Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հասցնել 24 ժամվա ընթացքում. թայմ մենեջմենթի գաղտնիքներ՝ կանանց համար

23:15, 25 մարտի

Պլանավորեք ժամանակը

Ինչպե՞ս ավելի լավ անել դա։ Խորհուրդ է տրվում քնելուց առաջ հաջորդ օրվա համար փոքր պլան կազմել։ Ավելի լավ է՝ 2 ցուցակ կազմեք։ Դրանցից մեկը պարտադիր գործերի ցուցակն է՝ ըստ ժամերի, իսկ մյուսը՝ ավելի ճկուն ցուցակ։

Ուշադրություն դարձրեք այն բաներին, որոնք ամենաշատն են Ձեզ շեղում

Մեկի համար դա հեռախոսն է, մյուսների համար՝ ընկերուհիների հետ բամբասելը։ Պարզեք պատճառը եւ փորձեք արմատախիլ անել այն։ Հեռախոսի հաղորդագրությունները ստուգեք օրվա վերջում, իսկ ընկերուհուն զանգեք հանգստյան օրերին։ Ամեն բան լուծելի է։

Սկզբում սպանեք գորտին

Մենեջմենթում կա այդպիսի հասկացություն՝ «գորտ»։ Դա նշանակում է ամենատհաճ գործն ամբողջ օրվա ընթացքում։ Այսպես, սպանելով գորտին՝ Դուք ազատվում եք ավելորդ բեռից։ Գորտին հետո մի՛ թողեք։ Ազատվեք նրանից առաջին հերթին։

Գովեք ինքներդ Ձեզ

Անպայման պետք է գովեք Ձեզ կատարած աշխատանքի համար։ Դա բարձրացնում է ինքնագնահատականը եւ երջանկության ու ինքնաբավարարվածության զգացողություն ապահովում։

Ժամանակ մի՛ խնայեք Ձեր երեխայի համար

Երեխաների հետ շփվելը հավասարակշռության եւ ներդաշնակության երաշխիք է։ Երեխայի վրա ծախսելով Ձեր ժամանակը՝ Դուք չեք փոշմանի դրա համար։ Դուք նախկինի պես կհասցնեք պլանավորած գործերը, բայց միաժամանակ ավելի շատ էներգիա կստանաք։ Դա նշանակում է, որ Դուք ավելի հեշտ եւ որակով կկատարեք Ձեր առջեւ դրված առաջադրանքները եւ կլուծեք խնդիրները։

Եփել-թափելն ուղարկեք գրողի ծոցը

Որքան էլ դա կոպիտ հնչի, պետք է պահպանել ողջախոհությունը։ Եթե Դուք աշխատող կին եք,  բոլորովին պարտավոր չեք Ձեր թանկարժեք ժամանակը ծախսել ուտելիք պատրաստելու վրա։ Բնականաբար, խոսքը առավոտյան մյուսլիի կամ երեխային կերակրելու մասին չէ։ Բայց պետք չէ ամեն օր շքեղ ընթրիք կազմակերպել բազմաթիվ կերակրատեսակներով։ Ձեր տղամարդուն դա չի զարմացնի, չէ՞ որ ամենալավ ուտեստն էլ մի օր ձանձրացնում է։ Դրա փոխարեն տոն օրերին Դուք կարող եք տպավորություն ստեղծել, որ շքեղ սեղան եք գցել։ Այդպես Ձեր աշխատանքն ավելի բարձր կգնահատվի։ Եվ Դուք չեք պատկերացնում, թե որքան ժամանակ կխնայեք։

Սեքս

Մի՛ հրաժարվեք դրանից, չէ՞ որ Դուք երիտասարդ եք եւ գեղեցիկ։ Սեքսը բարձրացնում է իմունիտետը, բարելավում տրամադրությունը եւ կարգավորում օրգանիզմի վիճակը, դարձնում սթրեսադիմացկուն։

Մոռացե՛ք ալկոհոլի եւ ծխախոտի մասին

Որքա՞ն հաճախ եք դուք դուրս գալիս սենյակից ծխելու համար, մինչդեռ այդ ժամանակը կարող եք տնտեսել այլ բաների համար։ Ալկոհոլի մասին էլ չենք խոսում։ Տոներին, իհարկե, կարող եք Ձեզ թույլ տալ մի բաժակ գինի խմել։ Բայց չարաշահել պետք չէ։ Դա վատ սովորություն է, որն ուժասպառ է անում։

Սպորտ

Մի՛ մոռացեք շարժվել։ Դա հաջողության բանալին է։ Վազք, զբոսանք, ֆիթնես, պարեր։ Շատ ժամանակ դա չի խլում, բայց դրական լիցքեր է հաղորդում ամեն օր։

 

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել