Խորհուրդ № 1. Զբաղվեք սիրելի գործով
Ինքնագնահատականը բարձրացնելու լավագույն միջոց է հոբբին։ Գործունեության կոնկրետ միջոցը կարող է օգնել շեղվել խնդիրներից եւ ինքնահաստատվել տարբեր ոլորտներում։ Դուք կարող եք հաջողթյան հասնել, դա արդեն գործի կեսն է։
Եթե Դուք դեռեւս ոչ մի կերպ չեք կարողանում որոշել, թե որն է Ձեր հոբբին, կարելի է հիշել մանուկ հասակում հետաքրքրությունների մասին՝ մոդելավորում, պար, ձեռագործություն եւ այլն։
Խորհուրդ № 2. Շոփինգ՝ դեղահաբ բոլոր հիվանդությունների դեմ
Ինքնագնահատականն ու տրամադրությունը բարձրացնում են նաեւ գնումներն ու խանութներով շրջելը։ Ժամանակ առ ժամանակ կանայք նման կերպ հաղթահարում են սթրեսը։ Զբաղվելով շոփինգով՝ կարելի է մոռանալ սեփական խնդիրների մասին:
Խորհուրդ № 3. Սնուցեք ձեր ուղեղը հետաքրքիր գրքեր կարդալով
Ինքնագնահատականի վրա լավ է ազդում գրքեր կարդալը։ Դուք կզարգացնեք Ձեր միտքը, եւ դա կօգնի Ձեզ հասկանալ նրբությունները՝ անհրաժեշտ ոլորտում։ Մարդիկ, որոնց հետ կշփվեք տարբեր հարցերի շուրջ, Ձեզ այլ կերպ կնայեն։
Խորհուրդ № 4. Դադարեք բողոքել, դրական մտածեք
Վանեք բացասական մտքերը։ Հիշեք՝ կյանքը մեզ տալիս է այն, ինչի մասին մենք միշտ մտածում ենք եւ ինչի շուրջ կենտրոնանում ենք։ Եթե Դուք ամեն օր մտածեք ու վախենաք միայնությունից, վստահ եղեք, որ Դուք այդպես էլ մենակ կմնաք (Դուք ձգում եք այդ վախը)։ Եթե Դուք միշտ մտածեք խնջույքների, ճամփորդության մասին, հավատացեք, դա անպայման Ձեզ մոտ կստացվի։ Միայն նման միջոցներով կարելի է բարձրացնել ինքնագնահատականը։ Աշխատեք Ձեր մտքերի ուղղությամբ։
Խորհուրդ № 5. Անցնում ենք գործնականի, վերցնում ենք մաքուր թուղթ
Ինքնագնահատականի զարգացման եւս մեկ միջոց է վերցնել մաքուր թուղթն ու այն երկու մասի բաժանել։ Հետո ձախ կողմում պետք է գրել Ձեր դրական հատկությունները, իսկ աջ կողմում՝ բացասական։ Այժմ պետք է վատ հատկությունների վրա կամ գրիչով գիծ քաշել կամ թուղթը երկու մասի բաժանել, վատ հատկություններով հատվածը պատռել կամ այրել։ Իսկ թղթի այն կեսը, որտեղ գրված են դրական հատկությունները, պետք է ամեն օր կարդալ։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից