Օրերս գրել էինք, որ Երեւանում ՄԵԳԱԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ է սպասվում. միջազգային մասշտաբի ռոք փառատոն՝ Music Drive Festival, որի ընթացքում հանդես կգան ոչ միայն տեղական խմբեր՝ Dogma-ն, Time Report-ը, Artsruni Progressive Music Act-ը, Unaesthetic-ը, The Beautified Project-ը, Empyray-ը, Vostan Hayots-ը, այլեւ միջազգային հանրահայտ խմբեր, եւ գրողը տանի, այն էլ ինչպիսիք՝ Corpo-Mente (Ֆրանսիա, հրաշալի վոկալիստուհի ունեն), Antimatter (Անգլիա, Միկի Մոսի հրաշալի ձայնն ու տեքստերը), Theodor Bastard՝ մեգատաղանդավոր խումբ Ռուսաստանից (նրանք առաջին անգամ են մեզ մոտ, բաց մի թողեք նրանց ելույթը), Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten (սուպերխումբ համաշխարհային ռոքի օրրանից՝ Շվեդիայից), Saturnus (Դանիա), Human Ellement (ԱՄՆ), Authentic Light Orchestra (Շվեյցարիա):
Փառատոնը կտեւի երեք օր՝ մարտի 24-ին, 25-ին եւ 26-ին, եւ ձեր աչքերը, ականջներն ու հոգիները կպատկանեն ռոք, ֆոլկ, էթնո, պրոգրեսիվ ու այլընտրանքային ռոքին: Համերգները տեղի կունենան Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ երեւանյան ակումբներում:
Որպեսզի վերջնականապես գիտակցեք, թե Ձեզ ինչ է սպասում, NEWS.am STYLE-ը որոշել է Ձեր ուշադրությունը հրավիրել բրիտանական Antimatter խմբի վրա:
Daddy didn't want you and mummy gave you pain
Now anyone who gets inside is just gonna get the same
Should we sound the horn or is it all a crying shame?
Who cares who's to blame, the outcome is all the same...
Just another dream that died to stillborn empires
Just another dream that died in stillborn empires
Եթե պրոգրեսիվ ռոքի եւ գոթական երաժշտության սիրահար եք, միացեք մեզ:
Ձեզ է սպասում այս խմբի մեներգիչ, երգերի ու երաժշտության հեղինակ Միք Մոսի աշխարհը:
Լիվերպուլյան այս խումբն ընդհանրապես դժվար է խումբ կոչել. այն կազմված է մեկ մարդուց, որին տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ են օգնում:
Նախապես ստեղծվել է Միքի եւ Anathema-ի նախկին թմբկահար Դունկան Պատերսոնի կողմից, բայց հետո Միքը մենակ է մնացել, եւ յուրաքանչյուր երգի համար 41-ամյա երգիչն առանձին երաժիշտների է հրավիրում, որոնք Միքի երաժշտությանն ու տեքստերին առանձնահատուկ հնչողություն եւ էֆեկտ են հաղորդում:
Չնայած սկզբնական ալբոմներն Anathema-ի պատճեն էին հիշեցնում, սակայն Antimatter-ի հնչողությունը, ամեն դեպքում, տարբերվում էր բրիտանական հայտնի կոլեկտիվից:
Միքի վերջին երկու ալբոմները՝ Fear Of A Unique Identity-ը (2012) եւ The Judas Table-ը (2015), առանձնահատուկ ուշադրության են արժանի, քանի որ Միքը պոկվել է Anathema-ի ազդեցությունից ու երաժշտության եւ տեքստի իր ինքնատիպ աշխարհը ստեղծել:
Մարդի՛կ, իսկական երաժշտություն վայելեք, թե չէ, այսպես կոչված, ընտրությունները կուտեն ձեր ուղեղը...
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ