Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Լա լա լենդ. Ինչո՛ւ տալ «Օսկար» այս ֆիլմին

22:04, 25 հունվարի

Օսկարի հավակնորդ ֆիլմերի ցանկը`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, մեզ արդեն հայտնի է: ֆեյսբուքը լիքն է «Լա լա լենդ» ֆիլմի դիտումներով ու կարծիքներով, գրեթե ոչ մի անվանակարգ չմնաց, որում այն չառաջադրվի («Լավագույն ֆիլմ, դերասան, դերասանուհի, սցենար, ռեժիսուրա և այլն, և այլն»): Ձեր խոնարհ ծառան նույնպես դիտել է ֆիլմը, ու ահա թե ինչ կասեմ. խստիվ արգելվում է այս կինոնկարին «Օսկար» հանձնելը. չէ, ֆիլմը մի քանի արձանիկ կտանի իհարկե, բայց, ի սեր Աստծո, հերիք Հոլլիվուդն իրեն խայտառակի:

Ես մասնագիտությամբ կինոքննադատ չեմ, առավելևս` արվեստաբան: Կարտահայտեմ իմ բացառապես սուբյեկտիվ կարծիքը` որպես սովորական կինոդիտող` առանց որևէ օբյեկտիվ մոտեցում կիրառելու: Գիտե՞ք` ինչ. ճիշտ է` ֆիլմը յոթ «Ոսկե գլոբուս» է վերցրել, բայց օրինակ ես երկրորդ անգամ այն չեմ նայի, իսկ գիտե՞ք, թե ինչու: Այո, անկեղծ լինենք, ֆիլմը կատարյա՛լ հի-մա-րու-թյուն է:

Պատկերացնում եմ, թե ֆեյսբուքում ֆիլմը «ախուվախ»-ով գովաբանող աղջիկների բանակն ինչպես կմեղադրի ինձ ծայրահեղ հիմարության մեջ, բայց լավ, էհ, Աստված ձեզ հետ, մեկ է, դա ֆիլմ չէ. մի քանի «Օսկար» կտան երևի, բայց մի գրամ անգամ արժանի չի: Անցանք առաջ:

Նախ, գունագեղ մի բան նկարելը դեռ չի նշանակում, որ այն ստացվելու է զիլ ու հետաքրքիր: Ֆիլմը ոտից գլուխ ձանձրույթ է, նայում ես ձանձրացած (եթե 15-16 տարեկան լացկան երեխա չեք, ում «այքյուն» հավասար է «մեր կրթական համակարգը» արտահայտությանը): Վերջին տարիներին Հոլլիվուդն ընկել-դարձել է մի հսկա աղբահոր, որտեղ գաղափարական վակուում է, այստեղից էլ` «Օսկարի» վարկանիշի տարեցտարի անկում` չնայած սկանդալներով այն վերակենդանացնելու բազում փորձերին: Այսօրվա հոլլիվուդյան ֆիլմը անթիվ-անհամար ռիմեյքներ են ու անթիվ-անհամար ֆիլմեր` Marvel կոմիքսների հիման վրա, որտեղ, ճիշտն ասած, կարևոր էլ չի` ովքեր են խաղում գլխավոր դերերում. չէ՞ որ կոմիքսներում հերոսներն իրականում անդեմ են. նրանց կարելի է ցանկացած պահի փոխարինել ցանկացած ուրիշ մեկով: Այդ կարգի ֆիլմը մի անգամ դիտում ես կինոդահլիճում` ադիբուդու աղմկոտ ընկերակցությամբ, իսկ հետո այդ անհեթեթությունն անցնում է մոռացության գիրկը, որովհետև դուրս կգա նմանատիպ նոր «բլոքբաստեր», որտեղ հատուկ էֆֆեկտներով օժտված գերհերոսը կփրկի աշխարհը: Իսկ ռիմեյքներում ձեզ կփորձեն զվարճացնել նույն հին թեմայի շուրջ խաղացող նոր դերասանները, որոնց հինգ տարին մեկ ընտրում է Հոլլիվուդն իր ստանդարտներով ու մատուցում որպես աստղերի: Դե, այսպես է մեքենան աշխատում, ու այդ մեքենան, կներեք, հետ է տվել Դեմիան Շազելլի մյուզիքլը` «Լա լա լենդը»:

Ռայան Գոսլինգը խաղում է տղայի` Սեբաստիանի դերը, ում խելքը գնում է ջազի համար. նա երազում է բացել իր սեփական ջազ ակումբը, իսկ երազանքին հասնելու ճանապարհին հանդիպում է Միային (Էմմա Ստոուն), ով աշխատում է կաֆեում և նույնպես երազանք ունի. նա մասնակցում է կինոփորձերի` դերասանուհի դառնալու հույսով: Պատահական հանդիպումների շարան, ու հոպպալա, սեր ու գորով` երգուպարերի ներքո: Զույգը սկսում է հանդիպել, Սեբաստիանն առաջ է գնում, ճամփորդում է հյուրախաղերով, իսկ դրան զուգահեռ զույգի սիրային փոխհարաբերությունները վատանում են, ու հանկարծ Միան խաղալու առաջարկ է ստանում և պետք է մեկնի նկարահանումների: Զույգը որոշում է բաժանվել` ամեն մեկն իր կարիերայով զբաղվելու համար: Անցնում է հինգ տարի, համացանցի դար, իսկ այս ընթացքում նրանք իրար չեն տեսել ու չեն շփվել: Միան արդեն հանրահայտ դերասանուհի է, ամուսնու հետ քաղաքում զբոսնելիս պատահաբար մտնում են ինչ-որ ջազ ակումբ, որը պատկանում է Սեբաստիանին, ով այդ պահին ներսում դաշնամուր է նվագում: Ու արթնանո՛ւմ են հիշողությունները... Միան մտքով հեռու է սլանում Սեբաստիանի նվագի ներքո:

Ռայանն իհարկե հոյատեսք է: Իզուր չեն աղջիկները զմայլված նրանով: Ի դեպ, դերասանը ֆիլմում նկարահանվելիս հրաժարվել է փոխարինորդից («դուբլյոր»), անգիր սովորել է դաշնամուրային բոլոր կտորները և խաղացել է առանց փոխարինման, և պարել է ավելի լավ, քան, օրինակ, Էմմա Ստոունը, ում խաղի մասին ավելի լավ է լռել. այն աստիճան անդեմ է նրա կերպարը ու այն աստիճան բացակայում են նրա մեջ խարիզման ու շարմը: Ամբողջ ֆիլմի ընթացքում Ռայանը նրա խաղի բեռն իր վրա վերցրեց, սակայն այդուհանդերձ ֆիլմը չփրկվեց: Դրաման` որպես այդպիսին, հյուսված է ոչնչից և այնպես է ձգձգված, որ իբր թե տեսե՛ք. լարվածություն, կիրք, հուսահատություն և դրամատիկ կինոյի մնացյալ ատրիբուտները: Բայց ախր, ինչո՞ւ եք գլուխ հարթուկում: Ի՞նչ է, էլ նկարելու բան չկա՞: Մի տարի հետո այս ֆիլմի մասին ոչ ոք չի հիշելու:

Հոլլիվուֆի ժամանակակից կինեմատոգրաֆը լռվել է տեղում ու, երևում է, երկար ժամանակով: Տվեք ժամանակակից մի դերասանի անուն, ով կկարողանա խաղալ այնպիսի ծանրամարտիկների կատեգորիայում, ինչպիսին, ասենք, Ջեք Նիքըլսընն է: Տեսնո՛ւմ եք, չկան այդպիսիք, ու լավ սցենարներ էլ չկան. մատից ծծած պսևդո-դրամատիկ սյուժետով ֆիլմ չի ստացվի: Ի դեպ, Հոլլիվուդի մտավոր փորկապությունից օգտվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են NBO, Amazon, Netflix և այլն` տարվա ընթացքում արտադրելով բազմասերիանոց այնպիսի շքեղ ֆիլմեր, որոնցում խաղում են հոլլիվուդյան միևնույն հիանալի դերասանները: Վերջիններս իրենց դերասանական տաղանդը երևան են հանում շատ գրավիչ ու յուրօրինակ սյուժետ ունեցող բազմասերիանոց ֆիլմերում` իրենց վարպետությամբ առանձնակի շարմ հաղորդելով դրանց: Վերցնենք, օրինակ, սրանք` «Հռոմի երիտասարդ պապը» (այդ բոլոր գոսլինգներին ու ստոուններին մեջքներին ուղղած իր մի հայացքով Ջուդ Լոուն գետնով կտա), «Գիշերային հերթափոխի կառավարիչը» (Հյու Լորիի խաղը գլուխգործոց է), «Տնակ խաղաքարտերից»` Քեվին Սպեյսիի և Ռոբին Ռայթի մասնակցությամբ, «Նարնջագույնը հաջորդ տարվա գույնն է», «Թրանսփերընթ», «Ֆարգո», «Իսկական խուզարկուն», «Նարկո», «Գահերի խաղը»: Դե ասե՛ք վերջին երկու տարիներին նկարված ու «Օսկարի» առաջադրված մի ֆիլմ, որը կարելի է համեմատել սրանց հետ: Երևի հազիվ մի-երկու ֆիլմ, ու վերջ: Թրենդը փոխվում է, և թվում է ինձ, թե Ամերիկյան կինոակադեմիայի 100-րդ մրցանակաբաշխությունը ոչ հեռու ապագայում արդեն կվերածվի ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի հանրագումար հիշեցնող ինչ-որ իրադարձության:

Ընդմիշտ` ձեր Ալլեն Քոհենյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել