Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւանյան էսքիզներ. ին՞չ գիտենք «Ռոսիա» կինոթատրոնի մասին

18:33, 28 մարտի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է նոր խորագիր՝ «Երեւանյան էսքիզներ»։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր քաղաքը ոչնչանում է, ինչն այնքան էլ տրամաբանական չէ, կարծում ենք, որ մեր մայրաքաղաքի վերաբերյալ որոշ հետաքրքիր փաստեր կհետաքրքրեն շատերին. ով գիտի դրանց մասին, կվերհիշի, իսկ ով չգիտի՝ Երեւանի պատմությամբ հետաքրքրվելու առիթ կդառնան։ 

Խորագրի թեմա ենք ընտրել լուսանկարը։ Լուսանկար, որն իրենից պատմական արժեք է ներկայացնում։ Իսկ սյուժեն մեզ կներկայացնի Պավել Ջհանգիրովը։

Հին լուսանկար...

Երեք երիտասարդ ճարտարապետներ աշխատում են երեւանցիներին քաջ ծանոթ մի շինության մանրանկարի վրա։ Նրանք դեռեւս չունեն պատվո կոչումներ ու պարգեւներ, նրանց չի ճանաչում ամբողջ երկիրը։ Ամեն ինչ դեռ առջեւում է... Իսկ մինչ այդ Սպարտակ Խաչիկյանը, Արթուր Թարխանյանն ու Հրաչյա Պողոսյանը կլանված են Երեւանի համար նոր տեսակի` երկու դահլիճ ունեցող կինոթատրոնի նախագծի աշխատանքներով։ Նրանց միությունը ձեւավորվել էր դրանից մի քանի տարի առաջ՝ Աբովյան քաղաքի գլխավոր նախագծի մշակման ժամանակ: Սպարտակ Խաչատրյանն ու Աթուր Թարխանյանն արդեն մեզ հետ չեն։

«60-ականների կեսերին «Կոմունիստ» պարբերականում մենք տեսանք մեկ դահլիճ ունեցող կինոթատրոնի լուսանկարը, որն առաջարկում էին կառուցել Երեւանի հին շուկայի տեղում։ Գեորգի Թամանյանը՝ մեծն ճարտարապետի որդին, կինոթատրոնը նախագծել է ավանդական դասական ձեւով։ Այդ ընթացքում մենք համոզվեցինք արվեստի մեր նախընտրություններում, եւ մեզ թվաց, որ Երեւանի ճարտարապետական բուռն թարմացումների շրջանում նմանատիպ շինությունը տեղին չի դիտվի։ Մենք որոշեցինք առաջարկել մեր տարբերակը։ Աշխատում էինք մեր տանը, այնտեղ էլ արվել է լուսանկարը։ Սկսեցինք մեկ դահլիճով տարբերակից, հետո ծագեց երկու դահլիճի գաղափարը։ Մենք այն պատկերացնում էինք հսկայական ծխախոտի տեսքով՝ երկու կողմում գտնվում են դահլիճները, մեջտեղում էկրաններով կիսված բեմն է։ Անհրաժեշտության դեպքում էկրաններից միջնորմը կվերացվի, եւ երկու դահլիճները կդառնան մեկ մեծ, որտեղ զանգվածային միջոցառումներ հնարավոր կլինի անցկացնել։ Բայց, քանի որ կինոթատրոնն ասես ավարտում է Օղակաձեւ այգին, ցանկալի էր, որ այն ընկալվի ոչ թե որպես պատ, այլ ձուլվի տարածությանը։ Բազմաթիվ քննարկումներից հետո վերջապես ձեւավորվեց այն պատկերը, որն առկա էր մանրակերտում: Նախագիծը ներկայացվեց Ճարտարապետների միության քննարկմանը: Բուռն քննարկումները շարունակվեցին երկու օր: Կարծիքները կիսվեցին` ավագ սերնդի ճարտարապետներին նախագիծը դուր չեկավ, սակայն պրոգրեսիվ մտածելակերպ ունեցող գործընկերներն աջակցեցին մեզ:
Արդյունքում՝ նախագիծը հաստատվեց, պատվերը տեղադրվեց «Արմգոսպրոեկտ» ինստիտուտում, եւ սկսվեցին աշխատանքները: Մենք մտածում էինք նաեւ մեր ապագա զավակի անվանակոչման շուրջ` «Արարատ», «Նոյան տապան»... Բայց քաղաքային ղեկավարությունը որոշեց կինոթատրոնը «Ռոսիա» անվանել»,-հիշում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը:

Կինոթատրոնի շինարարությունն սկսվեց 1971-ին ու ավարտվեց 1974-ին: Փաստացի բացումը տեղի ունեցավ 1974-ին` Հայաստանի կոմունիստական կուսկացության կենտրոնական կոմիտեի նիստի ժամանակ: Իսկ շուտով կինոթատրոնում արդեն սկսվեցին ֆիլմերի ցուցադրությունները:

«Հետաքրքիր մի միջադեպ տեղի ունեցավ 1978-ին, երբ պետք էր նշել Արեւելյան Հայաստանի` Ռուսաստանի կազմում հայտնվելու 150 ամյակը»,- շարունակում է պատմությունը Հրաչյա Պողոսյանը.

«Այդ կապակցությամբ սպասում էինք Լեոնիդ Իլիչ Բրեժնեւի՝ Երեւան ժամանելուն: Դրանից երկու օր առաջ կինոթատրոն եկան մարդիկ` Մոսկվայի համապատասխան մարմիններից, կանչեցին մեզ եւ խնդրեցին ամեն ինչ ցույց տալ իրենց: Երկու օր նրանք ստուգել են գլխավոր քարտուղարի երթուղին: Երբ երթուղին ընտրվեց, ճանապարհին մի պատ կար»: Մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում այդ պատը քանդել են եւ փոխարենը դուռ դրել: Սակայն առավոտյան պարզ է դարձել, որ Բրեժնեւը չի գալու»:


1979-ին «Ռոսիա» կինոթատրոնի նախագծի համար Խաչիկյան-Թարխանյան-Պողոսյան եռյակը արժանացել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակին:
ԽՍՀՄ-ի անկմանը հետեւեց նաեւ կինոթատրոնի անկումը: Այն մասնավորեցվեց եւ վերածվեց տոնավաճառի:

Մենք չեն գնահատում այն, ինչ ունենք: Այսօր, սակայն, արդեն «Այրարատ» անվանափոխված նախկին կինոթատրոնը ճարտարապետական համաշխարհային հանրությունը ճանաչել է որպես խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական գլուխգործոց:

Պավել Ջհանգիրով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել