Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Նման մասշտաբի ռոք-փառատոն առաջին անգամ է տեղի ունենում մեր երկրում». Music Drive Festival-ի կազմակերպիչներ

12:31, 23 մարտի

«Նման մասշտաբի միջոցառում առաջին անգամ է մեր երկրում տեղի ունենում։ Խորհուրդ եմ տալիս ներկա գտնվել փառատոնին, քանի որ, բացի տեղական հայտնի խմբերից, ելույթ են ունենալու նաեւ նորահայտ արտիստներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Music Drive Festival-ին, ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Գրիգորյանը։

Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա, ֆրանսիական Corpo-Mente խմբի անդամները, ի դեմս՝ հմայիչ վոկալիստ Լորեի, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արա Խզմալյանը  եւ Zhesht Events-ի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

Արսեն Հակոբյանն իր հերթին հավելեց, որ փառատոնը միայն ռոք երաժշտությանը չի վերաբերում. «Փառատոնի հիմքում ընկած է ռոքը, բայց ռոքը շատ լայն հասկացություն է։ Փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես էթնո-ռոք, ֆոլկ-ռոք, այնպես էլ ավանգարդ ոճի այլ կատարումներ»։

Արա Խզմալյանի խոսքով՝ տուր-օպերատորները հաճախ չգիտեն, թե Հայաստանում ինչ մշակութային իրադարձություններ են տեղի ունենում.  «Նրանք հստակ երթուղի են գծել՝ եկեղեցիներ ու էլի եկեղեցիներ, եւ հաճախ չգիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Չի կարելի հույսը դնել միայն Գառնի-Գեղարդ-Սեւան եւ այլ երթուղու վրա։ Զբոսաշրջիկներին կարելի է գրավել նաեւ մշակութային իրադարձություններով»։

Հիշեցնենք, որ վաղը Երեւանում միջազգային մասշտաբի ռոք փառատոն է մեկնարկում ՝ Music Drive Festival-ը, որի ժամանակ հանդես կգան ոչ միայն տեղական խմբեր՝ Dogma-ն, Time Report-ը, Artsruni Progressive Music Act-ը, Unaesthetic-ը, The Beautified Project-ը, Empyray-ը, Vostan Hayots-ը, այլեւ միջազգային հանրահայտ խմբեր, եւ գրողը տանի, այն էլ ինչպիսիք՝ Corpo-Mente (Ֆրանսիա, հրաշալի վոկալիստուհի ունեն), Antimatter (Անգլիա, Միկի Մոսի հրաշալի ձայնն ու տեքստերը), Theodor Bastard՝ մեգատաղանդավոր խումբ Ռուսաստանից (նրանք առաջին անգամ են մեզ մոտ,  բաց մի թողեք նրանց ելույթը), Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten (սուպերխումբ համաշխարհային ռոքի օրրանից՝ Շվեդիայից), Saturnus (առանց մեկնաբանությունների, ինքներդ գիտեք՝ ինչ է դա եւ ովքեր են), Human Ellement (ԱՄՆ), Authentic Light Orchestra (Շվեյցարիա, խումբն առաջին անգամ չէ մեզ մոտ):


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել