Փետրվարի 24-ին Շվեդիայում կայացավ «Rum 213» սարսափ ժանրի ֆիլմի պրեմիերան, որը հիմնաված է համանուն գրքի վրա եւ որտեղ նկարահանվել է նաեւ ազգությամբ հայուհի 14-ամյա Էլենա Հովսեփյանը:
Էլենայի համար սա նկարահանվելու առաջին փորձն էր եւ միանգամից աղջկան առաջարկել են գլխավոր դեր:
NEWS.am STYLE-ն, իհարկե, չէր կարող անտարբեր անցնել այս իրադարձության կողքով: Մենք զրուցել ենք շվեդական ֆիլմում նկարահանված հայուհու հետ: Ահա, թե ինչ պարզեցինք հարցազրույցի ընթացքում:
««Rum 213»-ը շատ հայտնի գիրք է շվեդ աշակերտների շրջանում: Ես նույնպես շատ եմ սիրում այդ գիրքը: Երբ համացանցում կարդացի, որ նկարահանվում է ֆիլմ` համանուն գրքի մոտիվներով, ես եւ իմ շվեդ ընկերուհիները դիմեցինք այդ ֆիլմում նկարահանվելու համար: 1000-ից ավելի դիմումներ կային` ԱՄՆ-ից եւ եվրոպական մի շարք երկրներից: Մրցույթն անցավ 3 փուլով եւ ես ստացա գլխավոր դերերից մեկը»,-պատմում է Էլենան, որի հետ զրուցեցինք նաեւ իր մարմնավորած հերոսուհու մասին.
«Իմ հերոսուհու անունը Բեա է: Նա տարբերվում է իր ընկերուհիներից: Բեան բարի է եւ ուրախ, բայց ընկերուհիները սկզբում նրան ճիշտ չեն ընկալում: Վերջում, իհարկե, բոլորս հաշտվում ենք: Ֆիլմը սարսափ ժանրի է, սակայն դրա գաղափարն ընկերասիրությունն է, իսկ ես բոլոր ժանրերի ֆիլմերն էլ սիրում եմ, եթե այնտեղ կա իմաստ»,-նշում է հայուհին` հավելելով, որ Շվեդիայում ֆիլմի պրեմիերան մեծ քննարկումների թեմա է դարձել.
«Տեղական բոլոր թերթերը գրում են այս ֆիլմի մասին»,-ասում է նա:
Ի տարբերություն էլենայի` նրա խաղընկերուհիներն ազգությամբ շվեդ են, ծնվել են Սթոքհոլմում:
«Ֆիլմում նկարահանվել են նաեւ շվեդ հայտնի աստղեր, որոնց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր: Արդեն ընկերացել եմ իմ հասակակից խաղընկերուիներիս հետ»:
Էէլենան նաեւ հավելեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 2012 թ-ին:
«Մենք տանը միայն հայերեն ենք խոսում: Ես շատ եմ սիրում հայկական ֆիլմեր դիտել»,-ասում է աղջիկը, որն արդեն 7 տարի է, ինչ ապրում է Սթոքհոլմում:
Նշենք, որ «Rum 213» ֆիլմը ցուցադրվելու է նաեւ Գերմանիայում, Դանիայում, Կորեայում եւ այլ երկրներում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել