«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

7 զվարճալի գործողություն, որոնք մեր ծնողներն անում են Facebook-ում

17:23, 21 փետրվարի

Անկախ նրանից, թե մեր ծնողներն ինչքանով են տիրապետում տեխնիկային կամ, պարզապես, միայն Facebook-ին՝ մեզ հաճախ ծանրաբեռնում են իրենց հարցերով ու հրապարակումներով: Ներկայացնում ենք 7 զվարճալի, բայց նյարդայնացնող գործողություն, որոնք մեր ծնողներն անում են  facebook-ում:

«Կիսվում են» անպարկեշտ գրառումներով

Այսպես օրինակ պատահմամբ կարող են  կիսվել որեւէ հայտնի ռեփերի անպարկեշտ գրառումով կամ լուսանկարով: Այդ share կոճակը տեղադրված նյութից պետք է լինի բավականին հեռու, որպեսզի 20-ամյա պատանիները չամաչեն ծնողի հրապարակումից:

Չեն հասկանում՝ ինչպես է այն աշխատում 

Նրանք երբեմն հավանում են սեփական լուսանկարը կամ իրենց կողմից տեղադրված հոլովակը: Սակայն ամենազվարճալին, երբ ծնողներն իրենց անձնական նամակներին պատասխանում են լուսանկարների կամ հոլովակնորի մեկնաբանությունում:

Նշում են երեխային ոչ այնքան գեղեցիկ լուսանկարում

Բոլորս էլ սիրում ենք լուսանկարվել ու դրանցում նշել մեր ընկերներին, բայց ոչ երբ լուսանկարն արված է շատ վաղուց եւ որում առաջին անգամ օգտագործել ես սեւաներկ՝ իհարկե ոչ պրոֆեսիոնալ ձեւով:

Գրում են ցանկացած տեսակի մեկնաբանություն

Ընկերդ քեզ նշել է որեւէ լուսանկարում, որում միասին գինի եք վայելում. մայրդ անտարբեր չի կարող լինել: Ընդամենը մեկ վայրկյան եւ վատ մեկնաբանությունը կփչացնի լուսանկարը:

Իրենց ընկերների ցուցակում ավելացնում են մեր ընկերներին

Նրանք իհարկե երդվում են, որ պատահմամբ են արել դա: Հաճախ փնտրում են արդարացումներ ձեր ընկերոջ լուսանկարները մեկնաբանելու համար. ահա այստեղ էլ իրական խառնաշփոթը սկսված է:

 Հաղորդագրությունների մի ամբողջ շարք

Շնորհիվ Facebook-ի նրանք գիտեն, թե մենք երբ եւ որտեղից  ենք առցանց լինում: Շնորկալ ենք Facebook կայքին. Նրանք մեզ քիչ են զանգահարում:

Բառի բուն իմաստով ինչ-որ բան են անում

Իհարկե մենք շատ ենք սիրում մեր ծնողներին: Սակայն չենք կարող հերքել, որ շատ հաճախ նրանց պատճառով հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Մի օր էլ մենք ենք լինելու նրանց փոխարեն: Մնում է մեր անձնական հրապարակումները Facebook-ում նվազեցնել...

Աղբյուրը՝ marie claire


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել