Հավանաբար, շատերն են նկատել, որ կյանքի որոշակի փուլում իրենց սկսում են հետապնդել թվերը: Օրինակ՝ մարդը կարող է ավելի հաճախ հանդիպել թվերի որոշակի կոմբինացիայի՝ 111 կամ 222: Ի՞նչ կարող է դա նշանակել:
Նումերոլոգները պնդում են, որ այդ երեւույթը պահապան հրեշտակի նշանն է: Եթե դուք հաճախ եք հանդիպում թվերի միեւնույն հաջորդականությանը, նշանակում է, ձեր հրեշտակը ձեզ նշան է տալիս եւ ուզում է ինչ-որ բան ասել: Դուք այդ թվերը տեսնում եք մեքենաների վրա, հեռախոսների համարներում, հայտարարություններում, ամենուր... Պետք չէ դրանից վախենալ: Հակառակը, ուրախացեք. ձեր պահապան հրեշտակը ձեզ հետ կապի մեջ է:
Հրեշտակային նումերոլոգիայի շնորհիվ դուք կարող եք իմանալ, ինչ են նշանակում այս կամ այն նշանները:
Թվերի նշանակությունը՝ հրեշտակային նումերոլոգիայում
111 - թվերի այս կոմբինացիան ցույց է տալիս, որ շատ շուտով ձեր բոլոր ցանկությունները կարող են կատարվել: Այս դեպքում ձեզ հարկավոր է տրամադրվել, թե ինչ եք անկեղծորեն ուզում: Հետեւեք ձեր մտքերին, քանի որ այն ամենը, ինչի մասին դուք մտածելու եք, շուտով իրականություն է դառնալու:
222 - այս թվային կոմբինացիան նույնպես ձեր ծրագրերի շուտափույթ իրականացում է խոստանում: Մի բավարարվեք ձեռք բերածով, շատ շուտով ձեզ փառահեղ հաթանակ է սպասվում:
333 - այս թվերը խոսում են այն մասին, որ ձեր պահապան հրեշտակը ձեր կողքին է: Դժվար պահին օգնություն խնդրեք նրանից, եւ նա անպայման կօգնի ձեզ:
444 - սա պաշտպանության նշան է: Ոչ մի բանից մի վախեցեք եւ գնացեք այնտեղ, ուր ուզում է ձեր սիրտը: Այդ կոմբինացիայով ձեր պահապան հրեշտակն ուզում է ասել, որ պետք է հետեւեք ձեր նպատակին՝ ինչ էլ որ լինի:
555 - կյանքում ձեզ մեծ փոփոխություններ են սպասվում: Հայտնի չէ, ինչպիսին կլինեն դրանք՝ դրական, թե՞ բացասական: Ամենայն հավանականությամբ, փոփոխությունները տեղի կունենան ձեր խնդրանքով:
666 - հրեշտակային նումերոլոգիայում այս կոմբինացիան կոչ է անում ավելի քիչ մտածել նյութականի մասին: Սկսեք զբաղվել ձեր հոգեւոր աշխարհով, այդ ժամանակ շատ խնդիրներ կանհետանան ձեր կյանքից:
777 - սա հաջողության նշան է: Այս թվերը ցույց են տալիս, որ շուտով ձեր կյանքում իսկական հրաշք տեղի կունենա:
888 - հրեշտակները զգուշացնում են այն մասին, որ մոտեցել է ձեր կյանքի հերթական փուլը: Սովորաբար այդ նշանը հայտնվում է մարդու մոտ այն ժամանակ, երբ նա ինչ-որ բան վերջացնում կամ սկսում է: Դա նոր կյանքի նշանն է:
999 - ավարտի նշան է: Պահապան հրեշտակը ձեզ զգուշացնում է ձեր կյանքի կարեւոր փուլի ավարտի մասին:
000 - այս թվերը կոչ են անում ձեզ հավատալ ինքներդ ձեզ եւ ականջալուր լինել ձեր ցանկություններին:
Հրեշտակային նումերոլոգիայում թվային այլ կոմբինացիաներ էլ կան: Երբեմն պահապան հրեշտակը մեզ նշաններ է տալիս մի քանի թվերի տեսքով: Օրինակ՝ 1313, 1515, 1010 եւ այլն: Այդ նշանները կարելի է մեկնաբանել վերը ներկայացված նշանակությունների միջոցով: Օրինակ, եթե ձեզ հետապնդում է 1515-ը, դուք պետք է իմանաք մեկի եւ հինգի նշանակությունը:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան