Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Բրիտանական պրոգրեսիվ ռոքի հսկա Antimatter-ը ելույթ կունենա երեւանյան ռոք-փառատոնի ժամանակ

11:07, 15 մարտի

Օրերս գրել էինք, որ Երեւանում ՄԵԳԱԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ է սպասվում. միջազգային մասշտաբի ռոք փառատոն՝ Music Drive Festival, որի ընթացքում հանդես կգան ոչ միայն տեղական խմբեր՝ Dogma-ն, Time Report-ը, Artsruni Progressive Music Act-ը, Unaesthetic-ը, The Beautified Project-ը, Empyray-ը, Vostan Hayots-ը, այլեւ միջազգային հանրահայտ խմբեր, եւ գրողը տանի, այն էլ ինչպիսիք՝ Corpo-Mente (Ֆրանսիա, հրաշալի վոկալիստուհի ունեն), Antimatter (Անգլիա, Միկի Մոսի հրաշալի ձայնն ու տեքստերը), Theodor Bastard՝ մեգատաղանդավոր խումբ Ռուսաստանից (նրանք առաջին անգամ են մեզ մոտ,  բաց մի թողեք նրանց ելույթը), Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten (սուպերխումբ համաշխարհային ռոքի օրրանից՝ Շվեդիայից), Saturnus (Դանիա), Human Ellement (ԱՄՆ), Authentic Light Orchestra (Շվեյցարիա):

Փառատոնը կտեւի երեք օր՝ մարտի 24-ին, 25-ին եւ 26-ին, եւ ձեր աչքերը, ականջներն ու հոգիները կպատկանեն ռոք, ֆոլկ, էթնո, պրոգրեսիվ ու այլընտրանքային ռոքին: Համերգները տեղի կունենան Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ երեւանյան ակումբներում:

Որպեսզի վերջնականապես գիտակցեք, թե Ձեզ ինչ է սպասում, NEWS.am STYLE-ը որոշել է Ձեր ուշադրությունը հրավիրել բրիտանական Antimatter խմբի վրա:

Daddy didn't want you and mummy gave you pain

Now anyone who gets inside is just gonna get the same

Should we sound the horn or is it all a crying shame?

Who cares who's to blame, the outcome is all the same...

Just another dream that died to stillborn empires

Just another dream that died in stillborn empires

Եթե պրոգրեսիվ ռոքի եւ գոթական երաժշտության սիրահար եք, միացեք մեզ:

Ձեզ է սպասում այս խմբի մեներգիչ, երգերի ու երաժշտության հեղինակ Միք Մոսի աշխարհը:

 

Լիվերպուլյան այս խումբն ընդհանրապես դժվար է խումբ կոչել. այն կազմված է մեկ մարդուց, որին տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ են օգնում:

Նախապես ստեղծվել է Միքի եւ Anathema-ի նախկին թմբկահար Դունկան Պատերսոնի կողմից, բայց հետո Միքը մենակ է մնացել, եւ յուրաքանչյուր երգի համար 41-ամյա երգիչն առանձին երաժիշտների է հրավիրում, որոնք Միքի երաժշտությանն ու տեքստերին առանձնահատուկ հնչողություն եւ էֆեկտ են հաղորդում:

Չնայած սկզբնական ալբոմներն Anathema-ի պատճեն էին հիշեցնում, սակայն Antimatter-ի հնչողությունը, ամեն դեպքում, տարբերվում էր բրիտանական հայտնի կոլեկտիվից:

 

Միքի վերջին երկու ալբոմները՝ Fear Of A Unique Identity-ը (2012) եւ The Judas Table-ը (2015), առանձնահատուկ ուշադրության են արժանի, քանի որ Միքը պոկվել է Anathema-ի ազդեցությունից ու երաժշտության եւ տեքստի իր ինքնատիպ աշխարհը ստեղծել:

 

Մարդի՛կ, իսկական երաժշտություն վայելեք, թե չէ, այսպես կոչված, ընտրությունները կուտեն ձեր ուղեղը...

 

Պարույր Սինյավսկի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել