Այսօր` մարտի 27-ին, աշխարհում նշում են թատրոնի միջազգային օրը: Տարիներ շարունակ արվեստի այս տեսակն ամենավեհն ու կարեւորներից է համարվել, սակայն վերջին շրջանում թատրոնը, ցավոք սրտի, սկսել է զիջել իր դիրքերը կինոյին եւ ժամանցի այլ միջոցներին: Այնունամենայնիվ, երիտասարդ սերնդի մեջ էլ կան դերասաններ, որոնք որոշել են բռնել թատրոնի ուղին եւ մեծագույն հիացմունքով են արտահայտվում արվեստի այս ճյուղի մասին:
«Թատրոնը միշտ կոփում է դերասանին, այն դերասանի տունն է, որտեղ նա մինչեւ վերջ հղկվում է, փոփոխվում, կայանում եւ հստակ է դառնում: Թատրոնը դերասանին տեսակ է տալիս»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Երեւանի պետական կամերային թատրոնի երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը, որը հեռոստադիտողին հայտնի է նաեւ սերիալներից եւ «Ֆուլ Հաուս» սիթքոմից:
Էվայի խոսքով` թատրոնն ու կինոն միմյանցից շատ տարբեր դաշտեր են.
«Երկու ոլորտներն էլ շատ կարեւոր են: Ես երբեք չէի ցանկանա դրանցից միայն մեկն ունենալ»,-ասում է Էվան` համաձայնելով, որ մեր օրերում թատրոնը մի փոքր զիջել է իր դիրքերը, բայց նաեւ հավելում է.
«Մեր թատրոնին դա չի վերաբերում: Այն ունի իր հանդիսատեսն ու արդեն 36 տարի է` հանդիսատեսի պակաս չի զգում: Առհասարակ, թատրոններին, կարծում եմ, պակասում են թարմությունը, կենդանությունը, իրականը, դերասանական խաղի ժամանակային փոփոխությունները, աչքի համար հաճելի էֆեկտները: Ամբողջ աշխարհում թատրոնը համադրում է կրկեսային, պարային ու լուսային ներկայացումները, ինչը հետաքրքիր է այսօրվա հանդիսատեսի համար»:
Թատրոնի միջազգային տոնի առթիվ Էվան իր գործընկերներին առաջնահերթ մաղթեց համբերություն. «Մաղթում եմ նաեւ բազմաթիվ եւ բազմաժանր դերեր, բեմեր, երկրներ եւ ստեղծագործելու անսպառ երեւակայություն»:
NEWS.am STYLE-ը եւս շնորհավորում է թատրոնի միջազգային օրը եւ միանում Էվայի բոլոր մաղթանքներին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Սեդա Ստեփանյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE