Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես արժանանալ շրջապատի ուշադրությանը

20:02, 29 մարտի

1. Հագուստով դիմավորում են

Այս ասացվածքն իզուր չէ: Արտաքին տեսքն այն է, ինչին ուշադրություն են դարձնում առաջին հայացքից: Աշխատեք ձեր արտաքին տեսքի վրա,  ձեր զգեստապահարանը պետք է համապատասխանի ձեր զբաղվածության բնույթին: Եթե դուք պաշտոնական աշխատող եք, պահպանեք դրես կոդը, հագնվեք էլեգանտ: Եթե ձեր գործունեությունը կապված է ստողծագործական աշխատանքի հետ, ապա ձեր արտաքին տեսքը  երեւակայության համար մեծ հնարավորություն է տալիս. դիզայներները, նկարիչները, երաժիշտները, արվեստի մարդիկ պետք է առանձնանան գորշ զանգվածից, իրենց վրա ուշադրություն բեւեռեն:

2. Ժպիտը լուսավոր է դարձնում

Ժպիտը, լավ տրամադրությունը պակաս կարեւոր չեն, քան գեղեցիկ զգեստը: Ժպտացող մարդը շրջապատին բարյացակամ վերաբերմունք է ցուցադրում: Այնպես որ, ինչպես ասում էր բարոն Մյունհաուզենը՝ «Ժպտացեք, պարոնայք»:

3. Թակեք, եւ կբացվի

Հոգեբանները պնդում են, որ  անկեղծորեն հետաքրքրվող մարդուն դժվար է անտեսել: Այդ իսկ պատճառով միշտ հարցեր տվեք, հարցրեք այն, ինչ ձեզ հետաքրքրում է, հնարավոր է՝  ոչ այնքան շատ,  բայց եթե դուք հետաքրքրվածություն եք դրսեւորում մյուսների գործերի նկատմամբ, դուք ցույց եք տալիս, որ ձեզ համար ոչինչ միեւնույն չէ, եւ շրջապատը, ի պատասխան, սկսում է ձեզ ուշադրություն դարձնել  որպես կարգին ու խելացի մարդու:

4. Տեղեկացված եղիր

Այս խորհուրդը ինչ-որ առումով կապված է նախորդի հետ: Կոլեկտիվում դժվար չէ հետեւել նրա անդամներին, նրանց մասին կարծիք կազմել: Ոչ մի դեպքում չարժե ձեր դիտարկումներով կիսվել գործընկերների հետ, դա ձեզ հեղինակություն չի բերի: Բայց ինքներդ ձեզ համար կարող եք հասկանալ, թե ինչով է ապրում տվյալ կոլեկտիվը, ինչով են մարդիկ հետաքրքրվում, որպեսզի կարողանաք մասնակցել ընդհանուր զրույցներիին եւ աշխատանքային կյանքին:

5. Ինչպես կինոյում

Այս խորհուրդն ամենաբարդն է: Մարդը, ով ուզում է լինել հաջողակ եւ ուշադրություն գրավել, պետք է համակրելի դառնա: Դա հնարավոր է սովորել: Օրինակ վերցրեք շոու բիզնեսի կամ կինոաստղերից։ Հնարավոր է՝ նրանց որոշ սովորույթներ ձեզ հարազատ են թվում, եւ դուք կարող եք ձեր կերպարում նոր շտրիխներ ավելացնել, որոնք կընդգծեն ձեր գրավչությունը: Հնարավոր է՝ դրանք ժեստեր լինեն, քանի որ զրույցում ժեստիկուլյացիան ավելի արտահայտիչ կարող է դարձնել խոսքը: Դրանք կարող են դրական էներգիա հաղորդել:

6. Շոկ

Միանգամից ասենք, որ այս խորհուրդը բոլորի համար չէ, այն ավելի շատ համապատասխանում է ստեղծագործ մարդկանց: Խնդիրն այն է, որ ստեղծագործությունը նաեւ էպատաժի որոշակի տարրեր է պարունակում: Անսովոր քայլերն ու արարքները երբեմն ավելի շատ ուշադրություն են գրավում:

7. Խոսքով եւ գործով

Պարտադիր պրոֆեսիոնալ եղեք, աշխատեք եւ ձգտեք հաջողության: Կարծում ենք՝ մասնագիտական ձեռքբերումներն ավելի շատ են ուշադրություն գրավում, քան պատմությունները, թե դուք ինչի եք ձգտում հասնել կյանքում:

8. Սիրեք

Ոչ պակաս կարեւոր գործոն են ձեր անձնական նախասիրությունները: Ոչ մի բանի մասին մարդն այդքան կրքոտ չի կարող խոսել, որքան այն մասին, թե ինչ է սիրում, իսկ դա միշտ հետաքրքրում է շրջապատում գտնվողներին: Ուստի անպայման հոբբի ունեցեք եւ մի քաշվեք խոսել դրա մասին: Սպորտ, կերպարվեստ, սա բնորոշում է ձեզ ոչ միայն որպես գրասենյակային աշխատողի, այլ որպես անհատի:

9. Վերջ տվեք ամաչկոտությանը

Ձեզ համար դժվար է նոր կոլեկտիվում, դժվար է օգտակար տեղեկություն ստանալ, բայց դուք քաշվում եք ձեւակերպել միտքը. ամաչկոտությունը ձեր նկատմամբ ուշադրություն գրավելու վատագույն օգնականներից է: Սովորեք հաղթահարել ձեր  բարդույթները, ժպտացեք, հարցրեք, շփվեք. միայն այդպես կարելի է ճանաչված լինել սոցիումի որոշակի շրջանակում:

10. Մնացեք հանելուկային

Այո, այո: Դա նույնպես կարեւոր է. մարդիկ պետք է ձեզ իմանան, բայց ոչ մինչեւ վերջ: Զարմացնելու կարողությունը պետք է մնա ձեր հիմնական հաղթաթուղթը: Զարմացնել, իհարկե, լավ իմաստով, որպեսզի շրջապատում ասեն, թե նա տվյալ գործին էլ է տիրապետում: Եվ բոլորը, ովքեր իմանում են այդ մասին, ուշադրություն են դարձնում ձեզ եւ հարգանքով վերաբերվում:

 

Աղբյուր՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել