Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Օսկար 2017». «Լուսնի լույսը»՝ ութ անվանակարգում. NEWS.am STYLE-ի տեսությունը

18:10, 20 փետրվարի

Շարունակելով «Օսկար» մրցանակաբաշխությանն առաջադրված ֆիլմերի շարքը՝ այսօր Ձեզ ենք ներկայացնում Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» (Moonlight) ֆիլմը, որն արժանացել է այս տարվա «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն ֆիլմ, ինչպես նաեւ առաջադրվել «Օսկար»-ի՝ ութ անվանակարգերում. «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Մահերշալա Ալի, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Նաոմի Հարիս, «Լավագույն ռեժիսոր»՝ Բարրի Ջենքինս, «Լավագույն ադապտացված սցենար»՝ Բարրի Ջենքինս, Թարելլ Էլվին ՄաքՔրեյն, «Ֆիլմի լավագույն երաժշտություն»՝ Նիկոլաս Բրիտելլ, «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օպերատոր»՝ Ջեյմս Լաքսթոն:  Համաձայնվեք, որ անվանակարգերի ցանկը բավական տպավորիչ է: Ինչո՞վ է պայմանավորված այս ֆիլմի նկատմամբ նման ուշադրությունն ու հետաքրքրությունը:

Կինոնկարը պատմում է մի տղայի՝ Շարոնի պատմությունը, որն ապրում է Մայամիի ոչ այնքան բարեհամբույր հատվածում, որտեղ թմրանյութերին այլընտրանք չկա: Տղայի մայրը նույնպես ուժեղ կախվածություն ունի թմրանյութերից եւ օտարվում է Շարոնից՝ նրան խնդիրների հետ մենակ ու մայրական սիրո կարոտ թողնելով:

«Բուլլինգի» թեման կարեւորվում է կինոնկարում, տղայի հասակակիցները նրան նեղացնում են, հետեւում, նրա միակ ապաստանը դառնում է Թերեզայի և Խոսեի տունը: Շարոնը սեր է փնտրում, փորձում է հասկանալ ինքն իրեն եւ պայքարում է իր սեռական կողմնորոշման դեմ: Հասկանալի, որ ցուցադրական առնականությամբ իրենց դրսեւորող գանգստերների միջավայրում նրան չեն հասկանում եւ ծաղրում են: Իր փոքր-ինչ օտարված, ներփակված էությամբ նա ավելի է ընկղմվում ինքն իր մեջ: Մի դեպքից հետո, որը նրա համար շրջադարձային է դառնում, տղան բանտ է ընկնում, որտեղից բոլորովին այլ մարդ է դուրս գալիս. նա ստեղծում է արտաքինից առնական թմրավաճառի կերպար, բայց ներսում մնում է նույն մոլորված տղան:

Այս ֆիլմում շատերը կճանաչեն իրենց, թեեւ ֆիլմը կենտրոնացած է նույնասեռականության թեմայի վրա, այնուամենայնիվ, դրանում շոշափվում են նաեւ ինքնաճանաչման, շրջապատող աշխարհում սեփական ինքնության որոնման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ անհատի վրա հասարակության գործած ճնշման խնդիրը: Շատերն են բախվել այս խնդիրներին այս կամ այն չափով:

Շարոնը պարզամիտ, աշխարհի համար բաց տղա է, որն աստիճանաբար կոտրվում է հասարակության ճնշման ներքո և արդյունքում այդ խոցելիության զգացողությունը նրան թույլ չի տալիս սիրել:

Կինոնկարի օպերատորական և մոնտաժային աշխատանքը արժանի առանձին ուշադրության: Դրանք օգնում են ռեժիսորին խոշոր պլանների և բազմատեսակ ռակուրսների միջոցով բացահայտել հերոսների ներաշխարհը և ուժեղացնել դրանց արտահայտչականությունը: Անկեղծ, ազատ դերասանների խաղաոճը՝ հատկապես Շարոնի դերը տարբեր տարիքում կատարող դերասանների, ինչպես նաև Խուանի և Քեվինի, դիտողին թույլ է տալիս ընկղմվել ֆիլմի ինտիմ մթնոլորտի մեջ: Ինտիմ ոչ թե բառի էրոտիկ իմաստով, այլ՝ հերոսների զգացմունքային մտերմության և  իրենց ներքին զգացողությունների ներկայացման առումով: Երկխոսությունները ֆիլմում կարևոր դեր են կատարում և այստեղ արտացոլվում է ֆիլմի գրական հենքի ազդեցությունը՝ այն հիմնված է Տարելլ Էլվին ՄակԿրեյնի «Սև Տղաները Լուսնի Լույսի Ներքո Կապույտ են երևում» (In Moonlight Black Boys Look Blue) պիեսի վրա: Նման բնական եւ անկեղծ խաղի բավական դժվար է հասնել եւ, անշուշտ, դա ոչ միայն ռեժիսորի շնորհիվ է, որը, ինչպես երեւում է, լավ աշխատանք է կատարել դերասանների հետ, այլեւ հենց դերասանների: Այդ իմաստով «Օսկար»-ի երկու անվանակարգում՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», իսկապես արժանի են այդ մրցանակին:

Այս դրաման ոչ միայն գլխավոր հերոսի դրաման է, այլ նաև հասարակությանը ընդհանուր առմամբ, որը սահմանափակում է ինքդ քո և աշխարհի մասին ունեցած պատկերացումներդ և թելադրում է վարքի որոշակի նորմեր և մաներա: Դու «բանտարկված» ես ինքդ քո մեջ, քեզ արգելված է անել ամենակարևորը՝ սիրել: Այստեղ տեղին է հիշել հարցազրույցներից մեկում ֆիլմի ռեժիսորի արած մի արտահայտությունը՝ սիրո մեջ մենք բացվում ենք, իսկ վախի մեջ՝ ներամփոփ ենք դառնում»:

Լավ ֆիլմ է մտածել սիրող եւ նախապաշարմունքներից զերծ դիտողի համար: 

Գայանե Բաբայան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել