Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինը միտք, որոնցից արժե մեկընդմիշտ հրաժարվել

22:17, 15 ապրիլի

1. Կյանքն աղբ է. այդպիսին էլ կա

Ձեր մտքերն իսկական մարտի դաշտ են, մի վայր, որտեղ գլոբալ հակամարտություններ են առաջանում: Ձեր գլխում եղած վատատեսական կանխատեսումների մի մասը երբեք չի իրականանա, իսկ դուք դրանով թունավորում եք ձեր կյանքը: Եթե դուք չեք ցանկանում կորցնել ձեր կյանքի ուրախությունն ու հանգիստը, պարզապես հրամայեք ներքին հոռետես ձայնին լռել:

Դադարեցրեք ձեր ներքին պայքարը. դուք չեք կարող ձեր կյանքից հեռացնել կոֆլիկտն ու պայքարը, բայց կարող եք դրանք դուրս բերել  ձեր գլխից:

2. Նրանք ճիշտ են, ես ոչինչ չարժեմ

Ուշադրություն մի դարձրեք ձեր շուրջը եղած բացասականին եւ թույլ մի տվեք, որ ուրիշի կարծիքը թունավորի ձեր մտքերը: Նայեք մարդկանց, ովքեր քննադատում են ձեզ կամ մեղադրում են ինչ-որ բանում: Ձեզ դո՞ւր է գալիս՝ ինչպես են նրանք ապրում, իրենց պահում: Նրանք երջանի՞կ են: Եթե ոչ, պարզապես մոռացեք նրանց կարծիքի մասին: Նրանք նախընտրում են թունավորել իրենց եւ ուրիշների կյանքը, եւ դուք պարտավոր չեք մասնակցել դրան: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ բացասականով «կերակրել», անմիջապես դուրս հանեք այն ձեր մտքից՝ հենց որ խոսքը կմարի օդում:

3. Ոչինչ չի փոխվի, ամեն ինչ էլ այդպես խղճուկ կմնա կյանքում

Այդպիսի մտքից վհատություն է սկսվում, այնպես որ՝ ձեզ մի բեռնեք անհուսալի ֆատալիզմով: Դուք ինքներդ եք ընտրում՝ ինչպիսին կլինի ձեր կյանքը, բայց ընտրություն կատարելով՝ հիշեք, որ դրա համար ժամանակ կպահանջվի, փոփոխությունների վրա կարող է մեկ տարի գնալ: Շատ ավելի կարեւոր է որոշել՝ ուր եք ձգտում եւ ինչ եք ուզում տեսնել արդյունքում, քան ցանկանալ արագ ստանալ այն: Կյանքը կազմված է  ձեռքբերումների շարքից, եւ դուք միշտ լինելու եք ձեր իդեալի ճանապարհին: Կյանքում ոչ մի ստատիկ բան չկա՝ ամեն ինչ շարժվում է, զարգանում, փոխվում,  եւ միայն ձեզնից է կախված, թե որ ուղղությամբ դա տեղի կունենա:

4. Կյանքը պետք է թեթեւ լինի

Այս կյանքում ամեն ինչ կա՝ ուրախություն եւ խաղաղություն, փորձություններ եւ խոչընդոտներ: Եթե դուք մշտապես խուսափում եք խոչընդոտներից եւ առճակատումներից ու չեք կարողանում պայքարել սեփական ցանկության համար, ձեր կյանքը հազիվ թե  հիշեցնի ձեզ այն, ինչ ցանկանում եք տեսնել: Ծնողները կարող են երես տալ երեխային, ով ցանկանում է ամեն ինչ հիմա եւ միանգամից ունենալ, բայց կյանքը խիստ դաստիարակ է:  Այնպես որ, դադարեք խռովել խնդիրներից ու սկսեք ինչ-որ բան անել:

5. Մեղավորը ուրիշն է, ոչ թե ես

Մենք հաճույքով հիշում ենք մեր  ձեռքբերումների մասին, իսկ ձախողումների մեջ մեղադրում ուրիշներին, օրինակ՝ կառավարությանը, աշխատակիցներին կամ հանգամանքներին:

Պետք է հասկանալ, որ սխալներն անխուսափելի են, քանի որ չի սխալվում միայն նա,  ով ոչինչ չի անում: Ուստի պետք է կարողանալ ընդունել սեփական ձախողումներն ու  դրանց համար պատասխանատվություն կրել: Սխալների միջոցով մարդիկ գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում, ուստի պետք չէ ոչ մեկի մեղադրել սեփական ձախողումների համար։ Արդարացիորեն գնահատեք ձեր մեղքը,  համապատասխան դաս քաղեք, իսկ ձախողման մասին մոռացեք:

6. Ես չեմ վերահսկում իմ զգացմունքները

Դա ձեզ այդպես թվում է, քանի որ դուք երբեք չեք փորձել: Օրվա ընթացքում նյարդացնող շատ բաների եք հանդիպում, օրինակ՝ երկար հերթ դրամարկղի մոտ: Այս ամենը տհաճ է, բայց միայն դուք եք ընտրում՝ ինչպես դրան արձագանքել: Դուք կարող եք վերահսկել ձեր զգացմունքները եւ թույլ չտալ հունից դուրս գալ մանրուքներից:

7. Ինչպես երեւում է, այնպես էլ կա

Հապճեպ որոշումներ չարժե կայացնել. շատ հաճախ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում: Դա վերաբերում է  եւ կյանքի իրադարձություններին, եւ հազիվ ծանոթ մարդկանց նկատմամբ վերաբերմունքին: Երբեմն միայն մի քանի տարվա սառը հարաբերություններից հետո են մարդիկ հասկանում, թե ինչպես են սխալվել միմյանց հարցում: Այնպես որ, մի շտապեք գնահատականների հարցում եւ, ընդհանրապես, ձգտեք հրաժարվել պիտակավորելուց. դրանք ձեզ զրկում են լայն մտահորիզոնից:

8. Սկսել զրոյից՝ նշանակում է պարտվել

Եթե դուք մեկ անգամ պարտություն եք կրել, մի փորձեք գործը նույնությամբ կրկնել՝ հուսալով, որ այս անգամ ձեզ բախտը կժպտա: Եթե դուք չեք փոխել միջոցները, չեք շտկել ոչ մի սխալ, ապա ամեն ինչ կկրկնվի: Մի խփվեք պատերին, դա ոչ թե ուժի մասին է վկայում, այլ՝ խելքի պակասի: Հանձնվելու եւ շտկումներով նորից սկսելու միջեւ հսկայական տարբերություն կա:

9. Չափազանց ուշ է, ես բաց եմ թողել իմ շանսը

Ափսոսանքը միայն նրանց մասին է, ովքեր հանձնվում են: Ամբողջ կյանքն անցնում է ճանաչման ու պայքարի վրա, եւ քանի դեռ դուք ողջ եք, ոչինչ ուշ չէ: Երջանիկ լինելու հնարավորությունը տրվում է ցանկացած պահի, եւ այն բաց չթողնելու համար շրջվեք անցյալից ու գիտակցեք ներկան:

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել