Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Այշվարիա Ռայի գեղեցկության 5 գաղտնիքները (ֆոտո)

18:02, 10 փետրվարի

Բոլիվուդյան այս գեղեցկուհին 1994 թ-ից գրավեց ամբողջ աշխարհը: 43-ամյա դերասանուհու մասին խոսելիս մինչ օրս մեջբերում են այն փաստը, որ նա արժանացել է «Միսս աշխարհ» տիտղոսին:

Ինչո՞վ նա կարողացավ տարբերվել աշխարհի մյուս գեղեցկուհիներից` իր հմայքով նվաճելով թե Բոլիվուդը, թե ամբողջ աշխարհը:

Միասին փորձենք կռահել Այշվարիա Ռայի գեղեցկության գաղտնիքբերից 5-ը:

Արտահայտիչ աչքեր

Երբ խոսում ենք Այշվարիա Ռայի մասին, անհնար է չմտաբերել նրա արտահայտիչ, խոշոր ու գեղեցիկ կապույտ աչքերը: Չնայած նա ունի բնականից ընդգծված աչքեր` դերասանուհին սիրում է դրանց կառուցվածքն էլ ավելի շեշտել սուրմայի եւ խիտ սեւաներկի օգնությամբ: Այշվարիային վստահորեն կարելի է համարել աշխարհի ամենագեղեցիկ աչքերի տիրուհիներից մեկը:

Ընդգծված շուրթեր

Այս գեղեցկուհու հանդեպ բնությունն, իսկապես, շռայլ է գտնվել: Բացի այն, որ նա ունի շատ արտահայտիչ ու ընդգծված աչքեր` նա նաեւ աչքի է ընկնում իր շուրթերի գեղեցիկ կառուցվածքով: Այսօր շատերը փորձում են արհեստական միջամտությունների միջոցով ստանալ ծավալուն եւ համաչափ շուրթեր, իսկ Այշվարիան դրանք ժառանգել է բնությունից: Համոզվելու համար կարող եք տեսնել դերասանուհու ավելի երիտասարդ տարիքի լուսանկարները, որտեղ պարզ երեւում է, որ այս շուրթերն Այշվարիային տրված են ի ծնե:

Փարթամ վարսեր

Երբեւէ տեսե՞լ եք Այշվարիային անխնամ կամ ոչ էսթետիկ վարսահարդարմամբ: Մենք` ոչ, համոզված ենք` դուք նույնպես: Գեղեցկուհու վարսերը միշտ խնամված եւ փարթամ տեսք ունեն: Ի դեպ, նրա վարսահարդումների հեղինակը վերջին շրջանում հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանն է:

Խորհրդավոր ժպիտ

Այշվարիայի հմայքի գործոններից մեկն այն է, որ նա միշտ կարողանում է որեւէ գաղտնիք պահել իր հայացքի եւ աչքերի մեջ: Նրա խորհրդավորորությունն էլ ավելի է ընդգծում հմայիչ ժպիտը: Խորհրդավոր ժպիտ եւ գեղեցիկ լուսանկարն արդեն պատրաստ է:

Կանացիություն

Ռայը երբեք չի դավաճանում իր ոճին: Նա չի հագնում կոպիտ կամ վուլգար հագուստ: Իր ոճով բոլիվուդյան աստղը ոչ թե փորձում է իրեն սեքսուալ եւ ցանկալի դարձնել, այլ ընդհակառակը` միշտ շեշտում է իր կանացիությունն ու նրբագեղությունը` երբեք չանցնելով թույլատրելի սահմանները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել