկ րոպեն իսկ շատ թանկ արժե:

7. Կանոնավորապես բղավում եք միմյանց վրա

Ձեզ նույնիսկ դուր է գալիս, երբ նա բղավում է: Ի վերջո, նրա համար միեւնույն չէ: Այդ պատճառով նրա հետ հաճախ եք բղավում. երբեմն զայրույթից, բայց հաճախ՝ ուրախությունից:

Եթե մարդիկ երբեք չեն վիճում եւ երբեք չեն բղավում միմյանց վրա, ամենայն հավանականությամբ, նրանց սերը չի միավորում:

 

Աղբյուրը՝ Elle.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել