Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ուրախ եմ, որ հայրենիքում ինձ այսքան ջերմ են ընդունում. Սեւակ Խանաղյանի մեծ մենահամերգը՝ Երեւանում (ֆոտո, տեսանյութ)

11:45, 20 փետրվարի

Ուկրաինական X Factor-ում տարած հաղթանակից հետո Սեւակ Խանաղյանը մենահամերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր ծայրերում: Ընդամենը մեկ ամիս առաջ հայ երկրպագուներն արդեն հասցրել էին վայելել երգչի փոքրիկ մենահամերգը՝ Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Սակայն երեկ՝ փետրվարի 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած մեծ մենահամերգը թե Սեւակը, թե նրա երկրպագուները երբեք չեն մոռանա:

Դա երգչի առաջին խոշոր համերգն էր, որի ընթացքում սիրված արտիստը բացի արդեն ճանաչված հիթերից եւ cover-ներից՝ ներկայացրեց նաեւ նոր երգեր ու անակնկալներ, որոնցից մեկը Գայա Արզումանյանի հետ «Արցախ» կոչվող զուգերգն էր:

Համերգից առաջ Սեւակը մեզ հետ կիսվեց իր հույզերով եւ ապրումներով.

«Շատ ուրախ եմ, որ հայրենիքում ինձ այսքան ջերմ են ընդունում: Նախորդ անգամ այստեղ ելույթ ունենալուց հետո շատ դրական լիցքերով եմ հեռացել: Երբեք չեմ մոռանա այդ այցելությունը: Հաճելի է, որ համերգիս տոմսերն այսքան կարճ ժամանակահատվածում սպառվեցին: Դա միայն վկայում է այն մասին, որ հանդիսատեսը սպասում էր այս հանդիպմանը: Սա իմ առաջին մեծ մենահամերգն է, այդ պատճառով էլ շատ հուզված եմ եւ հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա»,-նշեց երգիչը, որը վերջին շրջանում համերգներից հետո հանգստանալու ժամանակ անգամ չի ունենում: Օրինակ՝ երեւանյան շոուից մեկ օր առաջ Սեւակը երգել է նաեւ Մոսկվայի հանդիսատեսի համար: Սակայն երգիչը փաստում է՝ բոլորովին հոգնածություն չի զգում:

«Հանդիսատեսից եւս շատ բան է կախված: Սովորաբար համերգներս երկու ժամ են տեւում, բայց հանդիսատեսն այնքան մեծ էներգիա է փոխանցում, որն ինձ լիցքավորում է: Ես փոխանցում եմ, ինձ տալիս են այդ նույն էներգիան»,-ասում է նա:

Հայ հանդիսատեսը Սեւակին ոչ թե, պարզապես, ջերմ, այլ շատ թեժ ընդունեց՝ նրան ձայնակցելով եւ նրա հետ անգիր երգելով բոլոր երգերը: Համերգի ընդմիջումների ընթացքում դահլիճում հաճախ էին բղավում՝ «Սեւա՜կ»,-ինչին ի պատասխան վերջինս իսկական հայ տղամարդու պես պատասխանում էր. «ջա՜ն»:

Համերգի վերջում ոգեւորված երկրպագուների հորդորով երգիչը համաձայնվեց լուսանկարվել յուրաքանչյուրի հետ, ով նման ցանկություն ուներ:

Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր բաց թողեցին երեկվա համերգը, տեղեկացնենք, որ երգիչը նույն ծրագրով հանդես է գալու նաեւ փետրվարի 26-ին եւ մարտի 12-ին:

Սեւակ Խանաղյանի երեկվա համերգի մյուս բոլոր մանրամասներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով: 

Տեքստը, լուսանկարները եւ տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել